Մրգաշենում ատամնաբույժի սպանության գործով եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս տարվա ապրիլին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում տեղի էր ունեցել աղմկահարույց սպանություն։ Երկու եղբայր, որոնցից մեկը՝ անչափահաս, իրենց տան դիմաց դաժան ծեծի էին ենթարկել և սպանել ատամնաբույժ Արթուր Ավագյանին՝ երեք անչափահաս երեխաների հորը։
Միջադեպը կապված է եղել ատամնաբույժի երիտասարդ դստեր հետ։ Երիտասարդները աղջկա հորը դուրս են կանչել՝ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Խոսակցությունը, սակայն, թեժացել է և ողբերգական ավարտ ունեցել։
Այժմ կալանքի տակ են եղբայրներ Ջանշին Սիրեկանյանն ու Սիրեկան Սիրեկանյանը։ Քննչական կոմիտեն ավարտել է նախաքննությունը, իսկ դատախազությունը գործն ուղարկել է դատարան՝ ըստ էության քննության։
Սիրեկանյան եղբայրների պաշտպանությամբ նախաքննության փուլում զբաղվել է փաստաբան Արմեն Պողոսյանը։ Վերջինս «Հրապարակ»-ի հետ զրույցում, անդրադառնալով եղբայրներին առաջադրված՝ սպանության մեղադրանքին, հայտնեց, որ նրանք ցուցմունք չեն տվել։
Փաստաբանի խոսքով՝ եղբայրները շարունակում են մնալ կալանքի տակ։ Սիրեկանը, որը օրեր առաջ է չափահաս դարձել, պահվում է «Աբովյան» ՔԿՀ-ում՝ անչափահասների համար նախատեսված բաժանմունքում։ Պողոսյանի փոխանցմամբ՝ նա հոգեբանական որևէ խնդիր չունի։ Մյուս եղբայրը, սակայն, հոգեբանական խնդիրներ ունի։ Սակայն երկուսն էլ ճանաչվել են մեղսունակ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Այդ օրով համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպ...
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Այն ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատե...
Պատերшզմից 6 տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է, բայց էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառ...
Երեք տարի գերության մեջ
Ինչի՞ վրա է ծախսվել 20 մլն դրամը․ Թաթա Սիմոնյանը ծախսերի ցուցակն է հրապարակել
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ․ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տա...
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
Դավթաշենում գործող «Ռիբոկ» համալիրի լողավազանում ջրահեղձ եղած քաղաքացին 1,5 ամիս անց մահացել է
Հայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի...