ՊԵԿ-ում քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև մաքսային և հարկային ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչների և Հայաստանում հավատարմագրված՝ մաքսային և հարկային համագործակցության հարցերով Լեհաստանի ֆինանսների նախարարի ներկայացուցիչ, առաջին խորհրդական Բարտոշ Գրուշեցկիի միջև։Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից։
Աղբյուրի հաղորդմամբ, քննարկումների առանցքում եղել են մաքսային և հարկային ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման հնարավորությունները։ Մասնավորապես, կարևորվել են Հայաստանում սահմանների համալիր կառավարման ռազմավարության մշակման և իրականացման ուղղությամբ Լեհաստանի փորձի ուսումնասիրման ու հնարավոր աջակցության հեռանկարները։
Ինչպես նաև անդրադարձ է կատարվել նաև հարկային ոլորտում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի։
Հավելենք նաև, որ հանդիպման արդյունքում վերահաստատվել է մաքսային և հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանն ուղղված համագործակցությունը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը։


















































Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին անցկացվող բանակցությունները, որտեղ կքննարկվեն անվտանգության ապահովման հարցերը, կանցկացվեն եռակողմ ձևաչափով. Պեսկով
Պուտինի հետ հանդիպմանը Ուիթքոֆի ձեռքում ուշագրավ գրառումներ են եղել
Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերադառնալ եռակողմ բանակցությունների ձևաչափին. Ուշակով
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին
Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները պատրաստակամ են եռակողմ հանդիպում անցկացնելուն
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
ԿԸՀ-ն նոր թվեր է ներկայացրել ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը