Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) ՌԴ 20 քաղաքացի շարունակում է մնալ կալանավnրված նավում. Զախարովա Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին Ռուսական զորքը հարվшծել է Կիևի հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջին Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան Պետք է քննարկվի Սիսիան մտած ադրբեջանցու փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ. Աբրահամյան Սիսիանում Շաքիի դեպքերից հետո լարվածություն է տիրում․ դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում․ «Հրապարակ» Ո՞ւմ է ՔՊ-ն վստահում Եկեղեցու դեմ գործընթացի ղեկավարումը․ «Ժողովուրդ» Մրգաշենում ատամնաբույժի սպանության գործով եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ» Տեղեկությունները, որ պետական սահմանը հատել են մեկից ավելի անձինք, դիվերսանտներ, չեն համապատասխանում իրականությանը․ ԱԱԾ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին
Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն ՍուրենյանցԱնահիտ Մանասյանն այցելել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի ԱվետիսյանինՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ«Հրապարակ»․ Երեւանյան գիտաժողովում նաեւ ադրբեջանցի Գյունել Ալասգարովայի զեկույցն է ներկայացվելԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)ՌԴ 20 քաղաքացի շարունակում է մնալ կալանավnրված նավում. ԶախարովաԵրբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծինՌուսական զորքը հարվшծել է Կիևի հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջինԱյսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. ՓաշինյանՊետք է քննարկվի Սիսիան մտած ադրբեջանցու փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ. ԱբրահամյանՍիսիանում Շաքիի դեպքերից հետո լարվածություն է տիրում․ դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում․ «Հրապարակ»Ո՞ւմ է ՔՊ-ն վստահում Եկեղեցու դեմ գործընթացի ղեկավարումը․ «Ժողովուրդ»Մրգաշենում ատամնաբույժի սպանության գործով եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»Տեղեկությունները, որ պետական սահմանը հատել են մեկից ավելի անձինք, դիվերսանտներ, չեն համապատասխանում իրականությանը․ ԱԱԾՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԴուք կարող եք ամեն օր հաղթել ձեր սեփական երևակայության մեջ․ Ռեզաին՝ ԹրամփինԵվրոպան հենց նոր համաձայնել է շուկա հանել իր կուտակած դիզելային վառելիքի հսկայական պաշարները․ ԹրամփԿրակոցներ են հնչել Երևանում․ վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոցՌուսաստանը երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցում սպասում է Հայաստանի արձագանքին. ՕվերչուկՀրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերըՇաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին կալանավnրվել է 2 ամիս ժամկետովՍահմանափակումները էականորեն դժվարացնում են ԵԱՏՄ ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությունը. ՓաշինյանՀույս ունենք, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում․ ՕվերչուկԴատարանը վերացրեց Սերժ Սարգսյանի՝ բացակայելու արգելք խափանման միջոցըՄենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում. ՓաշինյանՄի՛ շտապեք հեռանալ ԵԱՏՄ-ից. հավատացեք ինձ՝ ոչ մի տեղ մեզ չեն սպասում. Լուկաշենկոն՝ ՀՀ-ինԲռնnւթյան դերակատարները երբեք չպետք է փառաբանվեն. հայ խաղաղ բնակիչների կյանքն ունի առաջնային նշանակություն. Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ումԱդրբեջանցին զենքը պահել էր երեխաներից մեկի վրա. ի՞նչ է պատմում տուժած կնոջ քույրը․ Sputnik Արմենիա (տեսանյութ)Ադրբեջանցին, ըստ տուժածի քրոջ, պատանդ է վերցրել երեխաներին, մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է 3 մատներըԱդրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան․ ՔԿՑրտահարության վտանգ․ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է բերքը հավաքելՆիկոլ Փաշինյանը 6 մլն դրամի հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմՄարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից. «Հրապարակ»Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու․ «Ժողովուրդ»Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ․ քննարկումը հետաձգվեց, ստորագրահավաքը՝ մեկնարկեց․ «Ժողովուրդ»Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները․ թյուրքագետԵթե մենք չհաղթենք, դեմոկրատները վերջում իմ նկատմամբ իմպիչմենթի գործընթաց կսկսեն. ԹրամփՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա. ՀաջիևՄինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետԱրման Եղոյանը գլխավորելու է «Եկեղեցու ճգնաժամը» քննող ԱԺ քննիչ հանձնաժողովըՇաքիում ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է, երեխաների վիճակը՝ բավարար․ ԱվանեսյանԱզգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակըՀնարավոր չէ ամբողջ մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա. ԱլիևԹՐԻՓՓ-ի հիմնարկեքը կսկսի 2027-ի սկզբին. Նարեկ ՄկրտչյանՀունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվովԱմենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը և թիկունքում «վոյաժներ» կազմակերպելը. ԱբրահամյանԱղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. ԱմստերդամԽՍՀՄ-ի փլուզումը ողբերգություն էր տասնյակ միլիոնավոր մարդկանց համար. ՊուտինՌԴ-ն չի պլանավորում միջուկային զենք կիրառել Եվրոպայի դեմ․ ՊեսկովՊայմանագրային զինծառայող է մшհացել
Քաղաքականություն

Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց

Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգոհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Ինչո՞ւ է շտապում Ալիևը։

«Ամբողջ մեղքը Հայաստանի նախկին իշխանությունների վրա բարդելը անարդար է։ Հայաստանի ներկայիս իշխանությունները նույնպես տարածքային պահանջներ էին ներկայացնում Ադրբեջանին, փորձում էին անիմաստ և ոչ կոռեկտ հայտարարություններով վիրավորել ադրբեջանցի ժողովրդին։ Մենք երբեք չպետք է մոռանանք այս ամենը»,- կառավարող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է Իլհամ Ալիևը։

Այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ հրապարակային դժգոհության բավականին ակնհայտ ցուցադրություն է։

Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգոհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից ու վերջինիս նախկին հայտարարություններն ու դիրքորոշումները անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործել որպես լրացուցիչ ճնշման գործիք։

Պաշտոնական Երևանն իր քաղաքականության առանցքում դրել է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգը, սակայն Բաքուն, փոխանակ մեղմելու հռետորաբանությունը, վերջին շրջանում հետևողականորեն կոշտացնում է այն։

Հնարավոր բացատրություններից մեկն այն է, որ Ադրբեջանը փորձում է հնարավորինս արագ ամրագրել պատերազմի հետևանքով ձևավորված ուժային առավելության քաղաքական արդյունքները՝ գիտակցելով, որ տարածաշրջանային ներկայիս հարաբերակցությունը հավերժ չէ։

Այս վարկածի օգտին է խոսում նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հռետորաբանությունը։

Մի կողմից նա հայտարարում է, որ Ադրբեջանն արդեն ապրում է խաղաղության պայմաններում, զարգանում են հայ-ադրբեջանական առևտրային ու գործարար կապերը, իրականացվում են վստահության ամրապնդման միջոցառումներ, մյուս կողմից՝ նույն Հաջիևը պնդում է, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, և միայն դրանից հետո խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը կդառնա իրականություն։

Սա հակասություն չէ, այլ աշխատանքի բաժանում։ Առաջին ձևակերպումը միջազգային լսարանի համար է, երկրորդը՝ Երևանին հասցեագրված մեսիջ՝ ստանձնած պարտավորությունը կատարելու հիշեցումով:

Ուշագրավ է Հաջիևի մեկ այլ ձևակերպում։ Նա հայտարարում է, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն կնքել ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կառավարության, այլև «հայ ժողովրդի հետ»։

Ադրբեջանին, ըստ էության, բավարար չէ միայն գործող իշխանության համաձայնությունը. Բաքուն ցանկանում է, որ իր համար սկզբունքային փոփոխությունները Հայաստանի ներսում ստանան հանրաքվեով ամրագրված լեգիտիմություն և հնարավորինս անշրջելի բնույթ։

Բայց ինչո՞ւ է Բաքուն շտապում հենց հիմա։

Բաքուն շտապում է որովհետև նախապայմանն արդեն Հայաստանի գործող իշխանության օրակարգում է, և ցանկացած ուշացում իր մեջ ռիսկ է պարունակում:

Պատճառներից մեկը կարող է լինել նաև տարածաշրջանում ուժերի հարաբերակցության հնարավոր փոփոխությունը և, առաջին հերթին, Իրանի գործոնի ուժեղացումը։

Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը, միջազգային սահմանների փոփոխությունը և տարածաշրջանի աշխարհաքաղաքական ստատուս-քվոյի փոփոխությունն իր համար կարմիր գծեր են։ Իրանը հատկապես զգայուն է Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունների նկատմամբ՝ դրանք դիտարկելով սեփական անվտանգության և տարածաշրջանային ազդեցության տեսանկյունից։

Եթե Իրանը կարողանա իր տարածաշրջանային ազդեցությունը կապիտալիզացնել, Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցության փոփոխությունը կարող է սահմանափակել Հայաստանի նկատմամբ Բաքվի ներկայիս ճնշման հնարավորությունները։

Հենց այստեղ է Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը ստանում լրացուցիչ նշանակություն։ Խոսքը միայն խաղաղության պայմանագրի ստորագրման մեխանիկական նախապայմանի մասին չէ. Ադրբեջանը փորձում է Հայաստանի ներսում իրավաքաղաքական մակարդակով ամրագրել իր համար ցանկալի արդյունքը։

Եվ այդ արդյունքը չի սահմանափակվելու միայն Անկախության հռչակագրին արվող հղումը հանելով. «Արևմտյան Ադրբեջան» պատումն ու միջանցքային տերմինաբանությունը չեն անհետանալու այն պահին, երբ հղումը հանվի։ Հաջիևի «վերջին քայլ»-ը վերջին քայլ է միայն Բաքվի այսօրվա պահանջներում, վաղը վստահաբար կհայտնվի պահանջների նոր ցանկ։

Արդյո՞ք այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր ռազմական էսկալացիայի։

Այս պահին հրապարակային փաստերը բավարար չեն՝ նման միանշանակ եզրակացության համար։ Ավելի տեսանելի է մեկ այլ միտում՝ Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը՝ փորձելով հնարավորինս արագ ստանալ այն, ինչ հետագայում կարող է շատ ավելի դժվար հասանելի լինել։

Բաքուն դեռ չի համարում, որ Հայաստանից ստացել է այն ամենը, ինչ ցանկանում է ստանալ։ Եվ շտապում է ստանալ դա հիմա, քանի դեռ Երևանում կա կառավարություն, որը Սահմանադրության փոփոխության Բաքվի պահանջը համարում է սեփական օրակարգ, և քանի դեռ տարածաշրջանային զարգացումները չեն փակել Հայաստանի նկատմամբ միակողմանի ճնշման ներկայիս «հնարավորությունների պատուհանը»,- գրել է Սուրենյանցը։