Ռեփեր Դիդին բանտում ծեծկռտուքի հետևանքով գլխի վնասվածք է ստացել
Ամերիկացի հայտնի ռեփեր և երաժշտական պրոդյուսեր Շոն Քոմբսը, որն առավել հայտնի է Դիդի (Diddy) բեմական անունով, Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Դիքս դաշնային բանտում ծեծկռտուքի հետևանքով գլխի վնասվածք է ստացել։
«TMZ» պարբերականի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին։
Ըստ աղբյուրի ռեփերը բախվել է ճամայկացի հայտնի նարկոբարոն Քրիստոֆեր Քոքի հետ, որը հայտնի է «Դուդուս» մականունով։ Վերջինս 2012 թվականից կրում է 23 տարվա ազատազրկման պատիժ։
Ծեծկռտուքի պատճառը բանտարկյալների դժգոհությունն է եղել Դիդիի նկատմամբ, տեղեկացնում է աղբյուրը։
Ավելի վաղ NBC News-ը հրապարակել էր նյութ ռեփերի՝ բանտում ունեցած ենթադրյալ արտոնությունների և հարմարավետ պայմանների մասին։ Դրանից հետո բանտի ղեկավարությունը մի շարք ստուգումներ է իրականացրել՝ առգրավելով բանտարկյալների մոտ հայտնաբերված արգելված իրերը, այդ թվում՝ բջջային հեռախոսներ։


















































Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի, միջազգային իրավունքի, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է. Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը