Սիսիանում Շաքիի դեպքերից հետո լարվածություն է տիրում․ դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Սիսիան քաղաքում Շաքիի դեպքերից հետո մեծ վախ է տիրում։ Սիսիանի բնակիչները մեզ պատմեցին, որ արդեն երկու օր է՝ դուռ ու լուսամուտները պինդ փակում են, իսկ գիշերները, ինչպես իրենք են ասում, «մի աչքը բաց» են քնում։ Ամեն անսովոր ձայնից կամ դխկոցից վեր են թռչում՝ ստուգելու հանկարծ մեկ այլ ադրբեջանցի «չի՞ այցելել» իրենց տուն։
Բնակիչների խոսքով՝ կատարվածից հետո քաղաքում լարվածությունն ու անհանգստությունը զգալիորեն աճել են։ Մարդիկ փորձում են հնարավորինս չմնալ միայնակ, ուշ ժամերին դուրս չգալ տներից, իսկ երեխաների անվտանգությանը հատկապես մեծ ուշադրություն են դարձնում։
Մեզ պատմում են, որ անգամ բարձր դասարաններում սովորող երեխաներին ծնողներն են ուղեկցում դպրոց, ապա դասերից հետո կրկին գնում դիմավորելու եւ տուն ուղեկցելու։ Քաղաքում ամենափոքր կասկածելի ձայնն անգամ մարդկանց զգաստացնում է։ Նրանք ասում են` մենք մեր երկրում վախի մեջ ենք ապրում, ինչը երբեք չի եղել:
Երեկ ՀՀ ԱԱԾ-ն հաղորդեց, որ լուրերը, թե էլի զինվորներ կան ՀՀ տարածքում, որոնց որոնումները շարունակվում են, իրականությանը չեն համապատասխանում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Այդ օրով համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպ...
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Այն ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատե...
Պատերшզմից 6 տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է, բայց էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառ...
Երեք տարի գերության մեջ
Ինչի՞ վրա է ծախսվել 20 մլն դրամը․ Թաթա Սիմոնյանը ծախսերի ցուցակն է հրապարակել
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ․ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տա...
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
Դավթաշենում գործող «Ռիբոկ» համալիրի լողավազանում ջրահեղձ եղած քաղաքացին 1,5 ամիս անց մահացել է
Հայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի...