Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատար. բուժառուն մահացել է Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան 6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք» ԱԺ-ի ծեծկռտուքը որպես վարագույր․ ի՞նչ մնաց հանրային ուշադրությունից դուրս՝ TRIPP-ի և Մեղրիի հարցում Արարատ Միրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները ՌԴ-ն ծրագրում է զբոսանավային երթեր գործարկել Մոսկվայի և Բաքվի միջև ՌԴ-ում ավելի քան 2 անգամ կընդլայնվեն օտարերկրացիներին երկրից վտարելու հիմքերը «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ժամանած ՌԴ քաղաքացուց գnղացել են 8,000 ԱՄՆ դոլար և 50,000 ՌԴ ռուբլի․ կասկածյալը հայտնաբերվել է Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան Կոստյումս թանկ չէր, ուղղակի էդ մի հատն ունեմ․ Սարիկ Մինասյան․ «Հրապարակ» Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատար. բուժառուն մահացել էՀակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա ԽամենեիԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք»ԱԺ-ի ծեծկռտուքը որպես վարագույր․ ի՞նչ մնաց հանրային ուշադրությունից դուրս՝ TRIPP-ի և Մեղրիի հարցումԱրարատ Միրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներըՌԴ-ն ծրագրում է զբոսանավային երթեր գործարկել Մոսկվայի և Բաքվի միջևՌԴ-ում ավելի քան 2 անգամ կընդլայնվեն օտարերկրացիներին երկրից վտարելու հիմքերը«Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ժամանած ՌԴ քաղաքացուց գnղացել են 8,000 ԱՄՆ դոլար և 50,000 ՌԴ ռուբլի․ կասկածյալը հայտնաբերվել էՎազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ ՍարգսյանԿոստյումս թանկ չէր, ուղղակի էդ մի հատն ունեմ․ Սարիկ Մինասյան․ «Հրապարակ» ՔՊ-ի «գլադիատորը» «պատվով» է կատարում իր առաքելությունը․ «Հրապարակ»Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուրՀիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ ԹրամփՎաղն էլ, հավանաբար, Ավինյանը կոյուղի կմաքրի․ «Հրապարակ»Լավրովը բացառել է Պուտինի և Զելենսկու միջև հեռախոսազրույցի հնարավորությունըՆոյեմբերի 11-ին ՀԱՊԿ-ի սեղանին կարող է հայտնվել Հայաստանի հարցը․ Երևանի քաղաքական ուղերձներն ու ներքին աղմուկըՓաշինյանը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությունը (տեսանյութ)Լեհաստանում սրվել է hակամարտությունը Սահմանադրական տրիբունալի շուրջ. ընդդիմությունը Տուսկի կառավարությանը մեղադրում է դատարանը զավթելու փորձի մեջԻսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhըՓողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»«Միջազգային զարգացմանն աջակցելու մասին» օրինագծի ներկայացումը կամրապնդի Ռուսաստանի ներկայությունն աշխարհումՀայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ կիսաեզրափակիչ Բալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել ՌԴ հետ կապերը խզելու դեպքում ՀՀ-ն կդառնա իդեալական աշխարհաքաղաքական ավար նրանց համար, ովքեր դարերով սպասել են այս պահին. ԿիսիլյովՆոր անձնագրերի տրամադրումը կառավարությունը պատվիրակում է մասնավորին՝ իրեն պահելով պարգևավճարներ ստանալը. ԱռաքելյանՌուսաստանը ներկայացնող հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոնՌեժիսոր Ջաֆար Փանահին դատապարտվել է 5 տարվա ազատազրկմանՀռոմի Լևոն XIV Պապը փոստով քվեաթերթիկ է ուղարկել Չիկագոյից ԱՄՆ միջանկյալ ընտրությունների համարԴանակահարություն՝ Սյունիքի մարզում․ Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին Մենք բաց և հստակ արտահայտել ենք մեր մտահոգությունները TRIPP նախագծի հնարավոր սցենարների առնչությամբ. ՇիրղոլամիԻրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի». Թրամփ Բահրեյնում կմասնակցեմ «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին. ՄիրզոյանՍերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ հասնելու համար գրեթե մեկ օր անցկացրել է օդում Զանգեզուրի միջանցքը կմեծացնի Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները․ Բայրամով Մեկնարկել է «Գթության խոհանոց» ծրագրի 33-րդ շրջանը. ԱվինյանԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի. Վենս Ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է Դոնեցկի երկաթուղու գլխավոր տնօրենըՍոցցանցերով գումարի դիմաց ՆԳՆ բաժիններում հերթագրումներ առաջարկած 35-ամյա երիտասարդը բացահայտվել էԽերսոնի մարզի Օլեշկի քաղաքում սկսվել է բնակիչների տարհանումըԵրևանի Կապույտ մզկիթը հայ-իրանական մշակութային ժառանգության նմուշներից մեկն է. ՇիրղոլամիԱզատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոնԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Կանադայի դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացըԱդրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ վերջ դնելով հակամարտությանը․ ԲայրամովԱյսօր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ծննդյան օրն է106,5 մլն դրամ՝ թիթեռ-ճոճանակի, պտտվող թիթեռի և թիթեռով 4 կանգառների համար. ի՞նչ ծախսեր են կատարվել COP17-ի շրջանակում. News.amՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը ստորագրել են հաշվետվությունըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են«Հեռու եմ այն մտայնությունից, որ տանը այդ բառամթերքով խոսում եք». ՔՊ-ականը ծեծկռտուքի մասնակիցներին կոչ է անում ներողություն խնդրել կին պատգամավորներիցԿիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին չհարվածելու Թրամփի պահանջները. Ուշակով
Հայաստան

6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք»

«Հետքը» գրում է. «Էջմիածնի 2711-ամյակի տոնակատարություններից 22 օր անց Վաղարշապատի համայնքապետարանը դեռ չի կարողացել կամ չի ցանկացել հանրությանը ներկայացնել, թե ընդհանուր որքան գումար է ծախսվել համայնքային բյուջեից միջոցառումների կազմակերպման համար: Փոխարենը համայնքապետարանի կայքում հետին ամսաթվով, հրապարակվում են համայնքի ղեկավարի առանձին որոշումները՝ տարբեր անձանց և ընկերություններին գումար փոխանցելու մասին։ Այդ որոշումները թույլ են տալիս մասամբ պատկերացում կազմել ծախսերի մասին, բայց չեն պատասխանում գլխավոր հարցին՝ որքան արժեցավ Էջմիածնի տոնակատարությունը հարկատուների համար։

2026 թ. հոկտեմբերի 8-ին Էջմիածնում կազմակերպվել էին համերգային ծրագիր, հրավառություն, թեմատիկ փառատոններ, մանկական ու ժամանցային միջոցառումներ և այլ ծրագրեր։ Մինչև միջոցառումների անցկացումը հայտնի էր միայն, որ համերգային ծրագրի բեմահարթակի և լուսավորության վարձակալության համար համայնքապետարանը «Իվենթ Պլատֆորմ» ՍՊԸ-ի հետ կնքել է 24 մլն դրամի պայմանագիր։

Տոնակատարություններից հետո միայն սկսեցին հրապարակել տարբեր ծառայությունների դիմաց վճարումների մասին համայնքի ղեկավարի որոշումները։ Ընդ որում՝ դրանք հրապարակվում են հետին ամսաթվով, երբ միջոցառումներն արդեն ավարտվել են, և հանրությունը փաստացի ստիպված է լինում առանձին փաստաթղթերից հավաքել համայնքային ծախսերի պատկերը։

Մասնավորապես՝ մի շարք որոշումների համարներ համայնքապետարանի կայքում հրապարակված են՝ առանց բովանդակության: Հետագայում դրանք լրացվում են և կորչում ընդհանուրի մեջ: Օրինակ՝ մինչև տոնական միջոցառումների օրը համայնքի ղեկավարի թիվ 1705 Ա որոշումն ուներ «Ֆին» վերնագիրը և դատարկ էր: Այժմ բովանդակությունը լրացվել է և պարզվում է, որ մոտ 5 մլն դրամանոց վճարում է:

դեռ կան դատարկ բովանդակությամբ որոշումներ՝ «սոց», «շինապրանքներ» վերնագրերով, որոնք կլրացվեն հետին ամսաթվով:

Հրապարակված որոշումներից տեղեկանում ենք, որ երգչուհի Իվետա Մուկուչյանի ելույթի կազմակերպման համար համայնքային բյուջեից վճարվել է 4 մլն 400 հազար դրամ, երգիչ Էրիկ Կարապետյանի համար «Լայթ Ափ Քոմփանի» ՍՊԸ-ին՝ 6 մլն 600 հազար դրամ, իսկ «Կամիֆրենդս Պրոջեքթ»-ի համերգի կազմակերպման համար՝ 2 մլն 500 հազար դրամ։ Հաղորդավարի ծառայության գինը կազմել է 300 հազար դրամ։

Միայն բեմահարթակի և լուսավորության վարձակալության պայմանագրի ու նշված համերգային ծառայությունների արժեքը կազմում է 37 մլն 800 հազար դրամ։ Սա դեռ տոնակատարությունների ամբողջական արժեքը չէ։

Հրավառության համար «Հոլիդեյ Դիզայն» ՍՊԸ-ին վճարվել է 4 մլն 997 հազար դրամ։

Մանկական և ժամանցային ծրագրերի համար նույնպես վճարվել է համայնքային բյուջեից։ Կավճանկարի, պղպջակների շոուի և հեքիաթների հերոսների ծառայությունների համար անհատ ձեռնարկատեր Գոհար Մարտիրոսյանին վճարվել է 220 հազար դրամ։ Բատուտի ծառայությունն արժեցել է 100 հազար, ֆոտոնկարահանումը՝ 160 հազար, իսկ հրավիրատոմսերի պատրաստումը՝ 280 հազար դրամ։

Բիոզուգարանների տեղադրման և սպասարկման համար «Փայլ Սերվիս» ՍՊԸ-ին վճարվել է 330 հազար դրամ։ Միջոցառման ընթացքում գեներատորի միջոցով էլեկտրական հոսանքի անխափան մատակարարումն ապահովելու համար անհատ ձեռնարկատեր Կարեն Խաչատրյանին փոխանցվել է 980 հազար դրամ։

Կրծքանշանների պատրաստման համար ծախսվել է մոտ 350 հազար դրամ, բաներների համար՝ 491 հազար դրամ։ «Պենո-Դեկոր» ՍՊԸ-ին դեկորների պատրաստման և տեղադրման դիմաց վճարվել է 995 հազար դրամ։ Էջմիածնի դրոշի գույներով կտորե գործվածք ձեռք բերելու համար ծախսվել է 308 հազար դրամ։

Տոնակատարությունների լուսաբանման համար անհատ ձեռնարկատեր Արսեն Հակոբջանյանին վճարվել է 700 հազար դրամ, իսկ շոկոլադե բատոնների ձեռքբերման համար «Փի Ընդ Դի Գրուպ» ՍՊԸ-ին՝ 241 հազար դրամ։

Միայն այս հրապարակված տվյալներով հնարավոր է առանձնացնել առնվազն 46 մլն 521 հազար դրամի պայմանագրեր ու վճարումներ։ Սակայն սա վերջնական թիվ չէ, քանի որ համայնքապետարանը չի ներկայացրել բոլոր ծրագրերի և ծառայությունների արժեքները։

Սա այն դեպքում, երբ համայնքում բազմաթիվ չլուծված հարցեր կան: Վատ վիճակում են ճանապարհները, Էջմիածնի կոյուղաջրերը ողողում են բազմաբնակարան շենքերի նկուղները: Ավարտին չեն հասցվում կիսակառույց մնացած մանկապարտեզները և այլն»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։