Մոսկվայում կայացավ ՌԴ հայերի միության վարչության նիստը. քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր, ընտրվեց միության նախագահի 1-ին տեղակալ
Հոկտեմբերի 29-ին Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստանի հայերի միության վարչության նիստը՝ կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի նախագահությամբ։
Ռուսաստանի հայերի միության ղեկավարը գործընկերներին ներկայացրեց իր նոր տեղակալին` ՌՀՄ առաջին փոխնախագահ Վահե Սամվելի Պետրոսյանին՝ բարձր գնահատելով նրա մասնագիտական և անձնական որակները։
Վ. Ս. Պետրոսյանը ներկայումս Արխանգելսկի մարզի նահանգապետի առաջին տեղակալն է՝ Արխանգելսկի մարզի նահանգապետի և Արխանգելսկի մարզի կառավարության աշխատակազմի ղեկավարը։
Մինչ այդ նա եղել է Արխանգելսկի մարզային ժողովրդական պատգամավորների յոթերորդ գումարման պատգամավոր, աշխատել է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում, եղել է Արխանգելսկի օդանավակայանի գլխավոր տնօրենը։
Վ. Ս. Պետրոսյանը ծնվել է 1978 թվականին Երևանում։
Վարչության անդամները հիշեցին և լռության րոպեով հարգեցին ՌՀՄ Խաբարովսկի մարզային բաժանմունքի նախագահ Աշոտ Էլիզբարի Գալստյանի հիշատակը, ում հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 1-ին` նրա հայրենի քաղաք Գյումրիում։
Օմսկում նոյեմբերի 7-12-ին կայանալիք միջոցառումների, մասնավորապես «Միասնություն մշակույթի միջոցով» բազմամշակութային շաբաթվա և «Սիբիրյան երիտասարդական գագաթնաժողովի» մասին տեղեկացրեց ՌՀՄ Օմսկի մարզային բաժանմունքի նախագահ Արաբո Արամիկի Գրիգորյանը։
Ռուսաստանի հայերի միության վարչության անդամ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, հայտնի նկարիչ Յուրի Սուրենի Գրիգորյանը գործընկերներին հրավիրեց իր հոբելյանին նվիրված «Ժամանակը գույնի մեջ» ցուցահանդեսի բացմանը, որը տեղի կունենա Պրեչիստենկայում գտնվող Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թանգարանային-ցուցահանդեսային համալիրում։


















































Գրողների միության տունը ազգային հիշողության հանգրվան է. Բաղդասարյան
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված