Արտենի գյուղի դպրոցի պատից հեռացված զորավար Անդրանիկի նկարն արդեն փակցվել է մշակույթի տան պատին
Հոկտեմբերի 23-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրի միջնակարգ դպրոցի պատից զորավար Անդրանիկի մեծադիր նկարն ապամոնտաժելու մասին, որից հետո Արտենիի ողջ բնակչությունը որոշել էր, որ նկարը պետք է տեղադրվի Զորավար Անդրանիկի անունը կրող փողոցի հարևանությամբ գործող մշակույթի տան պատին։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները մի քանի օր վնասված նկարը մշակելուց հետո այսօր՝ նոյեմբերի 2-ին, արդեն տեղադրել են մշակույթի տան պատին, հարևանությամբ էլ արդեն կառուցվում է արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած Արտենիի հերոսների անվամբ հուշաղբյուր-հուշակոթող։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 23-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էինք հրապարակել Արագածոտնի մարզի Արտենի գյուղից, որտեղ բնակիչները դատապարտել էին թիվ 1 միջնակարգ դպրոցի մուտքի Զորավար Անդրանիկի՝ հատուկ քարերով ստեղծված նկարը հեռացնելը։
Ողջ գյուղը մի մարդու նման արդեն որոշել էր, որ լեգենդար Անդրանիկ Զորավարի՝ դպրոցի մուտքից հեռացված նկարը տեղադրվելու էր գյուղի Զորավար Անդրանիկի անունը կրող փողոցի մոտ՝ գյուղի մշակույթի տան պատի այն հատվածում, որտեղ սովետական տարիներին եղել էր Վլադիմիր Իլյիչ Լենինի նմանատիպ մեծադիր նկարը։ Արդեն աշխատանքները սկսվել էին, ու առաջիկայում մասնագետները ամբողջությամբ վերականգնելու էին նկարը, ապա՝ տեղադրելու։ Իսկ նկարի հարևանությամբ արդեն կյանքի էր կոչվում արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, Արտենի բնակավայրի լեգենդ դարձած հերոսների անվան հուշաղբյուր-հուշակոթողը։


















































Անդրանիկ Օզանյանի խճանկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է` անվտանգության նկատառումներից ելնելով․ Արտենիի դպրոց
Թուրքերն ու ադրբեջանցիներն այս դեպքը հաստատ աննկատ չեն թողել. Այվազյանը` Անդրանիկի խճանկարը հեռացնելու մասին
Արտենի գյուղի դպրոցի պատից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել Հայաստան
Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատար. բուժառուն մահացել է