Ի՞նչ անհամապատասխանություններ են հայտնաբերվել կաթնամթերքի շուկայում, ի՞նչ են ցույց տվել լաբորատոր հետազոտությունները
Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում Բաբկեն Պիպոյանը բացահայտեց, թե ի՞նչ անհամապատասխանություններ են հայտնաբերվել կաթնամթերքի շուկայում։ Ի՞նչ են ցույց տվել լաբորատոր հետազոտությունները ։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ կողմից մեկնարկած «Ներառական հանրային վերահսկողություն» նախաձեռնության շրջանակներում ուսումնասիրություն է իրականացվել կաթնամթերքի շուկայում։
Ուսումնասիրության ընթացքում նմուշառում է իրականացվել թվով 11 կաթնամթերք արտադրող ընկերությունների՝ «Մարիաննա» ՍՊԸ, «Աշտարակ կաթ» կաթնամթերքի արտադրական ընկերության, «Երեմյան Փրոդաքթս» ընկերության, «Թամարա և Անի» ՍՊԸ, «Մարիլա» ՍՊԸ, «Միլկին» ընկերության, «Բոնիլատ» ՍՊԸ, «Բիոկաթ» ՍՊԸ, «Չանախ» ՍՊԸ կաթ, թթվասեր և կաթնաշոռ, «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ թթվասեր և կաթնաշոռ, և «Իգիթ» ՍՊԸ չեչիլ պանիր արտադրատեսակներից և հանձնվել լաբորատոր փորձաքննության միջազգային համատարմագրում ունեցող 3 լաբորատորիաներում՝ ՍԱՏՄ կազմում գործող «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ, «Էֆ Դի Էյ լաբորատորիա» ՍՊԸ և «Ստանդարտ Դիալոգ լաբորատորիա» ՍՊԸ։
Լաբորատոր փորձաքննությունների արդյունքներում․
• «Աշտարակ կաթ» կաթնամթերքի արտադրական ընկերության կաթում (3,2 % յուղայնությամբ) հայտնաբերվել է ԱՑԽՄ (Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ)։
• «Երեմյան Փրոդաքթս» ընկերության թթվասերում (25 % յուղ․), «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ թթվասերում (20 % յուղ․) և «Բոնիլատ» ՍՊԸ թթվասերում (17 % յուղ․) հայտնաբերվել է ԱՑԽՄ։
• «Թամարա և Անի» ՍՊԸ կաթնաշոռում (7 % յուղ․), «Մարիաննա» ՍՊԸ կաթնաշոռում (9 % յուղ), «Աշտարակ կաթ» կաթնամթերքի արտադրական ընկերության կաթնաշոռում (7 % յուղ․), «Երեմյան Փրոդաքթս» ընկերության կաթնաշոռում (12 % յուղ․), «Միլկին» ընկերության կաթնաշոռում (9 % յուղ․), «Բոնիլատ» ՍՊԸ կաթնաշոռում (9 % յուղ․), «Բիոկաթ» ՍՊԸ կաթնաշոռում (12 % յուղ․), «Չանախ» ՍՊԸ կաթնաշոռում (7 % յուղ․), «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ կաթնաշոռում (9 % յուղ․) հայտնաբերվել է ԱՑԽՄ։
• Կաթնաշոռերում շեղումներ հայտնաբերվել են նաև «խմորասնկեր/բորբոսասնկեր» և «կաթնաթթվային մանրէներ» ցուցանիշներով։ Մասնավորապես․ «խմորասնկեր/բորբոսասնկեր» ցուցանիշով շեղում է հայտնաբերվել «Բոնիլատ» ՍՊԸ կաթնաշոռում (9 % յուղ․), «Թամարա և Անի» ՍՊԸ կաթնաշոռում (7 % յուղ․), «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ կաթնաշոռում (9 % յուղ․), «Չանախ» ՍՊԸ կաթնաշոռում (7 % յուղ․), «Մարիլա» ՍՊԸ կաթնաշոռում (9 % յուղ․) և «Բիոկաթ» ՍՊԸ կաթնաշոռում (12 % յուղ․)։
«Կաթնաթթվային մանրէներ» ցուցանիշով շեղումներ հայտնաբերվել են «Մարիաննա» ՍՊԸ կաթնաշոռում (9 % յուղ․), «Չանախ» ՍՊԸ կաթնաշոռում (7 % յուղ․), «Մարիլա» ՍՊԸ կաթնաշոռում (9 % յուղ․) և «Միլկին» ընկերության կաթնաշոռում (9 % յուղ․)։
• «Իգիթ» ՍՊԸ չեչիլ պանիրում (փայտիկներ 240 գրամ) հայտնաբերվել է ԱՑԽՄ։


















































Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված