Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը Հայաստանում է
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում՝ Հայաստանում է Գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը։ Դեկտեմբերի 8-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպել է առաքելության ներկայացուցիչներին: Այս մասին հաղորդում է ՀՀ ՆԳՆ-ն։
Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարության, ԵՄ պատվիրակության, ԵՄ հաստատությունների, ՖՐՈՆՏԵՔՍ-ի ներկայացուցիչներ և ԵՄ անդամ պետությունների ոլորտային փորձագետներ։
Արմեն Ղազարյանն իր խոսքում նշել է, որ համապատասխան գերատեսչությունների հետ բազմակողմ քննարկումները հնարավորություն կտան ստանալ լրացուցիչ տեղեկատվություն, ինչը կնպաստի ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ առավել ամբողջական և խորը պատկերացումներին։ Փոխնախարարը նշել է, որ մի շարք ռազմավարական փաստաթղթեր մշակման փուլում են։
Կողմերն ընթացիկ գործընթացներում կարևորել են որակի առաջնահերթությունը՝ ընդգծելով, որ մշակվող փաստաթղթերը պետք է լինեն համակողմանի, կենսունակ և գործնականում կիրառելի՝ ապահովելով բարեփոխումների արդյունավետ իրականացումը:
Առաքելության անդամները բարձր գնահատելով Հայաստանի հետ կառուցողական գործընկերությունը՝ կարևորել են Գործողությունների ծրագրի օրենսդրական և ոլորտային քաղաքականությունների շրջանակին վերաբերող առաջին փուլի հենանիշների կատարման առաջընթացի գնահատումը։
Նշվել է, որ Գործողությունների ծրագրի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջին զեկույցը նախատեսվում է պատրաստել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ։
Նույն օրը ԵՄ գնահատման առաքելության անդամները Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում Ծառայության պետ Նելլի Դավթյանի գլխավորությամբ հանդիպել են գերատեսչության ղեկավար կազմի հետ։
Նելլի Դավթյանը նշել է, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ ներդնում է բազմակողմ և հետևողական ջանքեր։
Ծառայության պետը ներկայացրել է Գործողությունների ծրագրի վերաբերելի կետերը՝ անդրադառնալով ոլորտը կարգավորող քաղաքականության, իրավական շրջանակի, մշակվող նոր փաստաթղթերի, կենսաչափական համակարգի ներդրման, տվյալների և իրավական ինքնության պաշտպանության, սահմանների համալիր կառավարման, ապաստանի տրամադրման ոլորտներին, ինչպես նաև միգրացիայի կառավարման շղթայի այլ բաղադրիչներին։
Ծավալվել է ակտիվ քննարկում։


















































Վահագն Ալեքսանյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Բելգիայի Թագավորության խորհրդարանի պատվիրակության ղեկավարին
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՄԱ նախարար
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
«Երևի Ադրբեջանում մտածում են էս կտցրուկն գնացել ա, սաղ Հայաստանը թպրտում ա վախից». Սասուն Միքայելյան
Ադրբեջանցուն վնասազերծած Շաքիի բնակչուհուն հանձնվել է «Մայր հերոսուհի» շքանշան
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկությունը կսահմանափակվի․ ստուգեք՝ որ փողոցներում