«Գրքեր մեղրի մեջ»․ բացառիկ նախագծի շնորհանդեսը Մատենադարանում
Մատենադարանում տեղի է ունեցել «Գրքեր մեղրի մեջ» նախագծի շնորհանդեսը, որի շրջանակում «ՍԼՈՎՈ/SLOVO» հրատարակչությունը Մատենադարանին է նվիրաբերել «Աշխարհի մեծագույն թանգարաններ» մատենաշարի «Մատենադարան» գրքի մեկ օրինակ՝ զետեղված ակացիայի մեղրի մեջ։ Այս մասին տեղեկացնում եմ Մ. Մաշտոցի անվան ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտից։
Նշենք, որ իր ծավալով և ընդգրկմամբ բացառիկ այս հրատարակությունը, ամփոփելով հայկական ձեռագրական ժառանգության հարուստ գանձերը, սույն նախագծի շնորհիվ ստացել է պահպանման խորհրդանշական նոր ձևաչափ։
Աղբյուրի փոխանցմամբ, միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը, «ՍԼՈՎՈ» հրատարակչության հիմնադիր Գրիգորի Երիցյանը, հրատարակչության համահիմնադիր և գլխավոր խմբագիր Նատալյա Ավետիսյանը, Մատենադարանից նախագծի ղեկավար Էդդա Վարդանյանը և լրագրող, հոդվածագիր Մարկ Գրիգորյանը։
Նշենք, որ Նախագծի գաղափարի համաձայն՝ գիրքը մեղրի մեջ կպահպանվի մինչև 4052 թվականը՝ խորհրդանշելով գրավոր ժառանգության պահպանման, սերունդների միջև մշակութային կապի և գիտելիքի փոխանցման կարևորությունը։


















































Մեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների վերականգնման առաքելությունը
Մատենադարանում կանցկացվի «Հմայությունն ու ձեռագրերը» հմայիլներին և հմայագործության ավանդույթներին նվիրված 18-րդ միջազգային գիտաժողովը
Լույս է տեսել Մխիթար Հերացու «Ջերմանց Մխիթարութիւն» երկի քննարական բնագիրը և այդի հայերեն թարգմանությունը
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունու...
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վթար՝ Լոռու մարզում․ տուժածներից մեկը հղի կին է, մյուսը՝ երեխա
Բարի ու արտակարգ դեպք Երևանում
Քավորի և քավորկնոջ կողմից ծեծի ենթարկված 22-ամյա աղջիկը տեղափոխվել հիվանդանոց