Եթե ՔՊ֊ն միանձնյա կառավարվող կառույց չէ, ապա ինչո՞ւ են համայնքներում հանդես գալիս այլ կուսակցությունների դեմքով
Ստեփանավանում երկու թեկնածուի առաջադրման և «Գործարար» կուսակցության հաղթանակի ամբողջ ընթացքը, կարծես, բավական պարզ էր։ Արմեն Գրիգորյանի ՔՊ-ից դուրս գալը, ըստ էության, ազդեց նրա հանրային հեղինակության աճի վրա։
ArmRus.info-ին հասած տեղեկություններով ՔՊ նիստերից մեկի ժամանակ Գրիգորյանն ինքն է ցանկություն հայտնել ստանալ կուսակցության աջակցությունը առաջադրվելու ՔՊ ցուցակով։ Սակայն նրան ասել են, որ երկու թեկնածու չեն կարող ունենալ։ Ավելին, նրան հորդորել են դուրս գալ ՔՊ-ից պատճառաբանելով, որ նա վայելում է ժողովրդի սերը, իսկ կուսակցությունից դուրս գալուց հետո այդ սերն ավելի կավելանա։
Ինչպես ցույց տվեցին ընտրությունների արդյունքները, այդ հաշվարկը կարծես արդարացավ։ Ի դեպ, իշխանության մոտեցումը համայնքային ղեկավարների նկատմամբ բավական հետաքրքիր օրինաչափություն է դրսևորում։ Սեփական թեկնածուները հաճախ պարտվում են, իսկ ընդդիմության հաղթած թեկնածուներին, տարբեր քաղաքական ու վարչական ճնշումների պայմաններում, փորձում են բերել իրենց քաղաքական դաշտ։ Գորիսում՝ Առուշ Առուշանյանի, Վարդենիսում՝ Ահարոն Խաչատրյանի օրինակները դրա մասին են վկայում։
Բայց այստեղ ամենահետաքրքիր հարցն է առաջանում, եթե ՔՊ-ն միանձնյա կառավարվող կուսակցություն չէ, և նրա ներսում կան ինքնուրույն քաղաքական կշիռ ունեցող գործիչներ, ապա ինչո՞ւ են այդ նույն գործիչների առաջադրած թեկնածուները առանձին համայնքներում պարտություն կրում։
Ահա այստեղ է, որ թաղված է շան գլուխը։ Խնդիրը, թերևս, այն է, որ առանձին վերցրած այդ գործիչները չունեն այն հանրային հեղինակությունը, որը կարող է ապահովել նրանց հաղթանակը։ Նրանք իրենց թեկնածություններն առաջ են տանում Նիկոլ Փաշինյանի շուրջ ձևավորված քաղաքական էյֆորիայի հաշվին, հույս ունենալով, որ այդ ալիքը բավարար կլինի նաև իրենց ընտրելու համար։
Ստեփանավանի արդյունքները ցույց տվեցին, որ կուսակցական պիտակը և անձնական հեղինակությունը նույն բանը չեն։


















































Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
ԿԸՀ-ն նոր թվեր է ներկայացրել ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել Հայաստան