Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ՌԴ-ն ծրագրում է զբոսանավային երթեր գործարկել Մոսկվայի և Բաքվի միջև ՌԴ-ում ավելի քան 2 անգամ կընդլայնվեն օտարերկրացիներին երկրից վտարելու հիմքերը «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ժամանած ՌԴ քաղաքացուց գnղացել են 8,000 ԱՄՆ դոլար և 50,000 ՌԴ ռուբլի․ կասկածյալը հայտնաբերվել է Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան Կոստյումս թանկ չէր, ուղղակի էդ մի հատն ունեմ․ Սարիկ Մինասյան․ «Հրապարակ» Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Վաղն էլ, հավանաբար, Ավինյանը կոյուղի կմաքրի․ «Հրապարակ» Լավրովը բացառել է Պուտինի և Զելենսկու միջև հեռախոսազրույցի հնարավորությունը Նոյեմբերի 11-ին ՀԱՊԿ-ի սեղանին կարող է հայտնվել Հայաստանի հարցը․ Երևանի քաղաքական ուղերձներն ու ներքին աղմուկը Փաշինյանը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությունը (տեսանյութ) Լեհաստանում սրվել է hակամարտությունը Սահմանադրական տրիբունալի շուրջ. ընդդիմությունը Տուսկի կառավարությանը մեղադրում է դատարանը զավթելու փորձի մեջ
ՌԴ-ն ծրագրում է զբոսանավային երթեր գործարկել Մոսկվայի և Բաքվի միջևՌԴ-ում ավելի քան 2 անգամ կընդլայնվեն օտարերկրացիներին երկրից վտարելու հիմքերը«Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ժամանած ՌԴ քաղաքացուց գnղացել են 8,000 ԱՄՆ դոլար և 50,000 ՌԴ ռուբլի․ կասկածյալը հայտնաբերվել էՎազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ ՍարգսյանԿոստյումս թանկ չէր, ուղղակի էդ մի հատն ունեմ․ Սարիկ Մինասյան․ «Հրապարակ» ՔՊ-ի «գլադիատորը» «պատվով» է կատարում իր առաքելությունը․ «Հրապարակ»Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուրՀիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ ԹրամփՎաղն էլ, հավանաբար, Ավինյանը կոյուղի կմաքրի․ «Հրապարակ»Լավրովը բացառել է Պուտինի և Զելենսկու միջև հեռախոսազրույցի հնարավորությունըՆոյեմբերի 11-ին ՀԱՊԿ-ի սեղանին կարող է հայտնվել Հայաստանի հարցը․ Երևանի քաղաքական ուղերձներն ու ներքին աղմուկըՓաշինյանը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությունը (տեսանյութ)Լեհաստանում սրվել է hակամարտությունը Սահմանադրական տրիբունալի շուրջ. ընդդիմությունը Տուսկի կառավարությանը մեղադրում է դատարանը զավթելու փորձի մեջԻսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhըՓողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»«Միջազգային զարգացմանն աջակցելու մասին» օրինագծի ներկայացումը կամրապնդի Ռուսաստանի ներկայությունն աշխարհումՀայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ կիսաեզրափակիչ Բալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել ՌԴ հետ կապերը խզելու դեպքում ՀՀ-ն կդառնա իդեալական աշխարհաքաղաքական ավար նրանց համար, ովքեր դարերով սպասել են այս պահին. ԿիսիլյովՆոր անձնագրերի տրամադրումը կառավարությունը պատվիրակում է մասնավորին՝ իրեն պահելով պարգևավճարներ ստանալը. ԱռաքելյանՌուսաստանը ներկայացնող հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոնՌեժիսոր Ջաֆար Փանահին դատապարտվել է 5 տարվա ազատազրկմանՀռոմի Լևոն XIV Պապը փոստով քվեաթերթիկ է ուղարկել Չիկագոյից ԱՄՆ միջանկյալ ընտրությունների համարԴանակահարություն՝ Սյունիքի մարզում․ Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին Մենք բաց և հստակ արտահայտել ենք մեր մտահոգությունները TRIPP նախագծի հնարավոր սցենարների առնչությամբ. ՇիրղոլամիԻրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի». Թրամփ Բահրեյնում կմասնակցեմ «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին. ՄիրզոյանՍերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ հասնելու համար գրեթե մեկ օր անցկացրել է օդում Զանգեզուրի միջանցքը կմեծացնի Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները․ Բայրամով Մեկնարկել է «Գթության խոհանոց» ծրագրի 33-րդ շրջանը. ԱվինյանԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի. Վենս Ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է Դոնեցկի երկաթուղու գլխավոր տնօրենըՍոցցանցերով գումարի դիմաց ՆԳՆ բաժիններում հերթագրումներ առաջարկած 35-ամյա երիտասարդը բացահայտվել էԽերսոնի մարզի Օլեշկի քաղաքում սկսվել է բնակիչների տարհանումըԵրևանի Կապույտ մզկիթը հայ-իրանական մշակութային ժառանգության նմուշներից մեկն է. ՇիրղոլամիԱզատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոնԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Կանադայի դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացըԱդրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ վերջ դնելով հակամարտությանը․ ԲայրամովԱյսօր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ծննդյան օրն է106,5 մլն դրամ՝ թիթեռ-ճոճանակի, պտտվող թիթեռի և թիթեռով 4 կանգառների համար. ի՞նչ ծախսեր են կատարվել COP17-ի շրջանակում. News.amՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը ստորագրել են հաշվետվությունըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են«Հեռու եմ այն մտայնությունից, որ տանը այդ բառամթերքով խոսում եք». ՔՊ-ականը ծեծկռտուքի մասնակիցներին կոչ է անում ներողություն խնդրել կին պատգամավորներիցԿիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին չհարվածելու Թրամփի պահանջները. ՈւշակովՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն ԲայրամովՄբապեին հեռացնում են ֆուտբոլային տեսախաղերից․ Չինաստանում դադարեցրել են նաև Լա լիգայի հեռարձակումըԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանըԱյս պահի դրությամբ արդեն հաջողվել է սառեցնել շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար․ Binance-ը հանդես է եկել նոր հայտարարությամբԳրին քարտի 2027 թվականի խաղարկությունը տեղի չի ունենա Բելառուսն արգելել է ՀՀ-ից «Արամե» կոնյակների իրացումը՝ համարելով, որ այն չի կարող պիտակավորվել որպես «կոնյակ»
Քաղաքականություն

Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան

Վազգենը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել։ Այս մասին Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված «Tete A Tete» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Վազգենը լիաթոք կյանքով ապրող մարդ էր։ Ես Հայաստանի երրորդ հանրապետության ընթացքում չեմ կարող մատնանշել հեղինակություն, դիրք ունեցող մեկին, որ կարող էր Վազգենի նման ուրախանալ՝ երգել, պարել, այդ ուրախությամբ բոլորին վարակել։ 

Վազգենը շատ նեղ շրջապատում սիրում էր խաղալ Մոսոյի հոգու հետ։ Կարծում եմ՝ բոլորը Մոսոյին գիտեն։ 1994 թվականի ամռանն էր, երբ որ արդեն ստորագրվել էր զինադադարի համաձայնագիրը Ադրբեջանի խնդրանքով, բոլորիս տրամադրությունը լավ էր, Լևոն Տեր-Պետրոսյանը բնավորություն ուներ՝ մեկ-մեկ կիրակի օրերին քայլելով գալ այն շենքի դիմաց, որտեղ ես ու Վազգենն էինք ապրում, և առաջարկել շախմատ խաղալ։

Նոր էինք սկսկել խաղալ, երբ Վազգենը եկավ, բարևեց, նստեց։ Նայում էր մեր խաղը, 5-10 րոպե անց Մոսոն եկավ։ Վազգենի տրամադրությունը բացվեց ու ասաց՝ շեֆեր, դուք չիմացաք ինչ է եղել այս քանի օր։ Հարցրեցինք՝ ի՞նչ է եղել։ Ասաց՝  Մոսոյին հարցերել եմ՝ կարաս սրանցից մեկին հաղթել, Մոսոն ասաց՝ հա, շեֆ ջան, որ քայլերը սովորացնես, կհաղթեմ։ 

Այդ ժամանակ Մոսոն արևային ակնոցներով էր։ Որոշ ժամանակ անց Վազգենն ասաց՝ ամենածիծաղելի բանը չգիտեք,  Մոսային հարցրեցի՝ ինչո՞ւ ես այդ ակնոցները դնում, ասաց՝ շոգ է, շեֆ ջան։ 

Իրոք, լիաթոք կյանքով ապրող մարդ էր Վազգենը։ Երբեք չեմ տեսել հուսահատված, կոտրված։ Վազգենը կոտրվող տեսակ չէր։ Նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել։ 

Եթե նա հուսահատվող տեսակ լիներ, պատերազմի ամենածանր պահերին չէր դիմի իր գաղափարակիցներին, Հայաստանի քաջորդիներին, գումարտակ ստեղծել և գնալ, կռվել ամենածանր հատվածում։ Իրոք, ստեղծվեց այդ գումարտակը։ Այդ գումարտակը Ստեփանակերտ եկավ ու միանգամից, իմ առաջարկությամբ, գնաց Մարտակերտի շրջան։ Նաև իրենց շնորհիվ մենք կարողացանք 1-2 ամիս անց բեկել պատերազմի ընթացքը. այսինքն ադրբեջանական հարձակումներն այլևս ավարտվեցին»։

Սերժ Սարգսյանի խոսքով, Վազգեն Սարգսյանի կայացրած որոշումները շատ մեծ նշանակություն են ունեցել Հայաստանի Զինված ուժերի ձևավորման, այնուհետև հաջողության համար.

«Չի կարող մեկ կամ երկու որոշում կանխորոշել հայկական զինված ուժերի կամ հայկական բանակի հետագա ընթացքը։ Բայց, իմ կարծիքով, երկու ելակետային հանգամանք կարող եմ նշել. հենց այն, որ Վազգենը միանգամից բարձր նիշ վերցրեց ու ասաց՝ հայկական զինուժը պետք է բաղկացած լինի 30,000-անոց մարտունակ բանակից։ Պատկերացնում եք չէ՞ այն ժամանակ 30,000 հսկայական թիվ էր, հետագայում մեր բանակը հասավ 70,000։ 

Երկրորդ կարևորագույն հանգամանքն այն էր, որ Վազգեն Սարգսյանը շատ ջանք ու եռանդ էր ներդնում, որպեսզի վերանայի այն միջադեպերը, հարաբերությունները, որոնք առկա էին կադրային զինվորականների և երկրապահ կամավորականների միջև։

Չթերագնահատելով որևէ մեկի ավանդը, կարծում եմ, Վազգենը շատ մեծ ներդրում ունի այն հանգամանքում, որ սովետական բանակի բարձր կոչումներով զինվորականներ եկան և իրենց ներդրումն ունեցան մեր բանակի կազմավորման գործում։ Նման անհատները շատ են։ Այդ մարդկանց նկատմամբ վերաբերմունքը տարածվեց նաև մնացած կադրային սպաների վրա, որովհետև քաջությունը մի բան է, անձնազոհությունը մի բան է, բայց զինվորական գործ իմանալը, մասնագետ լինելն այլ բան էր»։ 

Սերժ Սարգսյանը նաև ասել է. «Չթերագնահատելով անկախ Հայաստանի ու նաև սովետական Հայաստանի պետական, քաղաքական գործիչների վաստակը, նրանց ինքնությունը, նրանք շատ բաների էին պատրաստ՝ զրկանքների, պարսավանքների, զրպարտություններ լսելու, բայց, կարծում եմ, Վազգենն այն եզակիներից էր, որ պատրաստ էր անձնազոհության։ Դա մի ուրիշ հանգամանքն է։

1992 թվականի հոկտեմբերին ինֆորմացիա եկավ, որ Վազգենը պետք է հրաժարական տա։ Միանգամից նստեցի մեքենա, եկա Երևան։ Վազգենին ասացի՝ սխալ է հրաժարական տալը, որովհետև, քեզ հավատացնում եմ, մենք արդեն կանգնացրել ենք ադրբեջանցիների առաջխաղացումը։ Վազգենը մի պահ լռեց ու հետո ասաց՝ որոշումը կայացված է։ Ասացի՝ դու սխալվում ես։ Ասաց՝ թող դա էլ իմ սխալը լինի։

Բայց հետո, եթե այսօրվա տեսանկյունից եմ նայում, դա ճիշտ քայլ էր, ճիշտ այն առումով, որ բազմաթիվ զրպարտություններ, ստեր, որոնք նեղում էին Վազգենին, մի պահ դադարեցին։ Դադարեցին նաև ասեկոսեները հայկական նորաստեղծ բանակի մասին և այլն։ 

Միգուցե դա միայն Վազգենի որոշումը չէր, բայց դա, կարծում եմ, ճիշտ քայլ էր»,- ասել է Սարգսյանը։