Իշխանությունը երբեք պատասխանատվություն չի կրում, պարզապես միշտ գտնում է մեկին, ում վրա կարելի է բարդել սեփական վարքագիծը
Այս իշխանության քաղաքական վարքագծում վաղուց արդեն նկատելի է մի տարօրինակ հակասություն․ արտաքին հարաբերություններում զսպվածության և մեղմության ցուցադրում, իսկ ներքին քաղաքական դաշտում՝ անհանդուրժողականություն, սադրանք և առճակատում։
Երբ ադրբեջանցի զինվորը մտել էր Շաքիի բնակչի տուն և մի քանի անգամ կրակել տանտիրուհու վրա, իշխանության ներկայացուցիչները փորձեցին ամեն գնով մեղմել կատարվածը և լռեցնել բարձրացած աղմուկը։ Ավելին, եղան ակնարկներ, թե զինվորն անմեղ էր, իսկ կինը ինքն էր հրահրել։
Բայց արի ու տես, որ դրսում հարաբերությունները մեղմելու քաղաքական թևը ներսում ամեն հարմար առիթ օգտագործում է կռիվը, վիրավորանքն ու թշնամանքը հրահրելու համար։ Եվ այս դեպքում նույն իշխանականները չեն շտապում գործը քննել, պարզել՝ ով է մեղավոր։ Իրենք, ինչպես միշտ, դատավորի գործառույթն էլ են իրենց վրա վերցրել։
Մեդալի իրենց կողմը ցույց է տալիս, որ իրենք անմեղ են, մեղավոր են ընդդիմության աչքերը։ Այս տրամաբանությամբ իշխանությունը երբեք պատասխանատվություն չի կրում, պարզապես միշտ գտնում է մեկին, ում վրա կարելի է բարդել սեփական վարքագիծը։
Իսկ երկրի առաջին դեմքը, կարծես, էյֆորիայի ազդեցության տակ չկարողացավ զսպել իրեն և ցույց տվեց իր իրական դեմքը։ Պարզվեց նրա հոգին փառավորվում է կռիվներից, բայց դարձյալ ոչ թե թշնամու դեմ, այլ հայի դեմ կռվից։
Եվ սա արդեն պարզապես քաղաքական կոշտ հռետորաբանություն չէ։ Սա պետական մտածողության լուրջ խնդիր է, երբ արտաքին թշնամու հետ առճակատումից խուսափելը ներկայացվում է որպես խոհեմություն, իսկ սեփական ժողովրդի հետ առճակատումը որպես քաղաքական հաղթանակ։
Արմինե Մելքոնյան


















































Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
ԿԸՀ-ն նոր թվեր է ներկայացրել ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ