Ջեյ Դի Վենսի՝ Իրանի ղեկավարությանը հասցեագրված նամակի պատմությունը. Զաքարյան
ԱՄՆ փոխնախագահը Թեհրանին առաջարկել է ամերիկյան նոր հարվածներից խուսափելու համար վերսկսել խաղաղ բանակցությունները։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։
Գրառումն ամբողջությամբ ստորև.
«Ջեյ Դի Վենսի՝ Իրանի ղեկավարությանը հասցեագրված նամակի պատմությունը
The Wall Street Journal-ը և The New York Times-ը երեկ հայտնել են, որ ԱՄՆ փոխնախագահը Թեհրանին առաջարկել է ամերիկյան նոր հարվածներից խուսափելու համար վերսկսել խաղաղ բանակցությունները:
Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խոսքն իրականում բոլորովին այլ բանի մասին է։
Մասնավորապես նա նշել է. «Նրանք (Իրանը) բժշկական դեղամիջոցների և այլ բաների հարցում օգնության կարիք ունեն։ Վենսը հարցրեց իմ կարծիքը, և ես ասացի՝ եթե ցանկանում ես զբաղվել դրանով, խնդրեմ։ Ըստ էության, խոսքը հիվանդ մարդկանց համար մատակարարումների մասին է»։
Ուղիղ հարցին, թե արդյո՞ք ինքը Վենսին հանձնարարել է վերսկսել խաղաղ բանակցությունները, Թրամփը պատասխանել է. «Ո՛չ»։
Այսինքն՝ ԱՄՆ նախագահն իր տեղակալի նախաձեռնությունը ներկայացնում է ոչ թե որպես բանակցության նախաձեռնություն, այլ մարդասիրական առաքելություն։
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն ավելացնում է դեպի Մերձավոր Արևելք իր սպառազինության օդային փոխադրումը:
Այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Պարսից ծոցի երկրներին տեղեկացրել է Իրանի դեմ ռազմական արշավի վերսկսման հնարավորության մասին՝ վերջին երկու օրվա ընթացքում, ԱՄՆ ԶՈւ-ն սկսել է բեռների և տեխնիկայի լայնածավալ օդային փոխադրումը դեպի տարածաշրջան, այդ թվում՝ Իսրայել։
Ինքնաթիռների մի մասը մեկնել է Տեխասի ռազմաբազայից, որտեղ տեղակայված են ՀՕՊ ոլորտում մասնագիտացած ամերիկյան բանակի ստորաբաժանումներն ու համապատասխան միջոցները։
Ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են վայրէջք կատարել նաև Հորդանանի, Սաուդյան Արաբիայի և Կատարի ռազմաբազաներում։
Իհարկե չի կարելի ասել, որ նոր ուժերի և միջոցների տեղակայումը նշանակում է, որ կա Իրանի դեմ նոր ռազմական գործողություն սկսելու մասին որոշում: Սակայն, ռազմատրանսպորտային ավիացիայի թռիչքների կտրուկ ավելացումն ու աշխարհագրությունը կարող են վկայել հնարավոր էսկալացիայի պայմաններում ամերիկյան ուժերի և նրանց դաշնակիցների նախապատրաստական աշխատանքների մասին»,- մասնավորապես ասված է գրառման մեջ։


















































Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված