ԱՄՆ դեսպանատունը Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցի տարածքում ահաբեկչության սպառնալիքի մասին է զգուշացրել
ԱՄՆ-ի դեսպանատունը Մոսկվայում նախազգուշացրել է հոկտեմբերի 31-ին Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցի տարածքում հնարավոր ահաբեկչության մասին։
Դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը հավաստի տեղեկություններ է ստացել հոկտեմբերի 31-ին նշված տարածքում հնարավոր ահաբեկչության մասին, որը կարող է մեծ թվով զոհերի պատճառ դառնալ։
Նշվում է, որ ԱՄՆ-ի կառավարությունը հնարավոր միջադեպին արձագանքելու հարցով համակարգում է գործողությունները Ռուսաստանի համապատասխան պետական մարմինների հետ։
Դեսպանատունը հորդորել է խուսափել այսօր «Ցարիցինո» թանգարան-արգելոց այցելելուց և չմոտենալ այդ տարածքին, զգոն լինել ու խուսափել մարդկանց կուտակումներից։ ԱՄՆ քաղաքացիներին նաև խորհուրդ է տրվել հետևել տեղական լրատվամիջոցների հաղորդագրություններին, վերանայել անձնական անվտանգության ծրագիրը, լիցքավորված պահել բջջային հեռախոսները և իրենց մոտ ունենալ անձը հաստատող փաստաթղթեր։


















































UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին
Երևան–Մոսկվա չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմսկում․ Sputnik Արմենիա
Կիևը և Մոսկվան հաստատել են Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում հրադադարի հաստատումը
Մոսկվայի 10 տեսարժան վայրերը, որոնք արժե ներառել զբոսաշրջային երթուղում
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
ԿԸՀ-ն նոր թվեր է ներկայացրել ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել Հայաստան