Խցանումներից խուսափելու տարբերակ է դիտարկվում կենտ և զույգ համարանիշներով երթևեկությունը, որոշակի տուրքերի սահմանումը. Ավինյան
Խցանումներից խուսափելու տարբերակ է դիտարկվում կենտ և զույգ համարանիշներով երթևեկությունը, որոշակի տուրքերի սահմանում:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Տիգրան Ավինյանի խոսքով՝ մայրաքաղաքում արդեն իսկ գործում են փաստացի սահմանափակումներ, որոնք հատկապես զգալի են պիկ ժամերին՝ խցանումների, մեքենաների մեծ քանակի և վարորդների կողմից երթևեկության կանոնների խախտումների պատճառով։
Ավինյանի խոսքով՝ խնդրի լուծման համար առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել հանրային տրանսպորտի անխոչընդոտ երթևեկությունը՝ առանձնացված գծերի միջոցով, որպեսզի այն առավելություն ունենա մյուս տրանսպորտային միջոցների նկատմամբ։
Քաղաքապետը նաև նշել է, որ քննարկվում է ավտոմեքենաների արտանետումների նվազեցման և դրանց քանակի կարգավորման հարցը։ Մասնավորապես, նախատեսվում է քննարկել տարբեր վարչական շրջաններում բնապահպանական ստանդարտների՝ Euro 3, Euro 4 և հետագայում հնարավոր է նաև Euro 5 չափորոշիչների ներդրումը։
Նրա խոսքով՝ դիտարկվում են սահմանափակումների տարբեր տարբերակներ՝ կենտ և զույգ համարանիշներով երթևեկություն, որոշակի տուրքերի սահմանում և այլ մեխանիզմներ։ Դրանք կներկայացվեն հանրային քննարկման, և կընտրվեն այն լուծումները, որոնց շուրջ կլինի ընդհանուր համաձայնություն։
Անդրադառնալով վարորդների առաջարկներին՝ կայանատեղիների ավելացման և կարմիր գծերի հաշվին լրացուցիչ երթևեկելի գոտիներ ստեղծելու վերաբերյալ՝ Ավինյանը նշել է, որ այդ առաջարկներն արդիական են։ Նրա խոսքով՝ արդեն իսկ որոշ հատվածներում կայանատեղիները վերացվում կամ վերակազմակերպվում են՝ լրացուցիչ երթևեկելի գոտիներ ստեղծելու նպատակով։ Որպես օրինակ՝ նա նշել է Նալբանդյան փողոցում իրականացված փոփոխությունները։
Քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ նախատեսվում են նոր կայանատեղիների կառուցման ծրագրեր, այդ թվում՝ Շահումյանի հրապարակում։
Միաժամանակ Ավինյանն ընդգծել է, որ միայն կայանատեղիների ավելացմամբ հնարավոր չէ լուծել խնդիրը, քանի որ քաղաքում ավտոմեքենաների քանակն արդեն հասել է այնպիսի մակարդակի, որ անհրաժեշտ է ոչ թե շարունակել դրանց աճը, այլ աստիճանաբար նվազեցնել երթևեկությանը մասնակցող մեքենաների թիվը։


















































2021թ․ տրվել է ռեկորդային՝ 108 շինթույլտվություն. շենքերը չեն ստեղծում խցանումներ, ավտոմեքենաներն են ստեղծում խցանումներ. Ավինյան
Պարտադրանքը վերաբերելու է ավտոմեքենայի տեսակին, ոչ թե մարդու բնակության հասցեին. Ավինյանը՝ մարզային տրանսպորտի մուտքը Երևան սահմանափակելու մասին
Արդյո՞ք շենքերը և շինթույլտվություններն ազդում են երթևեկության վրա. ոչ, միանշանակ՝ ոչ. Ավինյանը՝ Աննա Հակոբյանի քննադատության մասին
Խցանումների պատճառը 20,000 շինթույլտվություններն են. Երևանը ռեզինից չէ, որ ամեն քայլի շենք է բուսնում. Գևորգ Ստեփանյան
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը