Հելոուին տոնակատարության ընթացքում ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Հելոուինի տոնակատարությունների ընթացքում ԱՄՆ-ում տեղի ունեցած հրաձգությունների հետևանքով առնվազն 15 մարդ զոհվել է, տասնյակը՝ վիրավորվել։ Միջադեպերը գրանցվել են երկրի 11 նահանգներում։ Այս մասին հայտնում է USA Today-ը։
Աղբյուրի հաղորդմամբ, ամենաշատ զոհերը գրանցվել են Տեխաս նահանգի Դալաս քաղաքում, որտեղ նոյեմբերի 1-ի վաղ առավոտյան մոտ 75 րոպեի ընթացքում տեղի է ունեցել երեք առանձին հրաձգություն։ Դրանց հետևանքով զոհվել է չորս, վիրավորվել՝ 15 մարդ։
Դելավեր նահանգում ևս գրանցվել են զինված միջադեպեր։ Էլենդեյլ քաղաքում Հելոուինի բացօթյա երեկույթի ժամանակ սպանվել է 17-ամյա աղջիկ, ևս ութ մարդ վիրավորվել է։ Նահանգի Նյուարք քաղաքում տեղի ունեցած մեկ այլ հրաձգության հետևանքով տուժել է վեց մարդ։
Նշենք նաև, որ զոհեր և վիրավորներ են գրանցվել նաև Կալիֆոռնիա, Միչիգան, Արկանզաս, Կոլորադո և Միսիսիպի նահանգներում։ Միջադեպերի մի մասը տեղի է ունեցել գիշերային ակումբներում, առևտրի կենտրոններում և համալսարանների հարակից տարածքներում։
Հավելենք, որ իրավապահ մարմինները շարունակում են հետաքննել հրաձգությունների պատճառներն ու հանգամանքները։ Դրանց միջև ընդհանուր կապի առկայության մասին տեղեկություններ չեն հաստատվել։


















































Եմենում հակամարտության սրումից ի վեր զոհերի թիվը հասել է 1677-ի
Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Արագածոտնի մարզում բшխվել են «Opel Zafira»-ն և «ՄԱԶ» բեռնատարը․ կան զnհեր․ 5 վիրшվորներից 4-ը երեխաներ են
Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել Հայաստան
Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատար. բուժառուն մահացել է
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը. «Ժողովու...