Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան 6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք» ԱԺ-ի ծեծկռտուքը որպես վարագույր․ ի՞նչ մնաց հանրային ուշադրությունից դուրս՝ TRIPP-ի և Մեղրիի հարցում Արարատ Միրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները ՌԴ-ն ծրագրում է զբոսանավային երթեր գործարկել Մոսկվայի և Բաքվի միջև ՌԴ-ում ավելի քան 2 անգամ կընդլայնվեն օտարերկրացիներին երկրից վտարելու հիմքերը «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ժամանած ՌԴ քաղաքացուց գnղացել են 8,000 ԱՄՆ դոլար և 50,000 ՌԴ ռուբլի․ կասկածյալը հայտնաբերվել է Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան Կոստյումս թանկ չէր, ուղղակի էդ մի հատն ունեմ․ Սարիկ Մինասյան․ «Հրապարակ» Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Վաղն էլ, հավանաբար, Ավինյանը կոյուղի կմաքրի․ «Հրապարակ»
Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք»ԱԺ-ի ծեծկռտուքը որպես վարագույր․ ի՞նչ մնաց հանրային ուշադրությունից դուրս՝ TRIPP-ի և Մեղրիի հարցումԱրարատ Միրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներըՌԴ-ն ծրագրում է զբոսանավային երթեր գործարկել Մոսկվայի և Բաքվի միջևՌԴ-ում ավելի քան 2 անգամ կընդլայնվեն օտարերկրացիներին երկրից վտարելու հիմքերը«Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ժամանած ՌԴ քաղաքացուց գnղացել են 8,000 ԱՄՆ դոլար և 50,000 ՌԴ ռուբլի․ կասկածյալը հայտնաբերվել էՎազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ ՍարգսյանԿոստյումս թանկ չէր, ուղղակի էդ մի հատն ունեմ․ Սարիկ Մինասյան․ «Հրապարակ» ՔՊ-ի «գլադիատորը» «պատվով» է կատարում իր առաքելությունը․ «Հրապարակ»Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուրՀիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ ԹրամփՎաղն էլ, հավանաբար, Ավինյանը կոյուղի կմաքրի․ «Հրապարակ»Լավրովը բացառել է Պուտինի և Զելենսկու միջև հեռախոսազրույցի հնարավորությունըՆոյեմբերի 11-ին ՀԱՊԿ-ի սեղանին կարող է հայտնվել Հայաստանի հարցը․ Երևանի քաղաքական ուղերձներն ու ներքին աղմուկըՓաշինյանը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությունը (տեսանյութ)Լեհաստանում սրվել է hակամարտությունը Սահմանադրական տրիբունալի շուրջ. ընդդիմությունը Տուսկի կառավարությանը մեղադրում է դատարանը զավթելու փորձի մեջԻսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhըՓողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»«Միջազգային զարգացմանն աջակցելու մասին» օրինագծի ներկայացումը կամրապնդի Ռուսաստանի ներկայությունն աշխարհումՀայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ կիսաեզրափակիչ Բալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել ՌԴ հետ կապերը խզելու դեպքում ՀՀ-ն կդառնա իդեալական աշխարհաքաղաքական ավար նրանց համար, ովքեր դարերով սպասել են այս պահին. ԿիսիլյովՆոր անձնագրերի տրամադրումը կառավարությունը պատվիրակում է մասնավորին՝ իրեն պահելով պարգևավճարներ ստանալը. ԱռաքելյանՌուսաստանը ներկայացնող հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոնՌեժիսոր Ջաֆար Փանահին դատապարտվել է 5 տարվա ազատազրկմանՀռոմի Լևոն XIV Պապը փոստով քվեաթերթիկ է ուղարկել Չիկագոյից ԱՄՆ միջանկյալ ընտրությունների համարԴանակահարություն՝ Սյունիքի մարզում․ Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին Մենք բաց և հստակ արտահայտել ենք մեր մտահոգությունները TRIPP նախագծի հնարավոր սցենարների առնչությամբ. ՇիրղոլամիԻրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի». Թրամփ Բահրեյնում կմասնակցեմ «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին. ՄիրզոյանՍերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ հասնելու համար գրեթե մեկ օր անցկացրել է օդում Զանգեզուրի միջանցքը կմեծացնի Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները․ Բայրամով Մեկնարկել է «Գթության խոհանոց» ծրագրի 33-րդ շրջանը. ԱվինյանԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի. Վենս Ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է Դոնեցկի երկաթուղու գլխավոր տնօրենըՍոցցանցերով գումարի դիմաց ՆԳՆ բաժիններում հերթագրումներ առաջարկած 35-ամյա երիտասարդը բացահայտվել էԽերսոնի մարզի Օլեշկի քաղաքում սկսվել է բնակիչների տարհանումըԵրևանի Կապույտ մզկիթը հայ-իրանական մշակութային ժառանգության նմուշներից մեկն է. ՇիրղոլամիԱզատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոնԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Կանադայի դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացըԱդրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ վերջ դնելով հակամարտությանը․ ԲայրամովԱյսօր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ծննդյան օրն է106,5 մլն դրամ՝ թիթեռ-ճոճանակի, պտտվող թիթեռի և թիթեռով 4 կանգառների համար. ի՞նչ ծախսեր են կատարվել COP17-ի շրջանակում. News.amՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը ստորագրել են հաշվետվությունըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են«Հեռու եմ այն մտայնությունից, որ տանը այդ բառամթերքով խոսում եք». ՔՊ-ականը ծեծկռտուքի մասնակիցներին կոչ է անում ներողություն խնդրել կին պատգամավորներիցԿիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին չհարվածելու Թրամփի պահանջները. ՈւշակովՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն ԲայրամովՄբապեին հեռացնում են ֆուտբոլային տեսախաղերից․ Չինաստանում դադարեցրել են նաև Լա լիգայի հեռարձակումը
Վերլուծական

ԱԺ-ի ծեծկռտուքը որպես վարագույր․ ի՞նչ մնաց հանրային ուշադրությունից դուրս՝ TRIPP-ի և Մեղրիի հարցում

Հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքը մի քանի ժամում դարձավ հանրային քննարկումների գլխավոր թեման։ Աթոռներ, հարվածներ, վիրավորանքներ, փոխադարձ մեղադրանքներ։ Քաղաքական դաշտը կրկին կենտրոնացավ այն հարցի վրա, թե ով ում հրեց, ով սկսեց և ով է պատասխանատու միջադեպի համար։

Սակայն այդ աղմուկի ֆոնին երկրորդ պլան մղվեց շատ ավելի կարևոր հարց՝ ի՞նչ է իրականում կատարվում Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող TRIPP նախագծի շուրջ, և ինչո՞ւ է դրա իրականացումը դիտարկվում դեռևս չստորագրված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի պայմաններում։

Այստեղ կա ևս մեկ հանգամանք, որը դժվար է անտեսել։ Հոկտեմբերի 27-ը Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական և խորհրդանշական օրերից է։ 1999 թվականի հենց այդ օրը զինված խումբը ներխուժեց Ազգային ժողով և սպանեց երկրի քաղաքական ղեկավարության առանցքային ներկայացուցիչներին վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին և ևս վեց պետական գործչի։

Այդ ոճրագործությունից առաջ հայ-ադրբեջանական բանակցություններում քննարկվում էր այսպես կոչված տարածքների փոխանակման տարբերակը, որի առանցքային հարցերից մեկը Մեղրին էր։ Խոսքը Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի դիմաց Մեղրիի միջոցով Ադրբեջանին Նախիջևանի հետ կապող ճանապարհի տրամադրման տարբերակի մասին էր։ Հետագայում այս տարբերակը հայտնի դարձավ որպես «Գոբլի ծրագիր»։

Արդյոք հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն անմիջական կապ ուներ այդ բանակցությունների հետ, մինչ օրս հաստատված փաստ չէ։ Սակայն ժամանակային համընկնումը, բանակցությունների զգայուն բնույթը և Մեղրիի հարցի շուրջ այն ժամանակվա քաղաքական հակասությունները պատմական լուրջ հարցեր են առաջացնում։ Հատկանշական է նաև, որ 1999-ի ոճրագործության գործով նախաքննությունը դեռ շարունակվում է։

Եվ ահա 27 տարի անց կրկին հոկտեմբերի 27-ին, Հայաստանի խորհրդարանում մեկնարկում է TRIPP-ի շրջանակային համաձայնագրի քննարկումը։ Հոկտեմբերի 28-ին այն վավերացվում է՝ 63 կողմ, 32 դեմ ձայներով։ Կարելի՞ է սա պարզապես օրացուցային համընկնում համարել։ Արդյոք օրակարգը ձևավորողները հաշվի առե՞լ են այդ օրվա պատմական խորհրդանշականությունը։ Եվ արդյո՞ք իրական կազմակերպիչները այսկերպ հագուրդ չեն տալիս իրենց ուրախությանը , որ վերջիվերջո հասան իրենց ուզածին ։

Հատկապես ուշագրավ է, որ հոկտեմբերի 27-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նախագիծը կարող է իրականացվել մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Նրա հիմնավորումն այն էր, որ պայմանագիրն արդեն նախաստորագրված է, իսկ խաղաղությունն, ըստ իշխանությունների, փաստացի հաստատված է։

Բայց այստեղ կա մի հիմնարար խնդիր։ Նախաստորագրումը դեռևս պայմանագրի ստորագրում և ուժի մեջ մտնել չէ։ Ադրբեջանը շարունակում է վերջնական ստորագրումը պայմանավորել նաև Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջով։ Այսինքն Հայաստանը պատրաստվում է առաջ տանել ռազմավարական նշանակության նախագիծը, մինչդեռ խաղաղության պայմանագրի վերջնական ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ։

Իսկ Մեղրի՞ն։

Սա հարցի ամենազգայուն հատվածներից է։ TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի տարածքում հատուկ ծրագրային տարածքների տրամադրում, որոնց սահմանները դեռ պետք է համաձայնեցվեն կողմերի միջև։ Համաձայնագրով նախատեսված է նաև 49 տարով բացառիկ հողօգտագործման և զարգացման իրավունքների տրամադրում TRIPP Development Company-ին։ Ընկերությունում ամերիկյան կողմը կունենա 74 տոկոս, հայկական կողմը՝ 26 տոկոս բաժնեմաս։

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը պահպանվում են։ Համաձայնագրում իսկապես ամրագրված է, որ սահմանային վերահսկողությունը, մաքսային գործառույթները, իրավապահ համակարգը և պետական վերահսկողությունը մնում են Հայաստանի իրավասության ներքո։ Սակայն միաժամանակ նախատեսվում է մասնավոր օպերատորների ներգրավում սահմանային անցակետերում հաճախորդների սպասարկման գործառույթներում։

Հասարակությունը դեռևս ամբողջական պատասխան չի ստացել ամենակարևոր հարցերին․ ինչպե՞ս է գործնականում իրականացվելու այդ մեխանիզմը Մեղրիում, ո՞ր տարածքներն են ընդգրկվելու նախագծում, ի՞նչ կոնկրետ իրավունքներ են տրամադրվելու ընկերությանը, ինչպե՞ս են պաշտպանվելու սահմանամերձ բնակավայրերի բնակիչների շահերը, և ի՞նչ երաշխիքներ կան, որ ապագայում Բաքուն նոր պահանջներ չի առաջադրի։

Ավելին, ընկերության կանոնադրությունն ու բաժնետերերի համաձայնագիրը դեռևս վերջնական համաձայնեցման փուլում են։ Այսինքն՝ խորհրդարանը վավերացրել է շրջանակային փաստաթուղթը, մինչդեռ դրա գործնական կառավարման մի շարք կարևոր պայմաններ դեռ պետք է հստակեցվեն։

 

Եվ ահա այս ամենի ֆոնին հանրային քննարկման գլխավոր թեմա դարձավ պատգամավորների միջև ծեծկռտուքը։ Ով աթոռ նետեց, ով հարվածեց, ով ում վիրավորեց։ Իհարկե, խորհրդարանում բռնությունը դատապարտելի է, և այն չպետք է արդարացվի որևէ քաղաքական պատրվակով։ Բայց արդյո՞ք հենց այս միջադեպն էր այն հարցը, որի շուրջ հասարակությունը պետք է օրեր շարունակ քննարկումներ աներ։

1999 թվականի հոկտեմբերի 27-ը Հայաստանի պատմության մեջ մնաց որպես պետականության ամենածանր հարվածներից մեկը։ Այդ օրը Մեղրիի հարցը բանակցային օրակարգում էր, իսկ այսօր նույն ամսաթվին, խորհրդարանում սկսվում է Մեղրիի և Սյունիքի հետ անմիջականորեն առնչվող նոր ռազմավարական նախագծի քննարկումը։

Պատմությունը չի կրկնվում նույնությամբ, բայց երբ նույն աշխարհագրական տարածքի շուրջ կրկին որոշումներ են կայացվում, հասարակությունն իրավունք ունի առավել զգոն լինելու։

Պատգամավորների միջև հարվածները կանցնեն, աղմուկը կլռի, բայց Մեղրիի հարցը չի կարող մնալ հերթական քաղաքական աղմուկի ստվերում։ Հայաստանի տարածքի, ինքնիշխանության և ապագայի վերաբերյալ որոշումները չեն կարող ընդունվել առանց հասարակությանը լիարժեք բացատրություններ տալու։

Հոկտեմբերի 27-ը պարզապես ամսաթիվ չէ։ Եվ այս պատմական զուգահեռը չի կարելի շրջանցել լռությամբ։ 

Արմինե Մելքոնյան