Կոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը բանջար հավաքելիս հոսանքահարվել են և տեղափոխվել հիվանդանոց
Հոկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհից 2 երեխայի տեղափոխել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, իսկ տեղափոխվածներից մեկը երեխա է, ովքեր բժշկական կենտրոն են տեղափոխվել «Հրազդան» ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենաներով։
Հրազդանի համայնքային ոստիկանները՝ բաժնի պետ Ա․ Դանիելյանի գլխավորությամբ, պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Կոտայքի մարզի բնակիչներ 54-ամյա Էլլա Զ.-ն և 7-ամյա Վիկտոր Հ.-ն։
Այնուհետև Հրազդանի համայնքային ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում Էլլա Զ․-ն իր թոռնիկներ Վիկտոր Հ.-ի և 6-ամյա Աննա Հ.-ի հետ Հրազդանից դեպի Հանքավան տանող ճանապարհի հարակից դաշտամիջյան հատվածում բանջար հավաքելու ժամանակ ճանապարհի աջակողմյան դաշտամիջյան հատվածում անզգուշաբար կպել է բաց հոսանքալարին և հոսանքահարվել։ Այդ ամենը տեսնելով, տատիկը գրկել է երեխային, ինչի հետևանքով ինքը նույնպես հոսանքահարվել է։ Բարեբախտաբար, մյուս թոռնիկին ոչինչ չի պատահել։


















































Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել Հայաստան
Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատար. բուժառուն մահացել է