ՌԴ-ում ավելի քան 2 անգամ կընդլայնվեն օտարերկրացիներին երկրից վտարելու հիմքերը
Նոյեմբերի 3-ից Ռուսաստանում ավելի քան երկու անգամ կընդլայնվի այն իրավախախտումների ցանկը, որոնց համար օտարերկրյա քաղաքացիները կարող են վտարվել երկրից։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածների թիվը 22-ից կհասնի 45-ի։ Այս մասին հայտնել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ վտարումը կարող է կիրառվել որպես լրացուցիչ պատիժ այնպիսի իրավախախտումների համար, ինչպիսիք են ոստիկանության աշխատակցի կամ զինծառայողի օրինական պահանջին չենթարկվելը, խտրականությունը և հասարակական կարգի խախտումը։
Վոլոդինը ներկայացրել է նաև նոյեմբերին ուժի մեջ մտնող այլ փոփոխություններ։ Նոյեմբերի 1-ից կընդլայնվեն մասնագիտացված համակարգի միջոցով պետական և համայնքային վճարումներ կատարելու հնարավորությունները՝ առանց վավերապայմանները ձեռքով մուտքագրելու։ Դաշնային գանձապետարանը նաև պարտավոր կլինի կատարված վճարումների մասին տեղեկությունները փոխանցել պետական տեղեկատվական համակարգ՝ վճարման հանձնարարականը կատարման ընդունելուց հետո առավելագույնը մեկ ժամվա ընթացքում։


















































Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
ԿԸՀ-ն նոր թվեր է ներկայացրել ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել Հայաստան