Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի
Հակառակորդի կողմից ցանկացած սպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին՝ առանց աշխարհագրական սահմանափակումների: Այս մասին զինված ուժերի բարձրագույն հրամանատարների հետ հանդիպմանը կարգադրել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հեղափոխության գերագույն առաջնորդը սահմանել է, որ սպառնալիքի ցանկացած մակարդակ և տեսակ պետք է արժանանա անհապաղ և արդյունավետ պատասխանի՝ առանց աշխարհագրական սահմանափակումների», - ասվում է գերագույն առաջնորդի գրասենյակի հաղորդագրության մեջ:
Պատերազմի ավարտի ժամանակն ու պայմանները կորոշեն Իրանի զինված ուժերը և իրանցի ժողովուրդը, եթե ԱՄՆ-ն վերստին ռազմական գործողություններ սկսի, հավելել է Խամենեին:
Գրասենյակի տեղեկություններով՝ գերագույն առաջնորդը թշնամիներին հզոր դիմակայելու մարտական պատրաստականությունը անվանել է «առավելագույն զսպման» պայման: Զորահրամանատարներն իրենց հերթին զեկուցել են Պարսից ծոցի ափամերձ շրջաններում, Հորմուզի նեղուցի, Օմանի ծոցի գոտիներում և սահմաններում երկրի ԶՈւ պատրաստականության, ինչպես նաև ռազմամթերքի և հետախուզության, աջակցության ու մարտական կիրառման միջոցների արտադրության բազմապատիկ աճի մասին:


















































Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
ԿԸՀ-ն նոր թվեր է ներկայացրել ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել Հայաստան