Ինքնաբացարկ հայտնած դատավորին պատժում են. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է.
«Արդարադատության նախարարությունը, ի դեմս Սրբուհի Գալյանի, կարգապահական վարույթ է նախաձեռնել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանի դեմ եւ այն ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ։ Կարգապահական պատասխանատվության կանչելու պահանջներ են ներկայացվել այն բանից հետո, երբ դատավորն ինքնաբացարկ հայտնեց՝ հրաժարվելով քննել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին եւ մյուս բարձրաստիճան հոգեւորականներին առնչվող աղմկահարույց գործը։ Հակոբ Մանուկյանն իր ինքնաբացարկը հիմնավորեց նրանով, որ ինքը նախկինում եղել է փաստաբան եւ իր փաստաբանական արտոնագիրը ժամանակին ստացել է փաստաբան, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից, որն այժմ դատարանում ներկայացնում է հոգեւորականների շահերը։
Այս փաստի մեջ դատավորը տեսել էր շահերի բախում եւ որոշել էր գլուխն ազատել այս գործից, որն ի սկզբանե ապօրինի է՝ հարուցվել է օրենքի խախտմամբ, Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Մեր տեղեկություններով՝ Հակոբ Մանուկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը հենց ուղղակիորեն վերաբերում է կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնելու նրա որոշմանը։ Նպատակը պարզ է՝ դատավորին պատժել իշխանության ամենաբարձր օղակից իջեցված հրահանգը չկատարելու համար։ Ասում էր, չէ՞, ժամանակին Նիկոլ Փաշինյանը․ «Ինչի կա՞ տենց մի դատավոր, որ իմ ասածը չանի»։ Հիմա նրա ենթականերն ամեն ինչ անում են, որ «տենց դատավոր» երկրում չլինի։ Մանուկյանի դեմ վարույթի մասին հարց ուղղեցինք ԲԴԽ, մեզ ասացին՝ նիստը նշանակված է նոյեմբերի 16-ին, նիստի ժամանակ կտեղեկանանք վարույթի հիմքերի մասին»։


















































«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշման դեմ բողոքները կքննի Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց
COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը
Լրիվ ապօրինի գործով նախ կինո են սարքում, Վեհափառի ու եպիսկոպոսների դեմ քրգործեր են հարուցում, վերջում էլ, թե. «Հա, էս գործը մի քիչ էն չէր, եկեք կարճենք»․ Վրթանեսյան
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված