Զանգեզուրի միջանցքը կմեծացնի Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները․ Բայրամով
Անկարայում՝ Թուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 13-րդ գագաթնաժողովում Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը տարածաշրջանային նախագծերի ակտիվ մասնակից է։ Այս մասին հայտնում է «Report»-ը։
Ըստ աղբյուրի, Բայրամովի խոսքով՝ կազմակերպության աշխարհագրական դիրքը, տնտեսական ներուժն ու էներգետիկ ռեսուրսները զգալի հնարավորություններ են ընձեռում միջազգային տրանսպորտի, առևտրի և էներգետիկ անվտանգության ոլորտներում նրա դերն ամրապնդելու համար։
«Ադրբեջանը տարածաշրջանային նախագծերի ակտիվ մասնակից է այս ոլորտում։ Միջին միջանցքի զարգացումը, Զանգեզուրի միջանցքի իրականացումը և մեր երկրների միջև տրանսպորտային կապերի ընդլայնումը կմեծացնեն մեր տնտեսական հնարավորությունները»,- ասել է նա։
Ազբյուրի փոխանցմամբ, Բայրամովի խոսքով՝ հիմնական նպատակն այդ հնարավորություններն օգտագործելն է ոչ միայն տարանցման, այլև փոխադարձ առևտրի, արդյունաբերական համագործակցության և ներդրումների զարգացման համար։
«Էներգետիկայի, թվային կապի և նոր տեխնոլոգիաների ոլորտներում մեր համագործակցությունը նոր դրսևորումներ է ստանում։ Ավանդական էներգակիրների հուսալի մատակարար լինելուց բացի՝ Ադրբեջանը կարևոր դեր է խաղում Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև կանաչ էներգետիկ և թվային կապերի հաստատման գործում»,-հավելել է նա։


















































Ալիևը չի մասնակցի Թուրքիայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
Թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը. Պուտին
Թուրքիան դեկտեմբերի 22-ին կհայտարարի Միջին միջանցքի երկաթուղային ծրագրի մրցույթ
Թուրքիայի նախագահի խորհրդական Օքթայ Սարալը հեռացվել է պաշտոնից
Թուրքիան հայտարարել է Հայաստանի հետ սահմանին գտնվող պատմական կամրջի վերականգնման մրցույթի ավարտի մասին
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
ԿԸՀ-ն նոր թվեր է ներկայացրել ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը