Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Սոցցանցերով գումարի դիմաց ՆԳՆ բաժիններում հերթագրումներ առաջարկած 35-ամյա երիտասարդը բացահայտվել է Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում սկսվել է բնակիչների տարհանումը Երևանի Կապույտ մզկիթը հայ-իրանական մշակութային ժառանգության նմուշներից մեկն է. Շիրղոլամի Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Կանադայի դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ վերջ դնելով հակամարտությանը․ Բայրամով Այսօր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ծննդյան օրն է 106,5 մլն դրամ՝ թիթեռ-ճոճանակի, պտտվող թիթեռի և թիթեռով 4 կանգառների համար. ի՞նչ ծախսեր են կատարվել COP17-ի շրջանակում. News.am Հայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը ստորագրել են հաշվետվությունը Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են «Հեռու եմ այն մտայնությունից, որ տանը այդ բառամթերքով խոսում եք». ՔՊ-ականը ծեծկռտուքի մասնակիցներին կոչ է անում ներողություն խնդրել կին պատգամավորներից Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին չհարվածելու Թրամփի պահանջները. Ուշակով
Սոցցանցերով գումարի դիմաց ՆԳՆ բաժիններում հերթագրումներ առաջարկած 35-ամյա երիտասարդը բացահայտվել էԽերսոնի մարզի Օլեշկի քաղաքում սկսվել է բնակիչների տարհանումըԵրևանի Կապույտ մզկիթը հայ-իրանական մշակութային ժառանգության նմուշներից մեկն է. ՇիրղոլամիԱզատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոնԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Կանադայի դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացըԱդրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ վերջ դնելով հակամարտությանը․ ԲայրամովԱյսօր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ծննդյան օրն է106,5 մլն դրամ՝ թիթեռ-ճոճանակի, պտտվող թիթեռի և թիթեռով 4 կանգառների համար. ի՞նչ ծախսեր են կատարվել COP17-ի շրջանակում. News.amՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը ստորագրել են հաշվետվությունըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են«Հեռու եմ այն մտայնությունից, որ տանը այդ բառամթերքով խոսում եք». ՔՊ-ականը ծեծկռտուքի մասնակիցներին կոչ է անում ներողություն խնդրել կին պատգամավորներիցԿիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին չհարվածելու Թրամփի պահանջները. ՈւշակովՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն ԲայրամովՄբապեին հեռացնում են ֆուտբոլային տեսախաղերից․ Չինաստանում դադարեցրել են նաև Լա լիգայի հեռարձակումըԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանըԱյս պահի դրությամբ արդեն հաջողվել է սառեցնել շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար․ Binance-ը հանդես է եկել նոր հայտարարությամբԳրին քարտի 2027 թվականի խաղարկությունը տեղի չի ունենա Բելառուսն արգելել է ՀՀ-ից «Արամե» կոնյակների իրացումը՝ համարելով, որ այն չի կարող պիտակավորվել որպես «կոնյակ»Իշխանությունը երբեք պատասխանատվություն չի կրում, պարզապես միշտ գտնում է մեկին, ում վրա կարելի է բարդել սեփական վարքագիծըԱրշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և փոխհատուցում՝ 999 դրամի չափովՈւսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծԱջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. ԷրդողանԱրթուր Ալեքսանյանը ևս 2 տարի կլինի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանՊուտինը բաց է շփումների համար՝ Ուկրաինայի հարցով խաղաղ ուղի դուրս գալու համար. ՊեսկովԿաթնաշոռի շուկայում լուրջ խնդիրներ են արձանագրվել․ աղիքային ցուպիկ, խմորասնկեր, բորբոսասնկերԻ՞նչ անհամապատասխանություններ են հայտնաբերվել կաթնամթերքի շուկայում, ի՞նչ են ցույց տվել լաբորատոր հետազոտություններըԵրևանի որոշ փողոցներում ժամանակավոր կսահմանափակվի երթևեկությունը Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿԱՄՆ դեպանատունը բացահայտում և չեղարկում է «ծննդաբերական զբոսաշրջության» նպատակով վիզաները. հայտարարությունԿաշառք ստանալու և տալու գործով ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ ՀԿԱԾ պաշտոնյաԱլիևը չի կարող որոշել մեր Սահմանադրությունը, մենք խաղալիք չենք. Նարեկ ԿարապետյանՄոսկվայաբնակ Հովհաննես Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. փաստաբանՀՀ-ն մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. ՀովհաննիսյանՈւժերի նոր հարաբերակցությունը Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում և Հայաստանի դիվանագիտական երկընտրանքները. փորձագետՉիտայի ռազմական դատարանը ազգությամբ հայ երիտասարդին սոցիալական ցանցերում կատարած մեկնաբանությունների համար դատապարտել է 9,5 տարվա ազատազրկմանՎեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելԱվանդները չեն տուժել և շարունակում են գործել բնականոն հունով. BinanceՊագանինիի ողբերգական մահն ու նրա իսկ հորինած մարկետինգային քայլի ազդեցությունը ... Ինքնաբացարկ հայտնած դատավորին պատժում են. «Հրապարակ» Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Մեկ դար անց էլ խրամատը նույնն է․ այսօր Ավետիք Իսահակյանի ծննդյան 151-րդ տարեդարձն էԱյն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, համազգային խայտառակություն է. ՏոնոյանԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորություններըՉորս տող կենսագրությամբ պատմաբանը՝ խորհրդարանի կռվի գլխավոր դեմքերից․ «Ժողովուրդ»Ու հենց դա 2016-ի ապրիլին Երևանում փաստեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով։ Բայց սա ամենը չէ. ՇարմազանովՋեյ Դի Վենսի՝ Իրանի ղեկավարությանը հասցեագրված նամակի պատմությունը. ԶաքարյանԳոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբակալել են Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելքԿրիպտոարժույթների պատմության մեջ ամենախոշոր հաքերային հարձակումներից մեկն է տեղի ունեցել  քիչ առաջՄոսկվայում կայացավ ՌԴ հայերի միության վարչության նիստը. քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր, ընտրվեց միության նախագահի 1-ին տեղակալ
Հայաստան

106,5 մլն դրամ՝ թիթեռ-ճոճանակի, պտտվող թիթեռի և թիթեռով 4 կանգառների համար. ի՞նչ ծախսեր են կատարվել COP17-ի շրջանակում. News.am

Շրջակա միջավայրի նախարարությունը պետական խոշոր գնումների հայտնի մատակարար «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ին 106,566,180 դրամ է հատկացրել Հայաստանում ընթացող COP17 համաժողովի շրջանակում BTL ակտիվացումներ և փորձառնական մարքեթինգային ծառայություններ իրականացնելու համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով 2026 թվականի հոկտեմբերի 8-ին Շրջակա միջավայրի նախարարության և «Դոպինգ Սփեյս» ՍՊ ընկերության միջև կնքված համաձայնագիրը:

Մասնավորապես, համաձայն հավելվածի՝ այս գումարով Երևանի Հյուսիսային պողոտայում տեղադրվել է «Պտտվող թիթեռ» ինստալյացիան, որի արժեքը կազմել է 24 մլն դրամ, «Թիթեռ-ճոճանակ» ինստալյացիան (արժեքը՝ 24,9 մլն դրամ), մարզային քաղաքներում՝ բրենդավորված ժամանակակից 4 կանգառներ (արժեքը՝ 37,3 մլն դրամ), «Թումո» կենտրոնի և Նաիրի Զարյան փողոցին հարակից այգիներում՝ «Բնության կոնստրուկտոր» ինտերակտիվ ակտիվացումներ 2 հատ (արժեքը՝ 13,2 մլն դրամ), ինչպես նաև Երևանի Խաչքարերի պուրակում տեղադրվել է լոգոյի ձևավորմամբ հատուկ նստարան, որի արժեքը նշված չէ:

Ըստ համաձայնագրի՝ ծրագրի շրջանակում իրականացվել են նաև ստեղծագործական հայեցակարգերի մշակման, ինժեներական և դիզայներական նախագծման, արտադրության, լոգիստիկայի, մոնտաժման, ինչպես նաև մինչև 40 մասնագետից բաղկացած թիմի ներգրավմամբ տեխնիկական և գործառնական ամբողջական սպասարկման աշխատանքներ։

«Դոպինգ Սփեյս» ընկերության հետ կնքված մեկ տասնյակից ավելի համաձայնագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ միջազգային համաժողովի կազմակերպումը Հայաստանի հարկատուների վրա բավականին թանկ է արժեցել:

Մասնավորապես, միայն COP17 համաժողովի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների պատրաստվածության ապահովման նախագծի համար հատկացվել է ավելի քան 2,18 մլրդ դրամ: Համաժողովի անցկացման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների ապահովման և երթևեկության կազմակերպման համար տրամադրվել է շուրջ 487,1 մլն դրամ, անհրաժեշտ կահույքի ձեռքբերման և մատակարարման համար՝ ավելի քան 407,3 մլն դրամ, իսկ COP17 բրենդային նվերների մշակման և արտադրության համար՝ շուրջ 289,5 մլն դրամ։ Համաժողովի կազմակերպման ընթացքում մուտքերի վերահսկման ապահովման ծառայություններն արժեցել են շուրջ 119,5 մլն դրամ, հիմնական վայրում լուսային և ձայնային համակարգերի ապահովման ծառայությունները՝ ավելի քան 105,4 մլն դրամ, իսկ անվտանգության և պահնորդական աշխատանքների համակարգման համար վճարվել է ավելի քան 103,2 մլն դրամ։

357,1 մլն դրամ արժեցել է թվային հաղորդակցություն, մեդիա առաջխաղացման համակարգում և գովազդի տեղաբաշխումը, իսկ աուդիովիզուալ բովանդակության մշակման և արտադրության ծառայությունները գնահատվել են ավելի քան 223 մլն դրամ, ոչ թվային արտաքին գովազդի ստեղծումն ու տեղաբաշխումը՝ շուրջ 208,5 մլն դրամ, իսկ թվային արտաքին գովազդինը՝ ավելի քան 189,4 մլն դրամ։ Բացի այդ, Հայաստանի կենսաբազմազանության մասին վավերագրական ֆիլմի և մուլտսերիալի պատրաստման համար հատկացվել է 116,6 մլն դրամ, իսկ տեսահսկման համակարգերի մոնտաժման և կարգաբերման աշխատանքների համար՝ ավելի քան 103,5 մլն դրամ։ Համաժողովի էներգիայի անխափան ապահովման նպատակով լրացուցիչ էներգահամակարգերի (գեներատորներ, կաբելային համակարգեր) մատակարարումն ու տեղադրումն արժեցել է շուրջ 89,7 մլն դրամ, միջոցառման անցկացման վայրերի, տրանսպորտային միջոցների ու այլ տարրերի բրենդավորման և լայնամասշտաբ տեղեկատվական արշավի համար վճարվել է 54,6 մլն դրամ և այլն:

Ուշագրավ է, որ ներկայացված համաձայնագրերում բացակայում են տեղեկությունները այն մասին, թե «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ն կոնկրետ ո՞ր ընկերություններից է ձեռք բերել ծառայություններ, և ինչ չափանիշներով կամ սկզբունքով են ընտրվել ենթակապալառուները։