Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ) կարիերայում առաջին անգամ դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն: Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում հայ ըմբիշը մրցեց 20-ամյա ամերիկացի Բո Բասեթի հետ ու պարտվեց 1:9 հաշվով:
Նշենք, որ 27-ամյա Թևանյանը գոտեմարտում էր վիրակապված ձեռքով, քանի որ ճկույթի կոտրվածք էր ստացել կիսաեզրափակիչի գոտեմարտում: Հավելենք, որ Եվրոպայի չեմպիոն ու բրոնզե մեդալակիր, ԱԱ-ի երրորդ մրցանակակիր Թևանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից և 9:6 հաշվով հաղթել Մոնղոլիան ներկայացնող Զենեմեդեր Բյամբասուրենին: Երկրորդ գոտեմարտում հայ ըմբիշը 2:1 հաշվով ուժեղ էր գտնվել ղազախ Օսիմժան Դաստանբեկից, իսկ քառորդ եզրափակիչում 3:2 հաշվով պարտության էր մատնել Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն, իրանցի Ռահման Ամուզադին:
Հավելենք, որ։ Հայաստանի ներկայացուցիչը կիսաեզրափակիչում մրցել էր Բուլղարիան ներկայացնող դաղստանցի ըմբիշ Շամիլ Մամեդովի հետ ու ծանր պայքարում հաղթել 2:1 հաշվով:
Հա ելենք նաև, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հոկետմեբրի 30-ին պայքարի մեջ էին մտել նաև Արսեն Հարությունյանը (61 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ), որոնք պարտություն են կրել 1/8 եզրափակիչում ու դուրս մնացել պայքարից։
Իսկ Մանվել Խնձրցյանը (57 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ) և Հրայր Ալիխանյանը (79 կգ) կմեկնարկեն հոկտեմբերի 31-ին:


















































ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է «Բեսթ լայֆ» ԲԿ
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը չի բացառել Ուկրաինա այցը
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
ԿԸՀ-ն նոր թվեր է ներկայացրել ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը