Վաղն էլ, հավանաբար, Ավինյանը կոյուղի կմաքրի․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական ընտրություններից երկու տարի առաջ արդեն նախընտրական գործընթացների մեջ է: Նա համատիրություններն է կարգի բերում, յուրայինների նշանակում՝ ազատվելով հակաիշխանական տարրերից: Նաեւ փիառ ռիլեր է նկարում, երեկ էլ ԵԱՍՄ հագուստով մայրաքաղաքում անձամբ աղբ էր հավաքում եւ անցորդներին սիրալիր հորդորում, որ աղբ չթափեն։
Երեկ՝ աղբահավաքության ժամանակ, միջադեպ է տեղի ունեցել․ քաղաքացիներից մեկը մոտեցել է Ավինյանին, տեսանկարահանել ու հիշեցրել, որ Ստեփանակերտն էր ամենամաքուր քաղաքը, որն իրենք հանձնեցին, եւ պետք չէ շոու անել հիմա:
ՔՊ-ում կատակում են, որ վաղն էլ, հավանաբար, Ավինյանը կոյուղի կմաքրի, միայն թե իրեն դիտարկեն այդ պաշտոնում։ Բանն այն է, որ ՔՊ վերնախավն արդեն սկսել է քաղաքապետացուների քաստինգը, որպեսզի մինչեւ 2028 թվականը ժամանակ ունենա դրական իմիջ կերտել ընտրված թեկնածուից, եւ նախորդ ընտրությունների խայտառակությունը չկրկնվի: Գրվել է արդեն, որ ԱԽՔ Ալեն Սիմոնյանն էլ է հավակնում քաղաքապետի պաշտոնին, որը, կարելի է ասել, նրա մանկության երազանքն է` դեռեւս Հայկ Մարությանի ժամանակներից, սակայն Փաշինյանը նախապատվություն տվեց Կարգին Հայկոյին։ Սրանով է նաեւ պայմանավորված Ավինյանի արտասովոր ակտիվությունը: Սակայն ՔՊ-ում վստահ են, որ Ալեն Սիմոնյանի գնացքն արդեն գնացել է»:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։


















































Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
ԿԸՀ-ն նոր թվեր է ներկայացրել ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել Հայաստան