Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ՌԴ-ն ծրագրում է զբոսանավային երթեր գործարկել Մոսկվայի և Բաքվի միջև ՌԴ-ում ավելի քան 2 անգամ կընդլայնվեն օտարերկրացիներին երկրից վտարելու հիմքերը «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ժամանած ՌԴ քաղաքացուց գnղացել են 8,000 ԱՄՆ դոլար և 50,000 ՌԴ ռուբլի․ կասկածյալը հայտնաբերվել է Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան Կոստյումս թանկ չէր, ուղղակի էդ մի հատն ունեմ․ Սարիկ Մինասյան․ «Հրապարակ» Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Վաղն էլ, հավանաբար, Ավինյանը կոյուղի կմաքրի․ «Հրապարակ» Լավրովը բացառել է Պուտինի և Զելենսկու միջև հեռախոսազրույցի հնարավորությունը Նոյեմբերի 11-ին ՀԱՊԿ-ի սեղանին կարող է հայտնվել Հայաստանի հարցը․ Երևանի քաղաքական ուղերձներն ու ներքին աղմուկը Փաշինյանը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությունը (տեսանյութ) Լեհաստանում սրվել է hակամարտությունը Սահմանադրական տրիբունալի շուրջ. ընդդիմությունը Տուսկի կառավարությանը մեղադրում է դատարանը զավթելու փորձի մեջ
ՌԴ-ն ծրագրում է զբոսանավային երթեր գործարկել Մոսկվայի և Բաքվի միջևՌԴ-ում ավելի քան 2 անգամ կընդլայնվեն օտարերկրացիներին երկրից վտարելու հիմքերը«Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ժամանած ՌԴ քաղաքացուց գnղացել են 8,000 ԱՄՆ դոլար և 50,000 ՌԴ ռուբլի․ կասկածյալը հայտնաբերվել էՎազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ ՍարգսյանԿոստյումս թանկ չէր, ուղղակի էդ մի հատն ունեմ․ Սարիկ Մինասյան․ «Հրապարակ» ՔՊ-ի «գլադիատորը» «պատվով» է կատարում իր առաքելությունը․ «Հրապարակ»Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուրՀիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ ԹրամփՎաղն էլ, հավանաբար, Ավինյանը կոյուղի կմաքրի․ «Հրապարակ»Լավրովը բացառել է Պուտինի և Զելենսկու միջև հեռախոսազրույցի հնարավորությունըՆոյեմբերի 11-ին ՀԱՊԿ-ի սեղանին կարող է հայտնվել Հայաստանի հարցը․ Երևանի քաղաքական ուղերձներն ու ներքին աղմուկըՓաշինյանը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությունը (տեսանյութ)Լեհաստանում սրվել է hակամարտությունը Սահմանադրական տրիբունալի շուրջ. ընդդիմությունը Տուսկի կառավարությանը մեղադրում է դատարանը զավթելու փորձի մեջԻսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhըՓողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»«Միջազգային զարգացմանն աջակցելու մասին» օրինագծի ներկայացումը կամրապնդի Ռուսաստանի ներկայությունն աշխարհումՀայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ կիսաեզրափակիչ Բալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել ՌԴ հետ կապերը խզելու դեպքում ՀՀ-ն կդառնա իդեալական աշխարհաքաղաքական ավար նրանց համար, ովքեր դարերով սպասել են այս պահին. ԿիսիլյովՆոր անձնագրերի տրամադրումը կառավարությունը պատվիրակում է մասնավորին՝ իրեն պահելով պարգևավճարներ ստանալը. ԱռաքելյանՌուսաստանը ներկայացնող հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոնՌեժիսոր Ջաֆար Փանահին դատապարտվել է 5 տարվա ազատազրկմանՀռոմի Լևոն XIV Պապը փոստով քվեաթերթիկ է ուղարկել Չիկագոյից ԱՄՆ միջանկյալ ընտրությունների համարԴանակահարություն՝ Սյունիքի մարզում․ Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին Մենք բաց և հստակ արտահայտել ենք մեր մտահոգությունները TRIPP նախագծի հնարավոր սցենարների առնչությամբ. ՇիրղոլամիԻրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի». Թրամփ Բահրեյնում կմասնակցեմ «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին. ՄիրզոյանՍերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ հասնելու համար գրեթե մեկ օր անցկացրել է օդում Զանգեզուրի միջանցքը կմեծացնի Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները․ Բայրամով Մեկնարկել է «Գթության խոհանոց» ծրագրի 33-րդ շրջանը. ԱվինյանԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի. Վենս Ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է Դոնեցկի երկաթուղու գլխավոր տնօրենըՍոցցանցերով գումարի դիմաց ՆԳՆ բաժիններում հերթագրումներ առաջարկած 35-ամյա երիտասարդը բացահայտվել էԽերսոնի մարզի Օլեշկի քաղաքում սկսվել է բնակիչների տարհանումըԵրևանի Կապույտ մզկիթը հայ-իրանական մշակութային ժառանգության նմուշներից մեկն է. ՇիրղոլամիԱզատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոնԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Կանադայի դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացըԱդրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ վերջ դնելով հակամարտությանը․ ԲայրամովԱյսօր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ծննդյան օրն է106,5 մլն դրամ՝ թիթեռ-ճոճանակի, պտտվող թիթեռի և թիթեռով 4 կանգառների համար. ի՞նչ ծախսեր են կատարվել COP17-ի շրջանակում. News.amՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը ստորագրել են հաշվետվությունըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են«Հեռու եմ այն մտայնությունից, որ տանը այդ բառամթերքով խոսում եք». ՔՊ-ականը ծեծկռտուքի մասնակիցներին կոչ է անում ներողություն խնդրել կին պատգամավորներիցԿիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին չհարվածելու Թրամփի պահանջները. ՈւշակովՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն ԲայրամովՄբապեին հեռացնում են ֆուտբոլային տեսախաղերից․ Չինաստանում դադարեցրել են նաև Լա լիգայի հեռարձակումըԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանըԱյս պահի դրությամբ արդեն հաջողվել է սառեցնել շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար․ Binance-ը հանդես է եկել նոր հայտարարությամբԳրին քարտի 2027 թվականի խաղարկությունը տեղի չի ունենա Բելառուսն արգելել է ՀՀ-ից «Արամե» կոնյակների իրացումը՝ համարելով, որ այն չի կարող պիտակավորվել որպես «կոնյակ»
Մամուլ

Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի դահլիճը հերթական անգամ վերածվեց փողոցային թասիբի ու ձեռնամարտի թատերաբեմի, որտեղ իշխող վարչախումբը, դեմ առնելով քաղաքական պատին, ցուցադրեց իր ամբողջական սնանկությունը։ Երբ չկան փաստարկներ, երբ երկրի համար ճակատագրական հարցերին բովանդակային պատասխան տալու քաղաքական ուղեղը սպառված է, իշխանական թևն անցնում է իրեն հարազատ ու փորձված զբաղմունքին՝ բացահայտ սադրանքին, անձնական վիրավորանքներին ու դահլիճային «ռազբորկաներին»։

Պատճառը պարզ է ու ակնհայտ. իշխանությունն այնքան քվե չունի, որ կարողանա միայնակ առաջ տանել իր միակողմանի զիջումների պրոցեսը, իսկ ընդդիմությունը կտրուկ ու անհողդողդ մերժում է ազգային ու պետական հարցերում որևէ «սակարկություն»։ TRIPP-ի շուրջ անհասկանալի ու վտանգավոր շտապողականությունը, Խաղաղության պայմանագրից առաջ միակողմանի զիջումները, Ալիևի առաջադրած պահանջներով Սահմանադրություն փոխելու հակառակորդի օրակարգն առաջ մղելը. ահա այն կենսական հարցերը, որոնց առջև ընդդիմությունը կանգնեցրել է իշխանությանը։

Հասկանալով, որ ընդդիմությունից անգամ մեկ մանդատ «պոկել» անհնար է, և Ալիևի պարտադրած Սահմանադրության տարբերակը պարզապես չի անցնելու, քպականների նյարդերը տեղի են տվել։ Չկարողանալով հասնել իրենց ուզածին՝ անցել են բացահայտ սադրանքների։ Իրենց տարբեր «խոսափողների» ու կադրերի միջոցով ուղղակի կրքեր են հրահրում, դահլիճը վերածում մարտադաշտի, որպեսզի հանրության միտքը զբաղեցնեն էժանագին «շոուներով» ու այդ աղմուկի տակ փորձեն հերթական մանիպուլ յացիաներով փրկել իրենց օրհասական իրավիճակը։

Եվ այս ամենի ֆոնին՝ իշխանական «էլիտայի» արձագանքը պարզապես տրագիկոմեդիա է։ Նիկոլ Փաշինյանն ու Ռուբեն Ռուբինյանը, մոռանալով պետական այրի կերպարն ու երկրի ծանրագույն վիճակը, սոցցանցերում «ով ում հասցրեց հարվածել» մակարդակի դպրոցական կծմծոցներով ու ֆիզիկական ուժի շուրջ սարկաստիկ մեկնաբանություններով են փորձում ինքնահաստատվել։

 Սա միայն ծիծաղելի չէ, սա ողբերգական է. երկրի ղեկավարն ու ԱԺ խոսնակը սոցցանցային էժանագին փոխհրաձգությամբ են տոնում իրենց պատգամավորների սադրիչ «հաջողությունները»։ Մարդիկ, որոնք արդեն ամիսներ շարունակ հանրության նյարդերն են սղոցում անհոդաբաշխ հայտարարություններով ու զիջումների շարանով, հանկարծ զարմանում են, որ լկտիությունն ու բացահայտ սադրանքը ստանում են արժանի պատասխան. ինչպես արձանագրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, «ովքեր ամբիոններից ուղղակի մեր նյարդերը սղոցում էին, կերան, բերնին կերան ու լավ կերան»։

Այս ամենը ևս մեկ անգամ ի ցույց է դնում այն դրամատիկ իրականությունը, որում հայտնվել է երկիրը. իշխող վարչախումբը սպառել է իրեն թե՛ բարոյապես, թե՛ քաղաքականապես։ Երբ պետության առջև ծառացած են գոյաբանական սպառնալիքներ, երկրի թիվ մեկ քաղաքական մարմինը ղեկավարողները զբաղված են էժանագին «շոուներով» ու փողոցային մակարդակի սադրանքներով։ Բայց որքան էլ փորձեն աղմուկի, բռունցքների ու սոցցանցային ծաղրի տակ թաքցնել սեփական անօգնականությունը, միևնույն է՝ հանրության աչքից ոչինչ չի վրիպում։ Քաղաքական սնանկությունը ծածկել անհնար է. երբ չկա միտք ու ծրագիր, մնում է միայն սադրանքը, իսկ դրա ավարտը միշտ լինում է նույնը՝ քաղաքական ջախջախիչ վախճան»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: