Կոստյումս թանկ չէր, ուղղակի էդ մի հատն ունեմ․ Սարիկ Մինասյան․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հինգշաբթի օրը խորհրդարանում «արյան գետեր էին հոսում»: Տարոն Չախոյանի ելույթից հետո ՔՊ-ականներն ու «ուժեղները» ծեծեցին ու քաշքշեցին միմյանց: Հատկապես շատ քննարկվեց Վահագն Ալեքսանյանի` աթոռով ընդդիմությանը հարվածելու դրվագը, մարդիկ հիշում են, որ մի քանի տարի առաջ էլ նա հենց նիստերի դահլիճում՝ տեսախցիկների առաջ քացով հարվածել էր ընդդիմադիրներից մեկին՝ Վահե Հակոբյանին: Այն ժամանակ իրավապահները հայտարարեցին, որ քրեորեն պատժելի արարք չկա կատարվածում, եւ իրավական գնահատական չտվեցին միջադեպին։ Գուցե դա է պատճառը, որ անպատժելի մնացած անձն արդեն աթոռ է շպրտում:
Ծեծկռտուքի օրը մի ուշագրավ դրվագ էլ մարդկանց աչքից չէր վրիպել` ՔՊ-ական պատգամավոր Սարիկ Մինասյանը կռվի թեժ պահին իր պիջակը հանեց եւ նետեց ԱԺ նախագահի սեղանին: Համացանցում կատակում են, որ, հավանաբար, թանկարժեք պիջակ է` հանեց, որ չվնասվի: Սարիկ Մինասյանին հարցրինք` ինչո՞ւ էր այդ թեժ պահին պիջակը հանում` բրենդային, թանկարժեք պիջա՞կ էր, եւ ինչո՞ւ էր այդպես ոգեւորված մարտնչում` ընդամենը նախօրեին բռնության դեմ պայքարը խստացնող օրինագիծ էին ընդունել: Մինասյանն ասաց. «Կոստյումը հանեցի, դե հիմա բան է` եղավ, ի՞նչ մի հարց են դարձրել կոստյումս: Ի՞նչ թանկարժեք, ուղղակի էդ մի հատն ունեմ, ափսոսս եկավ: Ինչ վերաբերում է կռվին, ապա համացանցում բոլոր տեսանյութերը կան, բացեք, նայեք ու կտեսնեք, թե ով հրահրեց, ով առաջինը հարվածեց: Տարոն Չախոյանն ի՞նչ էր արել, մարդը ելույթ էր ունենում, ընդհատեցին, ինչ ասես, որ չասեցին, «արա» եւ այլն: Կարելի՞ է բա: Խորհրդարանը քաղաքական խոսքի տեղ է, այլ ոչ թե «արա»-ով խոսելու վայր: Կարող էին հակադարձել, նույն ոճով, բայց քաղաքական տեսանկյունից, այլ ոչ թե մեզ վիրավորելով: Անընդհատ նման բաներից է կռիվ սկսվում, տեղից խոսում են ու սադրում: Լարվածություն ոչ մեկիս պետք չէ: Ինչ վերաբերում է բռնությանը դեմ լինելուն, ապա մենք էլի դեմ ենք բռնությանը, բայց դա չի նշանակում, որ արժանապատվություն չունենք, եւ մեզ կարող են հայհոյել, վիրավորել, հարվածել ու պատասխան չստանալ: Մեկը մյուսի հետ աղերս չունեցող բաներ են»:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։


















































Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
ԿԸՀ-ն նոր թվեր է ներկայացրել ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել Հայաստան