Մազից կախված հայ֊ռուսական հարաբերություններն ու Փաշինյանի պարը Սահմանադրական լարի վրա
Նոյեմբերի 2-ին Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը բավական կոշտ գնահատականներ է հնչեցրել Հայաստանի իշխանությունների հասցեին։ Նա հայտարարել է, որ Փաշինյանի Ռուսաստանից հեռանալու քաղաքականությունը պատահական որոշում չէ, այլ գիտակցված ուղի, որը միտված է Հայաստանի արտաքին կողմնորոշումը փոխելուն և Եվրոպային ու ԱՄՆ-ին մերձենալուն։Վերջինս նաև քննադատել է Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, այն որակելով որպես Ռուսաստանի համար բարեկամական ճամբարից հակառակորդների ճամբար անցնելու փորձ, դա որակելով «դավաճանություն ռազմական գործողությունների ժամանակ»։ Միաժամանակ նա ընդունել է նաև Ռուսաստանի նախկին անգործության սխալները հատկապես 2020 թվականի պատերազմի ժամանակ։
Այս հայտարարությունները պատահական չեն հնչում։ Նոյեմբերի 11-ին Մոսկվայում նախատեսված է ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը, որի ֆոնին Հայաստանի անդամակցության հարցը կրկին կարող է դառնալ քննարկման առարկա։ Զուգահեռաբար աճում է նաև ԵԱՏՄ-ում Հայաստանի հետագա մասնակցության շուրջ անորոշությունը։
Բայց այստեղ գլուխ է բարձրացնում այլ հարց։ Քաղաքական ինչ հիմնարար ապահովագրական երաշխիք է ստացել Փաշինյանը, որ Ռուսաստանի հետ խնդիրների ֆոնին ավելի առաջնային խնդիր է դիտարկվում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։
Իսկ Ռուսաստանի հետ խնդիրները կարծես ոչ էլ հուզում են։
Գազի գին, երկաթուղի, արտահանման սահմանափակումներ, անվտանգային համագործակցություն․ սրանք Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցեր են։ Դրանց լուծումը պահանջում է ոչ թե փոխադարձ մեղադրանքներ, այլ հետևողական դիվանագիտություն։ Ամենամեծ վտանգն այն է, որ աշխարհաքաղաքական վերադասավորումների արդյունքում Հայաստանը կարող է կորցնել ոչ միայն հին գործընկերների հետ ունեցած վստահությունը, այլև դեռևս չձևավորել նոր անվտանգության ու տնտեսական իրական երաշխիքներ։ Իսկ դրա գինը վճարելու է ոչ թե միայն գործող իշխանությունը, այլ ամբողջ երկիրը։
Արմինե Մելքոնյան


















































Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել Հայաստան
Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատար. բուժառուն մահացել է
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը. «Ժողովու...