Դավթաշենում 49-ամյա տղամարդը տան բակում կանեփ է աճեցրել և իրացրել․ նրան տնային կալանք են տվել
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Դավթաշեն թաղամասի բնակիչ 49-ամյա մի տղամարդ բակում աճեցնում է կանեփ նաև իրացնում է դրանից ստացած մարիխուանան։
Քրեական ոստիկանները օպերատիվ տվյալն իրացրին Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի գործընկերների հետ։ Հոկտեմբերի 16-ին իրավապահներն այցելեցին տղամարդուն և բակում հայտնաբերեցին կանեփի բույսեր, չորացրած ցողուններ և տարաներում լցրած դեղնականաչավուն զանգվածներ։
Տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց Դավթաշենի բաժին, որտեղ հայտնեց, թե կանեփն աճեցրել ու թմրանյութը պատրաստել է անձնական օգտագործման համար։
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու բնակության վայրում հայտաբերվեց կանեփի 36 թուփ, 9 կգ կանեփի չոր զանգված, 1 կգ կանեփի սերմ և հինգ կաթուցիչ։
49-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

















































ԵՊՀ ամբիոնի վարիչներ Վարդան Այվազյանի և Էդիկ Մինասյանի նկատմամբ կիրառվել է կալանք և տնային կալանք. Հակակոռուպցիոն կոմիտե
Դավթաշենի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել
Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց
Հայտնի է, թե երբ կքննվի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կայանքի հարցը
«Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված