ՌԴ հետ կապերը խզելու դեպքում ՀՀ-ն կդառնա իդեալական աշխարհաքաղաքական ավար նրանց համար, ովքեր դարերով սպասել են այս պահին. Կիսիլյով
ՌԴ հետ կապերը խզելու դեպքում ՀՀ-ն կդառնա իդեալական աշխարհաքաղաքական ավար նրանց համար, ովքեր դարերով սպասել են այս պահին։ Այս մասին РИА Новости-ի փոխանցմամբ հայտարարել է ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսելյովը։
«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ ՌԴ հետ կապերը խզելու դեպքում ՀՀ-ն կդառնա իդեալական աշխարհաքաղաքական ավար նրանց համար, ովքեր դարերով սպասել են այս պահին»,- ասել է Կիսելյովը։
Ըստ աղբյուրի, Հայաստանը, որը շարունակում է ցուցադրաբար շարժվել դեպի Եվրամիություն, վտանգավոր ուղի է բռնում։
«Նախկին դաշնակիցներից հրաժարվելու և նորերին լիովին ձեռք բերելու միջև բավական ժամանակ կանցնի։ Եվ սա ենթադրություն չէ, այլ այլ պետությունների փորձից բխող փաստ․ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը ԵՄ-ին անդամակցելու իրենց հերթին սպասում են արդեն գրեթե 5 տարի, Սերբիան, Ալբանիան և Չեռնոգորիան՝ 17 տարի, Հյուսիսային Մակեդոնիան՝ 22 տարի, իսկ Թուրքիան առհասարակ սպասելու ռեկորդակիր է՝ 40 տարի եվրոպական «ծաղկող այգու» «ընկերական գոտում»»,- ընդգծել է Կիսելյովը։
Կիսելյովի կարծիքով` Հայաստանն, ըստ էության, շարժվում է դեպի պետականության կորուստ։
«Թվում է, թե ամեն ինչ այնքան հեշտ է, երբ կա պետություն, կա ռուսական ռազմակայան, շուրջբոլորը կա ռազմական հավասարակշռություն, ներսում ամեն ինչ լավ է։ Իսկ երբ առանցքային բաղադրիչը՝ Ռուսաստանի մասնակցությունը տարածաշրջանում, հեռացվի ոտքերի տակից աթոռակը քաշելու պես, Հայաստանը կհայտնվի կախված վիճակում։ Շատ ցանկացողներ կգտնվեն, որոնք կուզենան Հայաստանի հաշվին շահ ստանալ, ինչպես ցույց է տալիս պատմությունը»,- հավելել է Կիսելյովը։


















































ԿԳՄՍ-ում նոր նախաձեռնություններ են քննարկվել. հայոց լեզվի և մշակույթի տարածումը Ֆրանսիայում
Ավելի քան 220 հազար դոլարի ոսկու ապօրինի տեղափոխման փորձ է կանխվել հայ-վրացական սահմանին
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
ԿԸՀ-ն նոր թվեր է ներկայացրել ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել Հայաստան