ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
2026թ-ի հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ Երևանի շախմատի ֆեդերացիայի արտահերթ համաժողովը։
Ֆեդերացիայի անդամները նախապես ծանոթացել էին համաժողովի օրակարգին, որում ընդգրկված էին հիմնական հինգ հարցեր․
1․ Նախագահության հաշվետվություն
2․ Վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն
3․ Նախագահության ընտրություններ
4․ Կանոնադրության 7․25, 7․29, 7․32, 7․35 և 7․37 կետերի փոփոխություն
5․ Ընթացիկ հարցեր
Ներկաները լսեցին զեկույցները հաշվետվությունների մասին։ Այնուհետև նիստին ներկա 33 անդամները միաձայն կողմ քվեարկեցին ֆեդերացիայի նոր նախագահի և նախագահության կազմի օգտին, որն ունի հետևյալ կազմը։
Սերգեյ Բագրատյան՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
Նորայր Քալանթարյան՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ
Ռաֆայել Վահանյան՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ
Արսեն Մակվեցյան՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ
Նորայր Հովհաննիսյան՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ
Վարդան Մելքոնյան՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ
Հիշեցնենք, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է։


















































Ինչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»
Հայտնի են Հայաստանում անցկացված
«Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները
Սերգեյ Լավրովը կայցելի Թեհրան
Տեսեք, թե ԱՄՆ Պետքարտուղարությունը ոնց է քլնգելու Նիկոլին․ Բագրատյան
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
ԿԸՀ-ն նոր թվեր է ներկայացրել ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել Հայաստան