48 ժամվա ընթացքում 12 երկրի գործընկերների հետ առանձին հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային վերջին զարգացումները. Արաղչի
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ 48 ժամվա ընթացքում 12 երկրի գործընկերների հետ առանձին հեռախոսազրույցներում քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Վերջին 48 ժամվա ընթացքում Ամանի, Եգիպտոսի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Կիպրոսի, Թուրքիայի, Քուվեյթի, ԱՄԷ-ի, Թունիսի, Իրաքի և Պակիստանի իմ 12 գործընկերների հետ առանձին հեռախոսազրույցներում մենք քննարկել ենք տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումները և լարվածություն հրահրող ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները», - նշել է նա:
Աղբյուրի փոլանցմամբ, խորհրդակցությունների ընթացքում նա ընդգծել է պետությունների ազգային ինքնիշխանությունը հարգելու, ագրեսիայի և սպառնալիքների դադարեցման, ապակառուցողական արտաքին միջամտությունից հրաժարվելու անհրաժեշտությունը, ինչպես նաև տարածաշրջանի երկրների պատասխանատվությունը՝ անկայունության տարածումը կանխելու գործում։
Իր խոսքում նախարարը մատնանշել է նաև Իրանի օրինական իրավունքը՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու ազգային անվտանգությունը, և արտատարածաշրջանային տերությունների միջամտությունից զերծ տարածաշրջանային անվտանգության մեխանիզմների ձևավորման անհրաժեշտությունը։


















































Պարսից ծոցում Իսրայելի կողմից հրահրված ցանկացած ռազմական արկածախնդրություն ընդունակ է լուրջ վնաu հասցնել գազի միջազգային շուկաներին. Արաղչի
Բոլոր համայնքներում «Ապրելու երկիր»-ը հաղթահարել է անցողիկ շեմը և ներկայացված կլինի ավագանու կազմերում
Արթիկում «Ապրելու երկիր» կուսակցության բերման ենթարկված անդամները վկայի կարգավիճակում են. նրանց բաց են թողել
Հոկտեմբերի 24-ին կկատարվի երևույթ, որը տեղի է ունենում 584 օրը մեկ անգամ
Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դ...
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...