Հակառուսական քարոզչության հերթական ալիքը․ Հայաստանում կրկին խաղում են Ռուսաստանի դեմ
Հայաստանում կարծես հերթական անգամ գործի է դրվում հակառուսական տրամադրություններ բորբոքելու նույն մեխանիզմը։ Մի քանի օրվա տարբերությամբ հանրային դաշտում հայտնվում են հրապարակումներ ու հայտարարություններ, որոնց ընդհանուր ուղերձը մեկն է՝ Ռուսաստանը ներկայացնել որպես հայերի նկատմամբ թշնամական, վտանգավոր և Հայաստանի համար սպառնալիք հանդիսացող պետություն։
Ու պարտադիր հակառուսական տրամադրությունների հեղինակները իշխանական թևի լրատվական դաշտն է, կամ անհատները։
Ակտիվ հակառուսական տրամադրություն տարածող Factor TV-իի ղեկավարը հիշենք,որ ՔՊ նախկին պատգամավոր Գայանե Հովհաննիսյանն է։ Վերջինս բոլոր նյութերին առաջին եթեր տրամադրողն է։ Եվ ահա հերթական նյութն է նետել շուկա, հրապարակած նյութում ներկայացվում է մի պատմություն, ըստ որի՝ աշխատանքի խոստումով Ռուսաստան մեկնած երիտասարդների նկատմամբ բռնություն է գործադրվել, նրանց ստիպել են զինվորական պայմանագիր ստորագրել և պատրաստվում են ուղարկել Ուկրաինայի դեմ պատերազմելու։
Սա, անշուշտ, լուրջ մեղադրանք է, որը պահանջում է փաստական հիմնավորում, ստուգված տվյալներ և անկախ հաստատում։ Սակայն նման պատմությունների տարածման դեպքում կարևոր է ոչ միայն բուն դեպքը, այլև այն քաղաքական համատեքստը, որի մեջ դրանք ներկայացվում են։ Հատկանշական է, որ ընդամենը օրեր առաջ նմանատիպ հակառուսական շեշտադրումներով էր հանդես եկել նաև Տիգրան Խզմալյանը։ Հոկտեմբերի 26-ին հրապարակված նրա հայտարարության մեջ կրկին առաջ էր քաշվում Ռուսաստանի ազդեցությունից Հայաստանի ամբողջական դուրս գալու և Եվրոպային ապավինելու անհրաժեշտությունը։ Իսկ հոկտեմբերի 23-ին նա խոսում էր Ռուսաստանի հետ Հայաստանի աշխարհաքաղաքական հակադրության մասին։
Երբ տարբեր հարթակներում շարունակաբար շրջանառվում են նույն ուղղվածության ուղերձներ, առաջանում է հարց, ո՞ւմ է ձեռնտու հակառուսական տրամադրությունների սրումը։
Հայաստանն այսօր ունի անվտանգության, տնտեսության և արտաքին քաղաքականության բազմաթիվ չլուծված խնդիրներ։ Սակայն այդ խնդիրների լուծումը չի կարող լինել հասարակությանը մշտական հակադրության մթնոլորտում պահելը։
Երբ երկիրը կանգնած է բարդ աշխարհաքաղաքական ընտրությունների առաջ, առավել վտանգավոր է սեփական հասարակությանը պատրաստել ոչ թե սթափ գնահատման, այլ նախապես ձևավորված թշնամանքի։
Հարցն այն չէ՝ կարելի՞ է քննադատել Ռուսաստանին։ Հարցն այն է՝ ինչո՞ւ է Հայաստանում կրկին ու կրկին օրակարգ բերվում Ռուսաստանի դեմ տրամադրությունների գեներացման թեման, և ո՞ւմ քաղաքական շահերն են սպասարկում այդ գործընթացները։


















































Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դ...
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...