Հայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը ստորագրել են հաշվետվությունը
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է IN Groupe և «ՀայՓաս» ընկերությունների ղեկավար կազմին՝ IN Groupe ընկերության ֆինանսական տնօրեն Դունիա Էլ-Հասնաուի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին՝ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով Հայաստանում կենսաչափական փաստաթղթերի նոր համակարգի ներդրման ծրագրի ռազմավարական նշանակությունը։ Նախարարը նշել է, որ Հայաստանում պետություն-մասնավոր գործընկերության այս առաջին ծրագիրը կարևոր քայլ է պետական ծառայությունների արդիականացման, նորագույն տեխնոլոգիաների ներդրման և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ։
IN Groupe ընկերության ֆինանսական տնօրեն Դունիա Էլ-Հասնաուն շնորհակալություն է հայտնել վստահության և արդյունավետ գործընկերության համար՝ ընդգծելով, որ ընկերությունը շարունակելու է ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ ծրագրի հաջող իրականացումն ու քաղաքացիներին բարձրորակ ծառայությունների մատուցումն ապահովելու նպատակով։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի սահմանային անցակետերում e-gate՝ սահմանահատման ավտոմատացված համակարգերի ներդրման հարցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել սեղմ ժամկետներում ներդնել համապատասխան համակարգերը, որոնք կապահովեն սահմանահատման առավել արագ, հարմարավետ և անվտանգ գործընթաց։
Հանդիպման ավարտին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և «ՀայՓաս» ընկերության գլխավոր տնօրեն Ռեջիս Բուշյեն ստորագրել են կենսաչափական համակարգի ներդրման պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի անկախ փորձագիտական ընկերության կողմից կազմված հաշվետվությունը։ Փաստաթղթով հավաստվում է, որ կողմերը պատշաճ կերպով կատարել են ստանձնած ներդրումային պարտավորությունները և պատրաստ են ծրագրի գործառնական փուլի մեկնարկին։


















































Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Սարգսյան
COP 17-ի նախագահ, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գործող COP17-ի Կանաչ գոտի
COP17-ի «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍ նախարարության տաղավարում այսօր սպորտի օր է
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Իտալիայում անկարգությունները մեծ վնաս են հասցրել բիզնեսին. Գվիդո Կրոզետտոն
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
ԿԸՀ-ն նոր թվեր է ներկայացրել ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը