Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Կաշառք ստանալու և տալու գործով ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ ՀԿԱԾ պաշտոնյա Ալիևը չի կարող որոշել մեր Սահմանադրությունը, մենք խաղալիք չենք. Նարեկ Կարապետյան Մոսկվայաբնակ Հովհաննես Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. փաստաբան ՀՀ-ն մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան Ուժերի նոր հարաբերակցությունը Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում և Հայաստանի դիվանագիտական երկընտրանքները. փորձագետ Չիտայի ռազմական դատարանը ազգությամբ հայ երիտասարդին սոցիալական ցանցերում կատարած մեկնաբանությունների համար դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման Վեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Ավանդները չեն տուժել և շարունակում են գործել բնականոն հունով. Binance Ինքնաբացարկ հայտնած դատավորին պատժում են. «Հրապարակ» Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Մեկ դար անց էլ խրամատը նույնն է․ այսօր Ավետիք Իսահակյանի ծննդյան 151-րդ տարեդարձն է Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, համազգային խայտառակություն է. Տոնոյան
Կաշառք ստանալու և տալու գործով ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ ՀԿԱԾ պաշտոնյաԱլիևը չի կարող որոշել մեր Սահմանադրությունը, մենք խաղալիք չենք. Նարեկ ԿարապետյանՄոսկվայաբնակ Հովհաննես Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. փաստաբանՀՀ-ն մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. ՀովհաննիսյանՈւժերի նոր հարաբերակցությունը Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում և Հայաստանի դիվանագիտական երկընտրանքները. փորձագետՉիտայի ռազմական դատարանը ազգությամբ հայ երիտասարդին սոցիալական ցանցերում կատարած մեկնաբանությունների համար դատապարտել է 9,5 տարվա ազատազրկմանՎեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելԱվանդները չեն տուժել և շարունակում են գործել բնականոն հունով. BinanceՊագանինիի ողբերգական մահն ու նրա իսկ հորինած մարկետինգային քայլի ազդեցությունը ... Ինքնաբացարկ հայտնած դատավորին պատժում են. «Հրապարակ» Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Մեկ դար անց էլ խրամատը նույնն է․ այսօր Ավետիք Իսահակյանի ծննդյան 151-րդ տարեդարձն էԱյն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, համազգային խայտառակություն է. ՏոնոյանԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորություններըՉորս տող կենսագրությամբ պատմաբանը՝ խորհրդարանի կռվի գլխավոր դեմքերից․ «Ժողովուրդ»Ու հենց դա 2016-ի ապրիլին Երևանում փաստեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով։ Բայց սա ամենը չէ. ՇարմազանովՋեյ Դի Վենսի՝ Իրանի ղեկավարությանը հասցեագրված նամակի պատմությունը. ԶաքարյանԳոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբակալել են Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելքԿրիպտոարժույթների պատմության մեջ ամենախոշոր հաքերային հարձակումներից մեկն է տեղի ունեցել  քիչ առաջՄոսկվայում կայացավ ՌԴ հայերի միության վարչության նիստը. քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր, ընտրվեց միության նախագահի 1-ին տեղակալՏեղի է ունեցել COP17-ին նվիրված նամականիշի մարման հանդիսավոր արարողությանըԵս պատմության մեջ ամենաբարձր վարկանիշն ունեմ. ԹրամփԱվստրիան լրտեսության կասկածանքով երկրից արտաքսում է չորս ռուս դիվանագետի Դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը Air France-ը երկարաձգել է մինչև դեկտեմբերի 12-ը Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը վաղաժամ կլքի պաշտոնըՔաղաքական խղճուկ կրկնօրինակում. ԿոկորիՔանաքեռում 2 անձ է ձերբակալվելԱյսօրվա խայտառակ ձախողումից հետո Ռուբեն Ռուբինյանը դեռ երեսը պնդել ու մինչ այս պահը հրաժարական չի ներկայացրել. ՂազարյանՄիջադեպ Երուսաղեմի հայկական Սրբոց Հակոբյանց վանքի մուտքի մոտ Ո՞վ է ավելի վտանգավոր պետության համար՝ բացահայտ բռնապետը, որը կառավարում է վախի միջոցով, թե՞ ժողովրդական վստահությամբ իշխանության եկած առաջնորդը. ՀասրաթյանՎստահ պնդում եմ, որ դուք 3-4 անգամ ավելի գումար եք հատկացրել մի կոնտենտի վրա, որը Հայաստանի շուկայական գների հետ կապ չունի. ՄխիթարյանԱժ դահլիճն այսօր վերածվել էր մենամարտի ռինգիԿԳՄՍ-ում նոր նախաձեռնություններ են քննարկվել. հայոց լեզվի և մշակույթի տարածումը Ֆրանսիայում«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել ՀայաստանԻնչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձնում ամոթի առարկա ... Զրույց գինեկոլոգ Հայկ Էլոյանի հետ Ուկրաինայի և ՌԴ նախագահների հանդիպումը կարող է նոր թափ հաղորդել բանակցություններին. ՍիբիգանԻմ բակից` մեծ ֆուտբոլ. Ավինյան Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում ստեղծված իրավիճակը ծանր հումանիտար աղետ է. Պատրիարք Կիրիլ Ուժգին պայթյուն` Մասիսի գազալցակայանում․ «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի Արամ Սարգսյանը դիմել է գլխավոր դատախազին՝ պահանջելով ուսումնասիրել «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունը, հնարավոր չարաշահումներըԱվելի քան 220 հազար դոլարի ոսկու ապօրինի տեղափոխման փորձ է կանխվել հայ-վրացական սահմանինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լաս Կասասի սոցիալական արդարության ինստիտուտի տնօրենինԲնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը COP17-ի շրջանակում. ԲԸՏՄՊետք է Մխիթար Գոշ շքանշանին ներկայացնել այն դատախազին, ով քրեական հետապնդում չի իրականացնի աթոռ շպրտող Վահագն Ալեքսանյանի և ջուր լցնող Տարոն Չախոյանի նկատմամբ. ՍողոյանԵմենում հակամարտության սրումից ի վեր զոհերի թիվը հասել է 1677-ի«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից. վերականգնողական փուլը կշարունակի տանըԻշխանամետ բլոգերի ոտքին «բրասլետ» են հագցրելԲջնի գյուղում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամшհ է եղել և բшխվել է քարե պատնեշինԵրեք նավթատար լցանավ է պայթել և հրդեհվել ծովային ականներին բախվելուց հետո
Հայաստան

Մեկ դար անց էլ խրամատը նույնն է․ այսօր Ավետիք Իսահակյանի ծննդյան 151-րդ տարեդարձն է

21-րդ դարում աշխարհաքաղաքական այսաստիճան բախումների, ինչպես նաև՝ տեղեկատվական հեղեղի մեջ, հաճախ մենք նոր բանաձևեր, ելքեր ենք փնտրում, չնկատելով անգամ, որ այդ բոլոր պատասխանները վաղուց գրված են մեր դասականների էջերում։

Այսօր հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահայկանի ծննդյան 151-ամյակն է: Ստեղծագործող, ում գրվածքներն ու մտորումները սոսկ գրականություն չեն, դրանք կարծես ահազանգը լինեն անցյալի։

Եվ այսօր, երբ կանգնած ենք ազգի, ինքնության և եկեղեցու պահպանման նույն խնդրի առաջ, ինչ մեկ դար առաջ, թերթում ես Իսահակյանի ազատագրական պայքարի էջերը, հանկարծ հասկանում, որ ժամանակը հարաբերական է, պատմության անիվը կարծես շրջվում է։ 19-րդ դարավերջի ֆիդայական շարժումը, որն իր արտացոլումը գտավ Վարպետի շատ ստեղծագործություններում, անավարտ վեպում և մարտական կոչերում, այսօր կարծես դուրս է եկել գրքի էջերից և տեղափոխվել մերօրյա առաջնագիծ, 21-րդ դարի իրականություն։

Լրագրողական հայացքով նայելով պատմության այս երկու հեռավոր կետերին՝ տեսնում ես, որ խնդիրը նույնն է, նույնն է նաև ցավը, անձնազոհությունը, գենետիկ կոդը։

Մեր զինվորների հետ զրուցելով՝ նկատում ես Իսահակյանի կերտած կերպարների կենդանի արձագանքը նրանց աչքերում. տարբերությունը միայն հանդերձանքի ու զենքի մեջ է՝ մեկ դար անց էլ խրամատը նույնն է:

Իսահակյանի գրիչը, սակայն, միայն զենքի ու բացահայտ մարտի մասին չէր։ Նրա անավարտ «Ուստա Կարո» վեպի համանուն հերոսը, ով կարծես 21-րդ դարում էլ է ապրում, հայի՝ ավելի խորքային, բայց նույնքան ռազմավարական շերտ է բացահայտում։ Եվ այսօր, շրջելով սահմանամերձ գյուղերով, հասկանում ես, որ 21-րդ դարի Ուստա Կարոները հենց այնտեղ են ապրում։ Նրանք այն հողագործներն ու շինարարներն են, ովքեր հակառակորդի դիտակետերի ներքո արարում են, տուն ու դպրոց են կառուցում, սերունդ են դաստիարակում, կյանք տալիս։ Նրանց համար արարելը նույնպես պայքարի ձև է, քանզի սահմանն ամուր է այնքանով, որքանով նրա թիկունքում կյանք կա։

Մեր օրերում էլ, Կարոյի պես սովորական աշխատավոր հայը, ով իր ուսերին է տանում պետության ծանրությունը, գալիս է նույն գիտակցմանը՝ փրկությունը սեփական ձեռքերի ուժի և հողը ոչ մի դեպքում չլքելու մեջ է։

Եթե Իսահակյանն այսօր ապրեր և շրջեր մերօրյա սահմանամերձ տարածքներով, վստահ եմ, որ նորից կգրեր նույն «Վերքերը» և կտեսներ՝ ամենաօրհասական պահին մեկ բռունցք դառնալու հայի ուժը։

Լրագրողական այս համեմատականը հանգեցնում է մի պարզ եզրակացության. Իսահակյանի ազատագրական պոեզիան երբեք չի հնանա, քանի դեռ հայ զինվորը կանգնած է սահմանին։ Մերօրյա հերոսները Վարպետի անավարտ պոեմի նոր տողերն են՝ գրված սեփական արյունով և անկոտրում կամքով։

Եվ վերջում՝ ինչո՞ւ է Իսահակյանն այսօր ավելի արդիական, քան շատ քաղաքագետներ: Պատճառն առավել քան ակնհայտ է ՝ ազգի ցավն ու էությունը առանց որևէ ակնկալիքների զգալն ու ազգապահպանության համար ելքեր առաջարկելն է, թեկուզ և գրչի միջոցով:     
                                                                                                                                                                                                  Անի Ղազարյան