Օրենքը միայն նրանց դեմ է գործում, ովքեր ձեռնտու չեն Փաշինյանին․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Փաշինյանի իշխանության ռեպրեսիվ մարմինները «հասան» Վահրամ Սահակյանին: Քրեական վարույթ նախաձեռնեցին, ձերբակալեցին, հետո դատարանը քննեց խափանման միջոցի հարցը, սահմանեց «վարչական հսկողություն»՝ ֆեյսբուքյան գրառումներ անելու (բացառությամբ գործնականի) արգելքով: Պարզվում է՝ այս ամենը Վահրամ Սահակյանի մի գրառման համար է: Չզարմացանք, սա առաջին դեպքը չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քրեական գործեր է սարքում սոցցանցային գրառման համար:
Այն, որ Վահրամ Սահակյանի գործածած հայհոյախառն բառամթերքն անընդունելի է, նույնիսկ քննարկման բան չէ: Այն, որ մերժելի է այդպես արտահայտվելը, դա էլ քննարկելու կամ վիճելու բան չէ: Բայց կա՞ մեկը, որ անծանոթ է Վահրամ Սահակյանի արտահայտչաոճին: Ու միայն այսօրվա իշխանավորների կամ չիշխանավորների հասցեին չէ: Այդպես որ լիներ, «նախկիններում» Վահրամ Սահակյանը պիտի բանտերից դուրս չգար: Բայց մարդը ազատ ապրում և ստեղծագործում էր: Եվ ստեղծագործում է:
Հարցը Վահրամ Սահակյանը չէ, մեծ հաշվով: Այստեղ երկու էական ու սկզբունքային հարց կա. նախ՝ մեղադրանքը, երկրորդը՝ օրենք ասվածի ծայրահեղ ընտրողաբար կիրառումը:
Մեղադրանքը. Վահրամ Սահակյանին առաջադրվել է մեղադրանք, թե նա, ուշադրություն, «ֆեյսբուքյան իր էջում կատարել է ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հրապարակում»:
Արդեն ընդհանրապես կարևոր չէ, թե հատկապես ինչ գրառում կամ ում հասցեին: Առավել ևս, որ թե՛ իրավաբանները, թե մի շարք իրավապաշտպաններ նշում են, որ նշյալ գրառման մեջ ընդհանրապես չկա թշնամանք հրահրելու կամ քարոզելու նշույլ: Սա մե՛խն է:
Որովհետև, եթե Վահրամ Սահակյանին նման մեղադրանք է ներկայացվում ֆեյսբուքյան գրառման համար, ապա նույն հիմքերով, բացարձակապես նույն օրենքի նույն տառին ու ստորակետին համապատասխան պետք է արդեն ձերբակալված ու համանման մեղադրանքով քննության տակ լինեին ՔՊ գրեթե ամբողջ խմբակցությունը, ՔՊ-ի քարոզչական «սազանդարներն» ու «քամանչահարները», նորահայտ, հայտնի ու կիսահայտնի քպական «բլոգերները», շարքային նիկոլական ֆեյքերն ու ոչ ֆեյքերը: Մի խոսքով, իշխանության բոլոր այն ներկայացուցիչներն ու կողմնակիցները, որոնք օրնիբուն Ֆեյսբուքում, ԱԺ ամբիոնից, եթերներից անդադար, օրը 24 ժամ ատելություն, թշնամանք, ներքին անհանդուրժողականություն են քարոզում Արցախի, արցախցիների, նաև կոնկրետ գործիչների, ընդդիմադիր ուժերի ղեկավարների, ընդդիմադիր հայացքներ ունեցող հարյուր հազարավոր մարդկանց, Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականության, հայկականության հանդեպ: Դեռ չենք խոսում սպանելու, ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու բացահայտ սպառնալիքների մասին, որ հնչեցնում են:
Այսինքն, եթե օրենքի առաջ «բոլորը հավասար են», ինչպես հաճախ է սիրում նշել ՔՊ ղեկավարը, ուրեմն մինչև Վահրամ Սահակյանին հասնելը պիտի վերոնշյալները հազարներով քրեական հետապնդման տակ լինեին ու նույն հոդվածով մեղադրանք «շալակած»: Ու քանի որ այդպես չէ, ուրեմն՝ ի՜նչ օրենք, ի՜նչ օրինականություն: Օրենքը միայն նրանց դեմ է գործում, ովքեր ձեռնտու չեն Նիկոլ Փաշինյանին: Եվ վերջ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։


















































Վահրամ Սահակյանը ձերբակալել է 1,5 տարի առաջ ֆեյսբուքյան ինչ-որ գրառման համար․ փաստաբան (տեսանյութ)
Սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Եթե Ռուբեն Վարդանյանի պնդումներն «անհիմն» են, ներկայացրեք Ումբակիում պահվող յուրաքանչյուր հայ բանտшրկյալի վերաբերյալ փաստաթղթերը․ Սիրանուշ Սահակյան
Այդ օրով համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպ...
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Այն ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատե...
Պատերшզմից 6 տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է, բայց էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառ...
Երեք տարի գերության մեջ
Ինչի՞ վրա է ծախսվել 20 մլն դրամը․ Թաթա Սիմոնյանը ծախսերի ցուցակն է հրապարակել
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ․ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տա...
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
Հայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի...
Դավթաշենում գործող «Ռիբոկ» համալիրի լողավազանում ջրահեղձ եղած քաղաքացին 1,5 ամիս անց մահացել է