Կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր վերանայումները լինելու են միայն բարձրացման ուղղությամբ. Թորոսյան
Կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր վերանայումները լինելու են միայն բարձրացման ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։
Անդրադառնալով ծրագրի հնարավոր դադարեցման վերաբերյալ հարցին`
Թորոսյանը պարզաբանել է, որ ծրագիրը կարգավորող կառավարության որոշումն ունի գործողության ժամկետ, և այժմ շրջանառվում է այն երկարաձգելու նախագիծը։
«Մենք հենց հիմա շրջանառում ենք այդ որոշումը առնվազն երեք տարով երկարացնելու որոշումը։ Այն պարզապես պետք է ունենա ժամկետ։ Եթե երեք տարի հետո որոշենք այնտեղ բաներ փոխել, դա լինելու է միայն բարձրացման ուղղությամբ»,-ասել է Թորոսյանը։
Նախարարի խոսքով՝ քննարկվում են նաև կենսաթոշակների բարձրացման տարբեր մոտեցումներ՝ հիմնական կենսաթոշակի ավելացման և հետվճարի գործիքի կիրառման հարաբերակցության տեսանկյունից։
Նշենք, որ իր խոսքի ընթացքում անդրադառնալով ծրագրի շահառուներին՝ Թորոսյանը հայտնեց, որ հետվճարից օգտվողների թիվը հասել է 572 հազար 590-ի, իսկ ստացած հետվճարի միջին չափը կազմում է շուրջ 8200 դրամ։ Նրա խոսքով՝ ծրագրից օգտվողների թիվն ամեն ամիս ավելանում է։


















































Կենսաթոշակառուների անկախիկ գնումների հետվճարի ծրագիրը կարող է երկարաձգվել մինչև 2029 թվականը
Առաջարկում ենք տներ փնտրել ոչ միայն Երևանում. չենք կարող ամբողջ Հայաստանը բերել և երևանամերձ հատվածներում տեղավորել. Թորոսյան
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
Թաղման նպաստները կստանան միայն անապահովները․ նվազագույն կենսաթոշակը 1000 դրամով կբարձրանա. Արսեն Թորոսյան
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել Հայաստան
Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատար. բուժառուն մահացել է
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը. «Ժողովու...