Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Դատավորների որակավորման ստուգման քննություններին դիմորդների պակաս չկա, սակայն արդյունքները խայտառակ են․ գրավոր փուլը հաղթահարում է դիմորդների չնչին մասը։ Վերջին քննությունների տվյալները ցույց են տալիս, որ մեծամասնությունը չի կարողանում սահմանված նվազագույն անցողիկ շեմն անցնել։ Դատական դեպարտամենտից մեզ հայտնեցին, որ վերջին անգամ հունիսի 23-ին է անցկացվել դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով որակավորման ստուգման գրավոր փուլ, որին մասնակցել է 32 անձ, որոնցից 30-ը չի հաղթահարել սահմանված նվազագույն անցողիկ միավորը։ Այդ գրավոր քննության հաջորդ՝ որակավորման ստուգման հարցազրույցի փուլը նախատեսվում է անցկացնել առաջիկայում, որին, փաստորեն, միայն 2 անձ է մասնակցելու։ Առաջիկայում տեղի կունենա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական եւ հակակոռուպցիոն մասնագիտացման բաժինների համալրման նպատակով հատուկ կարգով որակավորման ստուգման գրավոր փուլը։ Հայտերի ընդունումն արդեն ավարտվել է։ Նշենք, որ դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգումներն անցկացվում են դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտության դեպքում՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից համապատասխան որոշման հիման վրա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։


















































Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը։ Ովքե՞ր են գործերը քննող դատավորները
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Կիրովի ողբերգության կապակցությամբ
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է