Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
«Արցախ TV»-ն դադարեցնում է գործունեությունը ներկայիս կազմով Հոկտեմբերի 1-ին իրականացվելու են ուսումնամարզական թռիչքներ․ Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյnւնանման ձայներ․ ՊՆ Պետք է հասկանալ, թե ինչի մասին էր խոսում Փաշինյանը՝ նշելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա Թուրքիան և Ադրբեջանն ավելի քան 500 միլիոն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքել Իշխանությունը պարտավոր է արձանագրել, որ «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ Սուրենյանց Եվրամիությունն անդամակցության ձգտող երկրներին խոստանում է հասանելիություն իր միասնական շուկային՝ պայմանով, որ նրանք հանդես գան ընդդեմ «ԵՄ-ի թշնամի պետությունների» Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվեց 3 ամիս ժամկետով տնային կալանքով Սկեսուրը պարբերաբար նվաստացրել է հարսին, վերջինս անասնագոմում ինքնասպան է եղել. քրգործն ուղարկվել է հսկող դատախազին Թուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Ռուսաստանը գաղտնի նոտա է հղել ՆԱՏՕ-ին․ Մոսկվան սպառնում է միջուկային հարված հասցնել՝ Կալինինգրադի շրջափակման դեպքում․ Reuters ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել Շիրակի երեխայի խնամքի կենտրոն․ արձանագրվել են համակարգային խնդիրներ Վարդուհի Վարդանյանի հիշատակին մեծ համերգ է պատրաստվում
«Արցախ TV»-ն դադարեցնում է գործունեությունը ներկայիս կազմովՀոկտեմբերի 1-ին իրականացվելու են ուսումնամարզական թռիչքներ․ Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյnւնանման ձայներ․ ՊՆՊետք է հասկանալ, թե ինչի մասին էր խոսում Փաշինյանը՝ նշելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ ԶախարովաԹուրքիան և Ադրբեջանն ավելի քան 500 միլիոն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԻշխանությունը պարտավոր է արձանագրել, որ «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵվրամիությունն անդամակցության ձգտող երկրներին խոստանում է հասանելիություն իր միասնական շուկային՝ պայմանով, որ նրանք հանդես գան ընդդեմ «ԵՄ-ի թշնամի պետությունների»Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվեց 3 ամիս ժամկետով տնային կալանքովՍկեսուրը պարբերաբար նվաստացրել է հարսին, վերջինս անասնագոմում ինքնասպան է եղել. քրգործն ուղարկվել է հսկող դատախազինԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարանՌուսաստանը գաղտնի նոտա է հղել ՆԱՏՕ-ին․ Մոսկվան սպառնում է միջուկային հարված հասցնել՝ Կալինինգրադի շրջափակման դեպքում․ ReutersՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել Շիրակի երեխայի խնամքի կենտրոն․ արձանագրվել են համակարգային խնդիրներ Վարդուհի Վարդանյանի հիշատակին մեծ համերգ է պատրաստվումՁեզ հոգեկան և մարմնական ամուր ուժեր․ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ուղերձը՝ Եզրաս Սրբազանի եպիսկոպոսական ձեռնադրության 25-ամյակի առթիվՏեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստըԴարերով եկեղեցին պաշտպանել է հային, հիմա հայի հերթն է՝ պաշտպանելու իր սրբություն սրբոցը․ Նիկողոս Հովհաննիսյան
ՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին
Ավան վարչական շրջանում պաշտոնապես բացվել է «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հայաստանյան ակադեմիանԵրեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրըՀՀԽ-ն կուսումնասիրի պատերազմի տարելիցի օրը Հանրայինի եթերում Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքներըFlydubai-ի օդաչուն փորձել է կտրուկ ցած իջեցնել ինքնաթիռը և կործանել այնԻրանը ԱՄՆ-ից ստացել է երկխոսության վերսկսման համար առաջադրված պայմանների պատասխանըՕդաչուների խցիկից ճիչեր են լսվել, երբ դուռը բացել են, ներսում ամեն ինչ արյան մեջ է եղել. մանրամասներ՝ Flydubai-ի միջադեպիցՀՅԴ հանձնախմբերի համահայկական խորհրդաժողովին քննարկվել է ՀՀ արտաքին անվտանգային միջավայրում ընթացող քաղաքական գործընթացներըՀեռախոսների ներմուծման մասին խնդրահարույց օրենքի նախագիծը հետաձգում ենք. ԲՏԱԱԲ նախարար«ՀայաՔվեն» ՀՀ կառավարության զեկույցի հարցով կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդինԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըՄարուքյանը Բրյուսելում քննարկել է ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններըԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումԱՄՆ՝ «Բաց աշխարհ». ԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր՝ Ամերիկայում. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում. «Ժողովուրդ»Ավինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում. «Ժողովուրդ»Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ»Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված. «Հրապարակ»
ՔՊ իշխանությունը պետք է Սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված սպառնալիք․ Աբրահամյան
Քննչական կոմիտեն հրաժարվում է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների և զոհվածների անվանացանկը․ News.amՎահրամ Սահակյանը ձերբակալել է 1,5 տարի առաջ ֆեյսբուքյան ինչ-որ գրառման համար․ փաստաբան (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվել է, 1 մլրդ դրամի չափով գրավը՝ մնացել անփոփոխՌոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի և այլոց իրավունքների առնչությամբ բարձրացված մի շարք խնդիրներ լուծվել են․ ՄԻՊ«Opel»-ի հաջողությունը. ավագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին. «Հետք»Ռուսաստանում Տու-95 ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՎերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից երկուսը Իրանի քաղաքացիներ են, մեկը` ՀայաստանիԻնչի՞ վրա է ծախսվել 20 մլն դրամը․ Թաթա Սիմոնյանը ծախսերի ցուցակն է հրապարակելԱրցախի ԱԺ պատգամավորներն ու ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարnւթյունն ու մատնանշել թիրախային ուղղություններըՍցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել էԵՄ առաջնորդներն այժմ անում են ամեն ինչ՝ իրենց երկրները ՌԴ-ի հետ hակամարտության մեջ ներքաշելու համար. ՄեդվեդևԱյլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ նախաձեռնվել է քրեական վարույթ54-ից ըմպելիքից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄ«Ռոսատոմը» Հայաստանին առաջարկել է ՎՎԷՌ-1000 տեխնոլոգիայով նոր ատոմակայանի էներգաբլոկ կառուցել․ ԼիխաչովԳագիկ Խաչատրյանի կալանավnրման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ փաստաբանները դիմել են ՄԻԵԴ
Մամուլ

Ավինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերջին շրջանում ակտիվորեն փորձում է սոցիալական ցանցերի կարճ տեսանյութերով ցույց տալ, որ մայրաքաղաքում աշխատանքը եռում է, խնդիրները լուծվում են, իսկ քաղաքապետարանում ամեն ինչ վերահսկելի է։ Սակայն ռիլերի և իրականության միջև տարբերությունը գնալով ավելի տեսանելի է դառնում․ քաղաքապետարանի ու վարչական շրջանների շուրջ առաջացող սկանդալները ոչ թե ընդդիմության կամ արտաքին ուժերի կողմից հորինված պատմություններ են, այլ հաճախ հենց Ավինյանի նշանակած պաշտոնյաների մասնակցությամբ կամ նրանց աշխատանքի հետևանքով առաջացած խնդիրներ։

Վերջին օրերի ամենաթարմ օրինակը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանի շուրջ ստեղծված իրավիճակն է։ Կատվալյանը հուլիսի 13-ին նշանակվել է վարչական շրջանի ղեկավար, իսկ քաղաքապետարանի պաշտոնական կենսագրության համաձայն՝ նախկինում եղել է նաև Երևանի քաղաքապետի խորհրդական և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն։

Այժմ նրա անունը կրկին հայտնվել է աղմկահարույց պատմության կենտրոնում։ Մալաթիա-Սեբաստիայի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 14-ի գործակարգավարական նիստի ժամանակ Կատվալյանն իրեն սպառնացել է՝ ասելով, թե «թևից կբռնի, դուրս կշպրտի»։ Դավթյանը այդ մասին գրավոր դիմել է վարչապետին, քաղաքապետին և Տարածքային կառավարման նախարարությանը։ Կատվալյանը, իր հերթին, հերքել է ոչ կոռեկտ կամ վիրավորական արտահայտություններ անելու հանգամանքը և պնդել, որ իր գործողությունները կապված են եղել աշխատանքային կարգապահության և պաշտոնեական պարտականությունների կատարման հետ։

Կատվալյանի նշանակվելուց հետո Մալաթիա-Սեբաստիայում մեկ այլ պաշտոնյա՝ ընդհանուր բաժնի պետ Նվարդ Նազարեթյանը, նույնպես ահազանգել է, որ իրեն հորդորել են սեփական դիմումով հեռանալ աշխատանքից, իսկ հրաժարվելուց հետո ստացել է նկատողություն։ Այս հանգամանքները ևս հրապարակային դարձան։)

Ու այստեղ արդեն հարցը միայն մեկ պաշտոնյայի վարքագծին չի վերաբերում։ Հարց է առաջանում՝ ո՞վ է պատասխանատու այն կադրային քաղաքականության համար, որի արդյունքում Երևանի տարբեր օղակներում պարբերաբար նման պատմություններ են առաջանում։

Քաղաքապետարանի համար իսկական խայտառակություն էր հունիսի 23-ի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած բախումը։ Տեսանյութերում երևում էր, որ քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաներ ներգրավված էին ընդդիմադիր ավագանու անդամների հետ ծեծկռտուքի մեջ:

Այսինքն՝ խնդիրը արդեն համակարգային հարցի է վերածվում. երբ քաղաքապետարանի պաշտոնյաների շուրջ մեկը մյուսի հետևից աղմկահարույց պատմություններ են առաջանում, պատասխանատվությունը միայն կոնկրետ պաշտոնյայի վրա դնելը բավարար չէ։ Քաղաքապետը հենց այն մարդն է, որը ձևավորում է իր թիմը, նշանակում պաշտոնյաներին և նրանց աշխատանքի նկատմամբ վերահսկողություն իրականացնում։

Հատկանշական է նաև, որ հենց Ավինյանն ինքն է տարբեր առիթներով հրապարակավ դժգոհել իր ենթակա կառույցների աշխատանքից։ Օրինակ՝ դեռ հունվարին նա հայտարարել էր, որ վարչական շրջանների աշխատանքից դժգոհ է՝ մատնանշելով ձնամաքրման և վարչական տուգանքների հետ կապված խնդիրներ:

Իսկ հունիսին արդեն քաղաքապետը ստիպված էր խոսել Երևանի փողոցներում իրականացվող աշխատանքների որակի մասին՝ հայտարարելով, որ եթե Կիևյան կամրջի ասֆալտապատման հետ կապված խնդիր լինի, քաղաքապետարանը գումար չի վճարի։

Այս ամենի ֆոնին քաղաքապետարանի սոցիալական ցանցերի ռիլերը մեկ այլ իրականություն են ներկայացնում՝ աշխատանքային այցեր, նորոգված փողոցներ, բարեկարգված տարածքներ, նոր ծրագրեր և քաղաքային կյանքի «գեղեցիկ» կադրեր»։


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։