Ասել ենք՝ հրավիրենք, ուրիշները երկաթուղում ներդրումներ անեն, ռուսական կողմի համար ընդունելի չի եղել, ասել ենք՝ այդպես չի լինի. Փաշինյան
Ռուսական կողմի հետ մեր շփումները երբեք սառը չեն եղել, որոշակի աշխատանքային մթնոլորտ է, և որոշակի հարաբերություններ, անգամ եթե դիվանագիտական կամ օրակարգային ինչ-որ խնդիրներ կան, ճեպազրույցի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Հո չե՞նք խռովում իրարից»,-կատակեց Փաշինյանը։
Հարցին՝ երկաթուղու հետ կապված հարցով նահա՞նջ կա, վարչապետն ասաց՝ չէին գրոհում, որ հիմա էլ նահանջեն. «Նաև ատոմակայանի հետ կապված հարցով ասել ենք՝ փնտրում ենք լավագույն առաջարկը, ով կանի լավագույն առաջարկը՝ գին, որակ, ժամկետ, և այլն, մենք այդ առաջարկը կընդունենք. չենք քաղաքականացնում»։
Նա ասաց՝ ոչինչ չկա, որի մասին ինքը գիտի, իսկ ՀՀ քաղաքացիները՝ ոչ. ամեն ինչ թափանցիկ է եղել։
Փաշինյանը պատմեց՝ ասել է, որ երկաթուղու հարցով ներդրումների կարիք կա, ռուսական կողմը նպատակահարմար չի գտել. «Ասել ենք՝ շատ լավ, հրավիրենք, ուրիշները, ներդրումներ անեն, ռուսական կողմի համար ընդունելի չի եղել, ասել ենք՝ չի լինի. կամ մեկը, կամ մյուսը պետք է լինի. չենք կարող թողնել, որ երկաթուղին այս վիճակում մնա, պետք է ներդրումներ արվեն»։


















































Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու շինաշխատանքները
Ռուսաստանը երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցում սպասում է Հայաստանի արձագանքին. Օվերչուկ
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...