Նրանք, ովքեր uպառնում էին մեզ տանկերով գալ և oկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
Նրանք, ովքեր սպառնում էին մեզ տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում ընթացող Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդաժողովի VII գագաթնաժողովում:
«Մեկ օրից էլ պակաս ժամանակում Հայաստանի «օկուպացիոն բանակը» Ղարաբաղում ջախջախվեց, իսկ «անջատողականների առաջնորդները, մանկասպանները» կանգնեցին ադրբեջանական դատարանի առջև: Նրանք, ովքեր սպառնում էին մեզ տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում, իսկ նրանց տանկերը ցուցադրված են Ռազմական ավարների պուրակում:
Այս հարցն ունի գլոբալ նշանակություն, ուստի ես կանգ առա դրա վրա: Եթե Հայաստանի նկատմամբ ժամանակին պատժամիջոցներ մտցվեին «օկուպացիայի, ցեղասպանության և էթնիկ զտումների համար», Ադրբեջանը ստիպված չէր լինի մարտի դաշտում ոտնատակ անել հայկական ֆաշիզմը: Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը»,- ասել է Ալիևը:


















































Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Սեփական կոպտագույն սխալի հետևանքով Բաքվի բարբարոսական վարչախումբը չեղած տեղից բացել է ներքին դժգոհության «Պանդորայի արկղը». Ոսկանյան
Լավրովը ժամանեց Բաքու
Ադրբեջանում բողոքի ակցիաները չեն մարում․ ձերբակալվել է 37 մարդ, ցուցարարները մեքենա են այրել
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am