Փաշինյանն ու Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականը մտքեր են փոխանակել Աղոթքի նախաճաշ երկրորդ միջոցառման շուրջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Ուայթ Քեյնին։ Վարչապետը ողջունել է տիկին Քեյնի այցը Հայաստան և կարևորել Սպիտակ տան հավատքի հարցերով զբաղվող գրասենյակի հետ ձևավորված երկխոսությունը։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ուայթ Քեյնի մասնակցությունն առաջիկա օրերին անցկացվելիք Հայաստանի Աղոթքի նախաճաշ երկրորդ միջոցառմանը։ Երկրի ղեկավարը հույս է հայտնել,որ այս միջոցառումը տարբեր երկրների մասնակիցների միջև անկեղծ քննարկումների հարթակ կստեղծի։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, հայ հոգևոր առաջնորդների և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի միջև վերջերս կայացած հանդիպումը, ինչը ևս մեկ առիթ էր՝ ընդգծելու Հայաստան-Միացյալ Նահանգներ գործընկերությունը, ընդհանուր քրիստոնեական ժառանգությունն ու կիսվող արժեքները։
Ուայթ Քեյնը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և Հայաստանի Աղոթքի նախաճաշ միջոցառմանը հրավիրելու համար։ Տիկին Քեյնը նշել է, որ շահագրգիռ են սերտորեն համագործակցել ինչպես ՀՀ Կառավարության, այնպես էլ ԱՄՆ-ի հայ հոգևոր առաջնորդների հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Աղոթքի նախաճաշ երկրորդ միջոցառման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։


















































Այդ օրով համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպ...
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Այն ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատե...
Պատերшզմից 6 տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է, բայց էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառ...
Երեք տարի գերության մեջ
Ինչի՞ վրա է ծախսվել 20 մլն դրամը․ Թաթա Սիմոնյանը ծախսերի ցուցակն է հրապարակել
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ․ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տա...
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
Հայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի...
Դավթաշենում գործող «Ռիբոկ» համալիրի լողավազանում ջրահեղձ եղած քաղաքացին 1,5 ամիս անց մահացել է