Չորս տող կենսագրությամբ պատմաբանը՝ խորհրդարանի կռվի գլխավոր դեմքերից․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նորաթուխ պատգամավոր Նարեկ Բաբայանը մեծ քաղաքականություն է եկել առանց հանրությանը հայտնի երկար կենսագրության։
Նրա անցած ճանապարհը մի քանի տող է․ պատմաբան է, համայնքի ավագանու նախկին անդամ, անհատ ձեռնարկատեր, իսկ այժմ՝ Ազգային ժողովի պատգամավոր։
Հիշեցնենք, որ Նարեկ Բաբայանը ԱԺ-ում է օգոստոսի 2-ից։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բաբայանը ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Կոտայքի մարզի Ալափարս գյուղում։ 2013 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 2012-2017 թվականներին եղել է Ալափարսի համայնքի ավագանու անդամ, 2017-2022 թվականներին՝ Չարենցավանի համայնքի ավագանու անդամ։ 2015-2026 թվականներին ղեկավարել է «Նարեկ Բաբայան» անհատ ձեռնարկատիրությունը, իսկ 2022-2026 թվականներին եղել է Չարենցավանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։
Նարեկ Բաբայանի կենսագրության մեջ առանձնապես աչքի են ընկնում համայնքային ավագանու անդամի և անհատ ձեռնարկատիրոջ պաշտոնները։ Սակայն խորհրդարանի պատգամավորի աշխատանքը բոլորովին այլ հարթություն է։ Այստեղ արդեն անհրաժեշտ են քաղաքական դիրքորոշում, օրենսդրական նախաձեռնություններ, հրապարակային խոսք և պատասխանատվություն ընտրողների առաջ։
Բաբայանի դեպքում հանրային հետաքրքրությունն այժմ այլ հարցերի շուրջ է․ ի՞նչ ճանապարհով է նա հասել խորհրդարան, ի՞նչ քաղաքական գործունեությամբ է աչքի ընկել մինչև պատգամավոր դառնալը և ի՞նչ է պատրաստվում անել այն մանդատի շրջանակում, որը ստացել է ընտրողների քվեով։
Խորհրդարանում տեղի ունեցած բախման կադրերում նրա հայտնվելը նոր հարցեր է առաջացրել նաև պատգամավորի քաղաքական վարքագծի վերաբերյալ։ Այն պահին, երբ հանրությունը խորհրդարանից ակնկալում է քաղաքական բանավեճ, փաստարկներ և խնդիրների լուծումներ, պատգամավորների միջև ֆիզիկական բախումները ստվերում են թողնում խորհրդարանի բուն առաքելությունը։
Բայց այստեղ ամենահետաքրքիր հարցը միայն միջադեպը չէ։ Ո՞վ է Նարեկ Բաբայանը քաղաքականության մեջ, և ի՞նչն է նրան դարձրել իշխող կուսակցության խորհրդարանական թիմի անդամ։
Բաբայանը շուրջ երեք ամիս է՝ ԱԺ-ում է, սակայն մինչ այժմ աչքի չի ընկել ելույթներով կամ ակտիվ գործունեությամբ։ Նրան կարելի է տեսնել կամ ԱԺ դահլիճում, կամ ԱԺ սրճարանում, կամ բուֆետում։ Առայժմ նրա պատգամավորական գործունեությունն այսքանով է սահմանափակվում։
Փոխարենը՝ նա բոլոր վեճերի, կռիվների ու ծեծկռտուքների գլխավոր «հերոսներից» է։ Երեկ էլ ծեծուջարդի կիզակետում էր։
Ի դեպ, նրա կենսագրական տվյալներում նշված չէ՝ արդյոք ծառայել է Հայոց բանակում։
Մեր տեղեկություններով՝ Նարեկ Բաբայանը բոլոր ընտրությունների ժամանակ եղել է Չարենցավանի ՔՊ շտաբի պետն ու պատասխանատուն։
Ակնհայտ է մի բան․ նորաթուխ պատգամավորը ԱԺ է եկել այլ գործելաոճով աչքի ընկնելու համար։ Օրենսդիր մարմնում, կարծես, նրա հիմնական «ուժեղ կողմը» ոչ թե օրենսդրական աշխատանքն է, այլ՝ լավ «ծեծելը»»։


















































ՔՊ-ական նախկին պատգամավորը՝ Կոտայքի մարզպետ
Ով է ՔՊ-ական նոր պատգամավորը
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված