Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ» Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ» Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ» Սարուխանում մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել․ «Հրապարակ» Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ» Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ» Երազ է տեսել ու սպանել մարդուն. «Հրապարակ» Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է հունգարացի գրոսմայստեր Ռիխարդ Ռապորտին, իսկ Լևոն Արոնյանը՝ ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովին Համաձայնեցված է Պուտին-Թրամփ-Սի Ծինփին եռակողմ հանդիպման պատվիրակությունների կազմը Սահմանադրության փոփոխությունը ներքին օրակարգ է. Միրզոյան ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ նոյեմբերի 18-23-ը Վաղը տեղի կունենա «Կամավորների կոալիցիայի» կարևոր հանդիպում
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ»Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ»Սարուխանում մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել․ «Հրապարակ»Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Երազ է տեսել ու սպանել մարդուն. «Հրապարակ»Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է հունգարացի գրոսմայստեր Ռիխարդ Ռապորտին, իսկ Լևոն Արոնյանը՝ ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար ՄամեդյարովինՀամաձայնեցված է Պուտին-Թրամփ-Սի Ծինփին եռակողմ հանդիպման պատվիրակությունների կազմը Սահմանադրության փոփոխությունը ներքին օրակարգ է. Միրզոյան ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ նոյեմբերի 18-23-ըՎաղը տեղի կունենա «Կամավորների կոալիցիայի» կարևոր հանդիպումՀրդեհ՝ Վախթանգ Անանյան փողոցի տներից մեկումՀայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն. ՊՆ
Գևորգ Պապոյանը պատրաստվում է դիմել ԵԱՏՄ դատարան, որպեսզի բողոքարկի այն ձկան արտահանման հարցը, որը անգամ Նիկոլ Փաշինյանն է հրաժարվում ուտել
Պայմանագրային զինծառայող է մահացելԱրմեն Ղազարյանը Միգրացիայի 11-րդ միջազգային համաժողովին ներկայացնում է Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթությունները Շարունակելու ենք պահպանել ու պաշտպանել մեր հերոսների հիշատակը՝ անկախ նրանից, թե դա ում է անհանգստացնում. ԴանիելյանԱդրբեջանցիների ախորժակն ակնհայտորեն բացվել է՝ Ամարասն ուդիական են հռչակել. Աբրահամյան Անկախությունից հրաժարում քարոզողների գործունեությունը կարգելվի.ԳալյանԱլեն Սիմոնյանն ընդունել է Օդրոնե Պերկաուսկիենեի գլխավորած պատվիրակությանը Ամեն օր մեծացող խաղաղության գինն ու ծնկաչոք ապրելու ցավը Ալեն Սիմոնյանն ու Լեոնիդաս Պանտելիդեսը քննարկել են անհայտ կորածների հարցըՆոյեմբերի 19-ին Պուտինի և Թրամփի միջև լիարժեք բանակցություններ նախատեսված չեն. Պեսկով Դանակահարված քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց Անթալիայի օդանավակայանում 69 մարդ է տարհանվել ինքնաթիռում պայթյունի վտանգի մասին ահազանգից հետոՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ճապոնիայի դեսպանի հետՍա օլիգարխիայի Սահմանադրություն է. ձեր պատասխանատվության ժամը եկել է, և հերթով գտնում եք ձեր տեղը՝ ՀՀ ինքնիշխան պետության բանտախցերում. Փաշինյանը՝ ընդդիմությանըԳետեր կան, որոնք Հայաստանի տարածքից մտնում են Ադրբեջանի տարածք, պետք է հասկանանք՝ ինչ կանոններով ենք կառավարելու. ՓաշինյանՀանրային բարիքը, որը ստեղծել ենք և այսօր մեր ժողովուրդն օգտվում է, խաղաղության պտուղ է. Ավանեսյան
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հարց
Մրցակցության հանձնաժողովը հակամրցակցային համաձայնության համար մոտ 87,5 մլն ՀՀ դրամի տուգանել է «Վիվա Արմենիա»-ին, «Յուքոմ»-ին և «Տելեկոմ Արմենիա»-ին«Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանnւթյունը կատարողներից Հարություն Սահակյանին տեղափոխել են ՀայաստանԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համարՊապիկյանն ու Հնդկաստանի պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցերԱբու Դաբիում աճուրդի է հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իրՈր թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլոր զամբյուղներըTRIPP-ի հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ․ ԲայրամովՀեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պաշտոնական ֆեյսբուքյան էջը կոտրել ենՀայտնի են 2027-ի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըՄԻՊ-ն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են Ադրբեջանում հայ գերիների խնդիրներըToyota-ն «Չայնիի» ոլորաններում բшխվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին. վիրավnրները հարազատ եղբայրներ են«Մարդկային» (human) բառը դարձել է տարվա բառ՝ ըստ Քեմբրիջի բառարանիԵրեք պետության ղեկավարները Շենժենում եռակողմ հանդիպմանը կքննարկեն համաշխարհային խաղաղությանը վերաբերող հարցեր. ՉԺՀ ԱԳՆՈ՞վ է ասել, որ մենք ուզում ենք ԵԱՏՄ-ն փոխարինել ԵՄ-ով, մենք ուզում ենք ԵՄ-ում ավելի շատ վաճառել, ԵԱՏՄ-ում ավելի շատ վաճառել. Պապոյան2027 թ․ կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարԵս շատ կցանկանայի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Յոհան ՎադեֆուլԾեծկռտուք՝ Օշականում․ 36-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, կասկածյալները հայր ու 2 որդիներ ենՍի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. Պուտին2-րդ շարքում կայանելու, մինչև 12 տարեկան երեխայի տեղափոխման կանոնները խախտելու համար կբարձրացվի տուգանքի չափը. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
Մամուլ

Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները դիմել են Քրեակատարողական ծառայության ղեկավարությանը՝ Շաքի բնակավայր ներխուժած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին տեսակցելու նպատակով։

Սակայն, մեր տեղեկություններով, պատգամավորները մինչ այս պահը չեն ստացել իրենց դիմումի հստակ պատասխանը, իսկ տեսակցությունը շարունակաբար ձգձգվում է։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պատգամավորներին տարբեր պատճառաբանություններ են ներկայացնում՝ նշելով, թե դեռևս քննչական գործողություններ են իրականացվում, ժամանակը հարմար չէ, այս պահին տեսակցություն կազմակերպել հնարավոր չէ և այլն։ Նշենք, որ զինծառայողը գտնվում է Երևանի Կենտրոն ՔԿՀ-ում, ավելի շատ հայտնի ԱԱԾ պադվալում։

Ընդդիմադիր պատգամավորների նպատակը, մեր տեղեկություններով, ոչ միայն հասկանալն է, թե ինչ պայմաններում է պահվում ադրբեջանցի զինծառայողը, այլև անձամբ նրա հետ զրույցի միջոցով պարզել, թե ինչ հանգամանքներում է նա հայտնվել Հայաստանի տարածքում, ինչ նպատակ է ունեցել և ինչ է իրականում տեղի ունեցել Շաքիում։

Հատկանշական է, որ խոսքը Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատած և Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում հայ ընտանիքի վրա զինված հարձակում իրականացրած ադրբեջանցի զինծառայողի մասին է։

Հիշեցնենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի տներից մեկը։ Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ նա սեպտեմբերի 26-ին հատել էր Հայաստանի պետական սահմանը՝ Իշխանասարի վարչական տարածքով։

Ամենասարսափելին այն է, որ զինված ադրբեջանցին հայտնվել էր բնակելի տանը, որտեղ այդ պահին երեխաներ էին։ Ըստ տուժած ընտանիքի հարազատների պատմածի՝ երեխաները դպրոցից վերադառնալով՝ տանը հայտնաբերել էին անծանոթ զինված տղամարդու։ Նրանք օգնության էին կանչել մորը՝ Անի Ավետիսյանին, որն այդ ժամանակ Սիսիանում էր։

Երբ Անի Ավետիսյանը հասել էր տուն և տեսել, որ ադրբեջանցի զինծառայողը զենքն ուղղել է երեխաների վրա, փորձել էր պաշտպանել նրանց։ Կրակոցների հետևանքով կինը ծանր վիրավորում է ստացել մարմնի տարբեր մասերում։ Շաքիի դեպքից հետո Անի Ավետիսյանի առողջական վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։ Նա նոյեմբերի 6-ին ենթարկվել է երրորդ վիրահատության։

Ընտանիքի 15-ամյա որդու ձեռքը ևս կոտրվել էր։

Դեպքից հետո Մուսաևը դիմել էր փախուստի, սակայն իրավապահները նրան հայտնաբերել և ձերբակալել էին նույն օրը՝ Շաքիի մեկ այլ տանը։

Ադրբեջանցի զինծառայողի ինքնությունը պարզվել էր․ նա Նասիմի Ռահիմ օղլի Մուսաևն է՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող։ Ըստ մեղադրական եզրակացության՝ նա ծառայություն էր անցնում Ադրբեջանի զինված ուժերի թիվ 777 զորամասում և զինված՝ ինքնաձիգով, փամփուշտներով ու սվին-դանակով, հատել էր Հայաստանի սահմանը։

Նասիմի Մուսաևի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, և դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Նոյեմբերի 13-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ գործով նախաքննությունն ավարտվել է, իսկ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին։ Նոյեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ գործն արդեն ուղարկվել է Գորիսի դատարան։ Այն մակագրվել է դատավոր Հրաչ Դաջունցին։

Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրանքի համառոտ բովանդակության համաձայն՝ Մուսաևը մեղադրվում է ոչ միայն պետական սահմանն ապօրինի հատելու, զենք և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու ու պահելու, այլև բնակարան ապօրինի մուտք գործելու, գույք հափշտակելու, անչափահասներին ապօրինի ազատությունից զրկելու և զենքի գործադրմամբ Անի Ավետիսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար։

Սակայն հարց է առաջանում՝ եթե նախաքննությունն արդեն ավարտված է, գործն էլ ուղարկվել է դատարան, ապա ի՞նչ հիմքով է շարունակվում պատգամավորների տեսակցությունը ձգձգելու գործընթացը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։