Բելառուսն արգելել է ՀՀ-ից «Արամե» կոնյակների իրացումը՝ համարելով, որ այն չի կարող պիտակավորվել որպես «կոնյակ»
Բելառուսն արգելել է ՀՀ-ից «Արամե» (7 տարվա հնեցման) և Վրաստանից «Պոգրեբ Շիո» (8 տարվա հնեցման) կոնյակների իրացումը, քանի որ այդ արտադրանքները օրինական հիմքերով չեն կարող պիտակավորվել որպես «կոնյակ», հայտնել է Բելառուսի Ստանդարտացման պետական կոմիտեն:
Անցկացված փորձաքննությունների ընթացքում պարզվել է, որ երկու ապրանքներն էլ չեն համապատասխանում Մաքսային միության՝ սննդամթերքի անվտանգության, դրա մակնշման, ինչպես նաև ընդհանուր տեխնիկական բնութագրերի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց պետք է համապատասխանի կոնյակը:
«Ապառողական փաթեթավորման մակնշման մեջ արտադրողի կողմից հայտարարագրված անվանումը ոչ հավաստի է բնութագրում սննդամթերքը և թույլ չի տալիս նույնականացնել այն ըստ անվանման», - նշել են Գոսստանդարտում:
Այսպես, «ՄԱՊ» ՓԲԸ-ի (Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գ. Լենուղի) արտադրության հայկական «ԱՐԱՄԵ» կոնյակում դաբաղանյութերի զանգվածային կոնցենտրացիան առնվազն 0,3 գ/դմ³ նորմայի դեպքում «ԱՐԱՄԵ»-ում կազմել է 0,16 ± 0,01 գ/դմ³:
Դրանից հետևում է, որ արտադրանքին տրվել է որոշակի տեսակի արտադրանքի արտաքին տեսք և առանձին հատկություններ, սակայն միևնույն ժամանակ այն չի կարող նույնականացվել որպես արտադրանք, որի փոխարեն ներկայացվում է, նշել են մասնագետները:
Ութ տարվա հնեցման վրացական «Պոգրեբ Շիո» կոնյակին (արտադրող՝ «Կվարելսկի պոգրեբ» ՍՊԸ (Վրաստանի Հանրապետություն, գյուղ Չիկաանի)) նույն հավակնություններն (դիտողություններն) են ներկայացվել: Ալկոհոլում դաբաղանյութերի զանգվածային կոնցենտրացիան նույնպես ցածր է եղել նորմայից և կազմել է 0,16 ± 0,01 գ/դմ³:
Այս երկու տեսակի կոնյակներն արգելված են Բելառուսի տարածքում ներմուծման և իրացման համար 2026 թվականի հոկտեմբերի 31-ից:


















































Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ-ում նախագահի պաշտոնը
Ռուսական կողմը նմուշառում է իրականացնում կոնյակից․ վարորդները շուրջ մեկ ամիս է՝ Լարսում են․ News.am
Մի՛ շտապեք հեռանալ ԵԱՏՄ-ից. հավատացեք ինձ՝ ոչ մի տեղ մեզ չեն սպասում. Լուկաշենկոն՝ ՀՀ-ին
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
ԿԸՀ-ն նոր թվեր է ներկայացրել ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ