Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Արթուր Ալեքսանյանը ևս 2 տարի կլինի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Պուտինը բաց է շփումների համար՝ Ուկրաինայի հարցով խաղաղ ուղի դուրս գալու համար. Պեսկով Կաթնաշոռի շուկայում լուրջ խնդիրներ են արձանագրվել․ աղիքային ցուպիկ, խմորասնկեր, բորբոսասնկեր Ի՞նչ անհամապատասխանություններ են հայտնաբերվել կաթնամթերքի շուկայում, ի՞նչ են ցույց տվել լաբորատոր հետազոտությունները Երևանի որոշ փողոցներում ժամանակավոր կսահմանափակվի երթևեկությունը ԱՄՆ դեպանատունը բացահայտում և չեղարկում է «ծննդաբերական զբոսաշրջության» նպատակով վիզաները. հայտարարություն Կաշառք ստանալու և տալու գործով ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ ՀԿԱԾ պաշտոնյա Ալիևը չի կարող որոշել մեր Սահմանադրությունը, մենք խաղալիք չենք. Նարեկ Կարապետյան Մոսկվայաբնակ Հովհաննես Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. փաստաբան ՀՀ-ն մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան Ուժերի նոր հարաբերակցությունը Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում և Հայաստանի դիվանագիտական երկընտրանքները. փորձագետ Չիտայի ռազմական դատարանը ազգությամբ հայ երիտասարդին սոցիալական ցանցերում կատարած մեկնաբանությունների համար դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման
Արթուր Ալեքսանյանը ևս 2 տարի կլինի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանՊուտինը բաց է շփումների համար՝ Ուկրաինայի հարցով խաղաղ ուղի դուրս գալու համար. ՊեսկովԿաթնաշոռի շուկայում լուրջ խնդիրներ են արձանագրվել․ աղիքային ցուպիկ, խմորասնկեր, բորբոսասնկերԻ՞նչ անհամապատասխանություններ են հայտնաբերվել կաթնամթերքի շուկայում, ի՞նչ են ցույց տվել լաբորատոր հետազոտություններըԵրևանի որոշ փողոցներում ժամանակավոր կսահմանափակվի երթևեկությունը Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿԱՄՆ դեպանատունը բացահայտում և չեղարկում է «ծննդաբերական զբոսաշրջության» նպատակով վիզաները. հայտարարությունԿաշառք ստանալու և տալու գործով ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ ՀԿԱԾ պաշտոնյաԱլիևը չի կարող որոշել մեր Սահմանադրությունը, մենք խաղալիք չենք. Նարեկ ԿարապետյանՄոսկվայաբնակ Հովհաննես Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. փաստաբանՀՀ-ն մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. ՀովհաննիսյանՈւժերի նոր հարաբերակցությունը Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում և Հայաստանի դիվանագիտական երկընտրանքները. փորձագետՉիտայի ռազմական դատարանը ազգությամբ հայ երիտասարդին սոցիալական ցանցերում կատարած մեկնաբանությունների համար դատապարտել է 9,5 տարվա ազատազրկմանՎեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելԱվանդները չեն տուժել և շարունակում են գործել բնականոն հունով. BinanceՊագանինիի ողբերգական մահն ու նրա իսկ հորինած մարկետինգային քայլի ազդեցությունը ... Ինքնաբացարկ հայտնած դատավորին պատժում են. «Հրապարակ» Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Մեկ դար անց էլ խրամատը նույնն է․ այսօր Ավետիք Իսահակյանի ծննդյան 151-րդ տարեդարձն էԱյն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, համազգային խայտառակություն է. ՏոնոյանԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորություններըՉորս տող կենսագրությամբ պատմաբանը՝ խորհրդարանի կռվի գլխավոր դեմքերից․ «Ժողովուրդ»Ու հենց դա 2016-ի ապրիլին Երևանում փաստեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով։ Բայց սա ամենը չէ. ՇարմազանովՋեյ Դի Վենսի՝ Իրանի ղեկավարությանը հասցեագրված նամակի պատմությունը. ԶաքարյանԳոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբակալել են Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելքԿրիպտոարժույթների պատմության մեջ ամենախոշոր հաքերային հարձակումներից մեկն է տեղի ունեցել  քիչ առաջՄոսկվայում կայացավ ՌԴ հայերի միության վարչության նիստը. քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր, ընտրվեց միության նախագահի 1-ին տեղակալՏեղի է ունեցել COP17-ին նվիրված նամականիշի մարման հանդիսավոր արարողությանըԵս պատմության մեջ ամենաբարձր վարկանիշն ունեմ. ԹրամփԱվստրիան լրտեսության կասկածանքով երկրից արտաքսում է չորս ռուս դիվանագետի Դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը Air France-ը երկարաձգել է մինչև դեկտեմբերի 12-ը Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը վաղաժամ կլքի պաշտոնըՔաղաքական խղճուկ կրկնօրինակում. ԿոկորիՔանաքեռում 2 անձ է ձերբակալվելԱյսօրվա խայտառակ ձախողումից հետո Ռուբեն Ռուբինյանը դեռ երեսը պնդել ու մինչ այս պահը հրաժարական չի ներկայացրել. ՂազարյանՄիջադեպ Երուսաղեմի հայկական Սրբոց Հակոբյանց վանքի մուտքի մոտ Ո՞վ է ավելի վտանգավոր պետության համար՝ բացահայտ բռնապետը, որը կառավարում է վախի միջոցով, թե՞ ժողովրդական վստահությամբ իշխանության եկած առաջնորդը. ՀասրաթյանՎստահ պնդում եմ, որ դուք 3-4 անգամ ավելի գումար եք հատկացրել մի կոնտենտի վրա, որը Հայաստանի շուկայական գների հետ կապ չունի. ՄխիթարյանԱժ դահլիճն այսօր վերածվել էր մենամարտի ռինգիԿԳՄՍ-ում նոր նախաձեռնություններ են քննարկվել. հայոց լեզվի և մշակույթի տարածումը Ֆրանսիայում«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել ՀայաստանԻնչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձնում ամոթի առարկա ... Զրույց գինեկոլոգ Հայկ Էլոյանի հետ Ուկրաինայի և ՌԴ նախագահների հանդիպումը կարող է նոր թափ հաղորդել բանակցություններին. ՍիբիգանԻմ բակից` մեծ ֆուտբոլ. Ավինյան Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում ստեղծված իրավիճակը ծանր հումանիտար աղետ է. Պատրիարք Կիրիլ Ուժգին պայթյուն` Մասիսի գազալցակայանում․ «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի Արամ Սարգսյանը դիմել է գլխավոր դատախազին՝ պահանջելով ուսումնասիրել «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունը, հնարավոր չարաշահումներըԱվելի քան 220 հազար դոլարի ոսկու ապօրինի տեղափոխման փորձ է կանխվել հայ-վրացական սահմանինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լաս Կասասի սոցիալական արդարության ինստիտուտի տնօրենին
Բիզնես

Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2025 թվականի եկամուտների տարեկան հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 1-ն է, սակայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին համապատասխան՝ եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը, տվյալ դեպքում՝ նոյեմբերի 2-ը։ Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։

Հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ այն ֆիզիկական անձինք, որոնք 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել են ՀՀ քաղաքացի, բացառությամբ՝ նույն օրվա դրությամբ անչափահասների։ ՊԵԿ-ի կողմից hայտարարագիրը նախալրացվում է՝ հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա։

Ինչպես ստուգել և ներկայացնել հայտարարագիրը

Հայտարարագիրը ներկայացնելու համար քաղաքացիները պետք է նախապես անցնեն անձի նույնականացում և ակտիվացնեն էլեկտրոնային ստորագրությունը, այնուհետև մուտք գործեն ՊԵԿ-ի Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ: Այստեղ անհրաժեշտ է ստուգել նախալրացված տվյալները, անհրաժեշտության դեպքում՝ կատարել փոփոխություններ և լրացումներ, ապա էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնել ու ներկայացնել հայտարարագիրը։ Ի դեպ, հայտարարագիրը հնարավոր է ներկայացնել նաև լիազորված անձի միջոցով՝ առանց լիազորագրի նոտարական վավերացման։

Ինչ է փոխվել չհարկվող եկամուտների հայտարարագրման կարգում

2025 թվականի եկամուտների հայտարարագրման համար գործում է պարզեցված ընթացակարգ։ Մասնավորապես, որոշ չհարկվող եկամուտներ, այդ թվում՝ այլ ֆիզիկական անձանցից ստացված նվիրատվություններից, փոխառություններից, գույքի օտարումից կամ անհատույց ստացված գույքից առաջացած եկամուտները կարող են չհայտարարագրվել, եթե յուրաքանչյուր միանվագ գործարքի արժեքը չի գերազանցում 1 միլիոն դրամը։ Սահմանված շեմը գերազանցելու դեպքում եկամուտը պետք է հայտարարագրվի ամբողջությամբ։ Միաժամանակ, ընտանիքի անդամներից՝ ամուսնուց, ծնողներից, քույրերից, եղբայրներից, զավակներից (այդ թվում՝ որդեգրողներից և որդեգրվածներից), պապերից, տատերից և թոռներից ստացված չհարկվող եկամուտները, անկախ դրանց չափից, հայտարարագրման ենթակա չեն։

Որ հարկվող եկամուտները պետք է հայտարարագրել

Եթե 2025 թվականի ընթացքում քաղաքացին ստացել է հարկվող եկամուտներ, այդ թվում՝ անշարժ գույքի վարձակալությունից, օտարերկրյա պետությունից կամ այլ աղբյուրներից, ապա օրենսդրությամբ սահմանված դեպքերում դրանք պետք է ներառվեն տարեկան հայտարարագրում։
Եթե եկամուտը ստացվել է հարկային գործակալից, ապա եկամտային հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե վճարելու պարտավորությունը կրում է հարկային գործակալը։ Իսկ եթե եկամուտը ստացվել է ոչ թե հարկային գործակալից, այլ, օրինակ, ֆիզիկական անձից կամ օտարերկրյա կազմակերպությունից, ապա քաղաքացին օրենքով սահմանված դեպքերում պարտավոր է ինքնուրույն հաշվարկել և վճարել հարկը։

Ինչ կլինի, եթե հայտարարագիրը չներկայացվի մինչև վերջնաժամկետը

Եթե քաղաքացին մինչև սահմանված վերջնաժամկետը չի ներկայացնում հայտարարագիրը, ապա հարկային մարմնի կողմից նախալրացված հայտարարագիրը ժամկետի ավարտից հետո ինքնաշխատ համարվում է ներկայացված։ Միաժամանակ, անհրաժեշտության դեպքում՝ քաղաքացին կարող է հայտարարագրում կատարել փոփոխություններ նաև վերջնաժամկետից հետո։ Սակայն հարկ է նախապես ստուգել հայտարարագրում առկա տվյալների ամբողջականությունն ու ճշտությունը՝ հետագայում լրացուցիչ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից խուսափելու համար։

Ինչպես օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից

Կրթության և առողջապահության գծով կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հայտարարագիր, այնուհետև նույն համակարգի միջոցով սահմանված կարգով դիմել փոխհատուցման համար։ Հիշեցնենք, որ սոցիալական ծախսերի փոխհատուցումից հնարավոր է օգտվել ինչպես իրենց, այնպես էլ ընտանիքի անդամների (ամուսին, ծնող, զավակ) համար կատարված համապատասխան ծախսերի դիմաց։