Բոլոր համայնքներում «Ապրելու երկիր»-ը հաղթահարել է անցողիկ շեմը և ներկայացված կլինի ավագանու կազմերում
Բոլոր համայնքներում կուսակցությունը հաղթահարել է անցողիկ շեմը և ներկայացված կլինի ավագանու կազմերում, հայտնում է «Ապրելու երկիր»-ը:
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը 6 համայնքներում արձանագրեց հետևյալ արդյունքները՝
- Մեղրի- 18,82%
- Դիլիջան-16,24%
- Արթիկ- 8,84%
- Ջերմուկ- 7,20%
- Գորիս- 6,41% («Ապրելու քվե» դաշինք)
- Մարտունի-4,81%
Բոլոր համայնքներում կուսակցությունը հաղթահարել է անցողիկ շեմը և ներկայացված կլինի ավագանու կազմերում։ Համայնքներում մեծ մասում «Ապրելու երկիր» կուսակցությունը զգալիորեն գերազանցել է նախորդ ընտրություններում արձանագրված արդյունքները։
Թեև բուն քվեարկության գործընթացն անցավ ոչ լայնածավալ խախտումներով, սակայն ինչպես մեր թիմակիցների, այնպես էլ ընդդիմադիր այլ թեկնածուների նկատմամբ բռնաճնշումները, ապօրինի ձերբակալությունները, վարչական ռեսուրսի համատարած կիրառումը, այդ թվում՝ ընտրողների նկատմամբ ճնշումները ստեղծեցին ծայրահեղ անհավասար պայմաններ ընտրություններին մասնակից ուժերի համար։
Այդպիսով, «Ապրելու երկիր» կուսակցությունն արձանագրում է, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ամենևին չեն արտահայտում քաղաքացիների իրական քաղաքական նախապատվությունները, և այս ընտրությունները ևս մեկ քայլ նահանջ են ժողովրդավարության սկզբունքներից։
«Ապրելու երկիր» կուսակցությունը շնորհակալություն է հայտնում իրենց ձայնը տված հազարավոր քաղաքացիներին և վստահեցնում, որ մենք շարունակում ենք մեր պայքարը հզոր ու ժողովրդավար պետություն կառուցելու գործում»- նշված է հայտարարության մեջ:


















































Արթիկում «Ապրելու երկիր» կուսակցության բերման ենթարկված անդամները վկայի կարգավիճակում են. նրանց բաց են թողել
Հոկտեմբերի 24-ին կկատարվի երևույթ, որը տեղի է ունենում 584 օրը մեկ անգամ
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը