Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Քանի արտաքին քաղաքական հետքը չի փորձվել ստուգվել, Հոկտեմբերի 27-ը կարելի է համարել չբացահայտված. Արամ Սարգսյան Այսպիսի Հայաստանի մասին չէր երազում, դրա համար էլ չկա, եղավ Հոկտեմբերի 27-ը. Սասուն Միքայելյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին Ի՞նչ մեղք ունեմ, որ խոստացել էին ՏԻՄ ընտրություններում կտրել մեր թևերը, բայց չեն մասնակցում. գնամ, Նարեկ Կարապետյանին ասեմ՝ խնդրում եմ առաջադրվե՞ք. Ռուբինյան 27 տարի անց էլ վերքը չի սպիացել, իսկ պատմության բոլոր հարցերը պատասխաններ են պահանջում. Ռուբեն Մխիթարյան Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վահան Քերոբյան Բացահայտված են անողները, պատվիրատուները բացահայտված չեն. Ռուբինյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել Ադրբեջանը գնացել է Հայաստանի հետ խաղաղության, քանի որ չի ցանկացել հավերժ պատերազմել. Ալիև Վերջին ամիսներին տեսնում ենք ԵԱՏՄ գործընկերների պարտավորությունների խախտման օրինակներ․ Միրզոյան Վահագն Ալեքսանյանը «մացեմածիկայի ժամին գրատախտակին գնացող» ՔՊ-ական պատգամավոր Արաքսյա Վարդանյանին «փրկեց» լրագրողների հարցերից Ռուբինյանն անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը` անվտանգության աշխատակիցներին հրավիրելով դահլիճ Քաղաքական իրադարձությունների ժամանակ հանրային ծառայողները չպետք է դառնան մեկ քաղաքական ուժի քմահաճույքների իրացման գործիք․ Վարդևանյան
Քանի արտաքին քաղաքական հետքը չի փորձվել ստուգվել, Հոկտեմբերի 27-ը կարելի է համարել չբացահայտված. Արամ ՍարգսյանԱյսպիսի Հայաստանի մասին չէր երազում, դրա համար էլ չկա, եղավ Հոկտեմբերի 27-ը. Սասուն Միքայելյանը՝ Վազգեն Սարգսյանի մասինԻ՞նչ մեղք ունեմ, որ խոստացել էին ՏԻՄ ընտրություններում կտրել մեր թևերը, բայց չեն մասնակցում. գնամ, Նարեկ Կարապետյանին ասեմ՝ խնդրում եմ առաջադրվե՞ք. Ռուբինյան27 տարի անց էլ վերքը չի սպիացել, իսկ պատմության բոլոր հարցերը պատասխաններ են պահանջում. Ռուբեն ՄխիթարյանԻշխանությունների հերթական անհաշվարկ խաղն ու ժողովրդի մութ ու ցուրտ տարիների վերադարձի հավանականությունըՆարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վահան ՔերոբյանԲացահայտված են անողները, պատվիրատուները բացահայտված չեն. Ռուբինյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասինՈսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելԱդրբեջանը գնացել է Հայաստանի հետ խաղաղության, քանի որ չի ցանկացել հավերժ պատերազմել. ԱլիևՎերջին ամիսներին տեսնում ենք ԵԱՏՄ գործընկերների պարտավորությունների խախտման օրինակներ․ ՄիրզոյանՎահագն Ալեքսանյանը «մացեմածիկայի ժամին գրատախտակին գնացող» ՔՊ-ական պատգամավոր Արաքսյա Վարդանյանին «փրկեց» լրագրողների հարցերիցՌուբինյանն անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը` անվտանգության աշխատակիցներին հրավիրելով դահլիճՔաղաքական իրադարձությունների ժամանակ հանրային ծառայողները չպետք է դառնան մեկ քաղաքական ուժի քմահաճույքների իրացման գործիք․ ՎարդևանյանՕլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը27 տարի անց էլ ցավն ու կորստի զգացումը չեն մարում. Մանուկյան Վիճաբանություն բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ, կիրառել է ֆիզիկական ուժԵրևանում ազգականների վեճը վերածվել է ծեծկռտուքի. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է, կան ձերբակալվածներ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով վերջին մեկ տարում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացելԿաշառքի գործով զինկոմ է կալանավորվել. HraparakՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. Hraparak Մեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանՆԱՏՕ-ի զորքերը դուրս կբերվեն Լեհաստանից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից և Ֆինլանդիայից Պուտինի պահանջով. The TelegraphԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Հռոմի 21-րդ կինոփառատոնին ներկա է եղել նաև Քիմ Քարդաշյանը Փաշինյանը որոշել է բարելավել անգլերենի գիտելիքներըՀարկադիր կատարողի մասնակցությամբ մամուլում շրջանառված ձայնագրության դեպքով քննություն կիրականացվի Թուրքիայի նախագահի խորհրդական Օքթայ Սարալը հեռացվել է պաշտոնիցՖրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ. ՄակրոնՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի փոխնախագահ Գուանգժե Չենի գլխավորած պատվիրակությանըՍերբիայում իշխանափոխության փոփոխությունից հետո Կրեմլը հույս ունի շարունակել Բելգրադի հետ համագործակցությունըCOP17-ի շրջանակներում գլոբալ տաքացման հետևանքների մասին զգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալըՌեփեր Ջիգանի ծնողական իրավունքները կարող է սահմանափակվենԻրան-Ռուսաստան հարաբերությունները ամրապնդվում են. ՓեզեշքիանՍևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտըՀրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները կնշվեն ՓարիզումԸմբշամարտի ԱԱ. Ռուսաստանի ներկայացուցիչ հայ ըմբիշ Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչումՈւկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո «Յանդեքս»-ն իր երեք գերհամակարգիչները տեղափոխել է նոր վայր Հայաստանում ՏԻՄ ընտրությունների տրամաբանությունը միշտ եղել է նույնը՝ բդեշխային. ՔոչարյանՏարակուսանքով ենք ընկալել «իվանների» հիշատակումը. ՌԴ դեսպանատան հայտարարությունըՀալաբյան փողոցում գտնված երեխային դեռ չեն որդեգրելԳլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է «Բեսթ լայֆ» ԲԿՆախկին «Օպերա ակումբի» տարածքում այսուհետ կգործի Թատրոնի փոքր համերգասրահ. ՀՀ ԿԳՄՍՆԵթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին․ Շարմազանով«Ոսկե գնդակ» 2026-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի Լոնդոնի Palladium թատրոնումԱննա Հակոբյանի «չվախենալու» կոչն ու քաղաքական պատասխանատվությունը ժողովրդի ուսերին ծանրացնելըՀայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». ՀաջիևԴատարանը բավարարել է միջնորդությունը, Արշակ Սրբազանը կկարողանա բուժում ստանալ Վաղարշապատից դուրս1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ․ ՊԵԿ
Հայաստան

Արծրուն Մարգարյանի uպանnւթյան բացահայտումը վկայում է Քննչական կոմիտեի աշխատանքի նոր որակի և հետևողականության մասին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առիթով և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար։ Անդրադառնալով Քննչական կոմիտեի նախագահի խոսքում՝ Արծրուն Մարգարյանի սպանության բացահայտմանը վերաբերող հատվածին՝ վարչապետն ընդգծել է՝ դա վկայում է Քննչական կոմիտեի աշխատանքի նոր որակի և հետևողականության մասին. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Քննչական կոմիտեի այն աշխատակիցներին, քննիչներին, ովքեր մասնակցել են գործին, պարոն Պողոսյան նաև Ձեզ»:

Վարչապետն իր խոսքում նշել է, որ այս ընթացքում նաև Վահրամ Խորխորունու և մի շարք գործերի սպանության հետ կապված բացահայտումներ են եղել, ընդգծել, որ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը բացահայտումներն ավելի են դյուրացնում, սակայն վերոնշյալ դեպքերում արձանագրումը Քննչական կոմիտեի աշխատանքի շարունակական զարգացումն է. «Շնորհակալ եմ նաև, որ նկատում եք՝ Կառավարությունը ջանք չի խնայում։ Իսկապես, ես չեմ հիշում՝ Քննչական կոմիտեն ի՞նչ խնդիր է բարձրացրել Կառավարության առաջ, որ այդ խնդիրը չի լուծվել»։

Երկրի ղեկավարի խոսքով այս բացահայտումները նպաստում են նաև քաղաքացիների շրջանում արդար երկրում ապրելու զգացողության ձևավորմանը. «Արմատական խնդիրն այստեղ ոչ միայն կոնկրետ գործերն են, այլև հանրային վստահությունը պետական ինստիտուտների և պետության նկատմամբ։ Այսօր էլ, երեկ էլ մարդիկ ամենամեծ խնդիրը, որ տեսնում են և ամենամեծ պահանջը, ակնկալիքը, որ ունեն, արդարությունն է: Իսկ ինչպե՞ս մենք հասնենք մի զգացման, որ քաղաքացիներն արձանագրեն, որ իրենք ապրում են արդար երկրում և արդար միջավայրում։ Սա, իմիջիայլոց, պարզ խնդիր չէ, որովհետև այդտեղ չկան պարզ բանաձևային լուծումներ, սա խորը սոցիալ-հոգեբանական, փիլիսոփայական, բայց նաև շատ կոնկրետ գործառնական խնդիր է, և այդ խնդրի մի առնվազն զգալի հատվածը հենց քրեական գործերի քննության համատեքստում է դիտարկվում։ Հույս ունեմ, որ իսկապես այն, ինչ ասում եք, պարոն Պողոսյան, ոչ թե նշանակում է, որ ևս մի գործ կամ երկու կամ չորս բացահայտեցինք, այլ բոլորովին ուրիշ փուլ մտանք, և նախկինում մեր ունեցած խնդիրներն այլևս չեն կրկնվում»:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ թե՛ Կառավարության, թե՛ նախարարությունների, թե՛ Քննչական կոմիտեի աշխատանքը երբեք անթերի չի լինելու, սակայն, նրա խոսքով, խնդիրն անթերիության մեջ չէ, խնդիրը նրա մեջ է, թե ինչքանով ենք միտված արդարությանը։ «Մենք՝ որպես պետություն, պետք է առանձնահատուկ խնամք տանենք այն մարդկանց իրավունքների նկատմամբ, ովքեր սահմանափակումներ ունեն իրենք իրենց իրավունքները պաշտպանելու տեսակետից»,- ասել է վարչապետը և հավելել, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա պետության պաշտպանությունը, օրենքի պաշտպանությունը, իրավունքի պաշտպանությունը:

Այս համատեքստում, երկրի ղեկավարն ընդգծել է, որ Քննչական կոմիտեի առաջ այս առումով պատասխանատվությունը մեծ է և գնալով մեծանալու է, քանի որ մարդկանց շրջանում մեծանում է ակնկալիքի ալիքը, և 10, 15, 20 տարվա դեպքերը, որոնք մարդկանց կարծիքով անարդար ձևով չեն բացահայտվել, սկսվում է ակտիվ ակնկալիքներ ձևավորել, որ դա տեղի կունենա։